Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փորձենք մոդելավորել մի իրավիճակ, երբ հայ-ռուսական հարաբերությունները, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի հետ Փաշինյանի իշխանության հակամարտությունը հասել է այն փուլին, որ ընդհանրապես խզվել են բոլոր տեսակի կապերը: Կարճ ասած՝ հարաբերություններ, որպես այդպիսին, արդեն չկան: Դատելով այն տեմպերից, որ ստացել են փաշինյանական իշխանության քայլերը, որոնք ակտիվորեն խրախուսվում են իր արտաքին հովանավորների կողմից, առանձնապես «մոդելավորելու» բան էլ չկա, դա միանգամայն տեսանելի մոտակա հեռանկար կարող է դառնալ:

Թե անվտանգային տեսակետից ինչ է նշանակում, օրինակ՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, կարծում ենք, բավականին պարզ և մատչելի կարող են «բացատրել», ասենք, 1918, ապա 1920-21 թվականների իրադարձությունների մասին վկայությունները: Հնարավոր է՝ այդ իրադարձությունների գիտակ պատմաբաններն էլ ասելու բան կունենան:

Հայ-ռուսական հարաբերությունների խզումը, միաժամանակ, նշանակելու է Մեծամորի ԱԷԿ-ի աստիճանական կանգ և շահագործումից դուրսբերում: Հարցը այս դեպքում չի կարելի ընկալել զուտ որպես էլեկտրաէներգիայի արտադրության կարևոր 1 խոշոր ձեռնարկության լիկվիդացում: Հայաստանն ատոմակայանով ու Հայաստանն առանց ատոմակայանի՝ կարգավիճակային առումով երկու տարբեր երկրներ են: Չխոսենք արդեն գիտական բաղադրիչի, մասնավորապես՝ միջուկային ֆիզիկայի ու այդ բնագավառի գիտակների, որակավորված մասնագետների, ճարտարագետների կորստի մասին:

Բայց այս «բարձր մատերիաները», կարծես, ոմանց առանձնապես չեն հուզում: Կամ էլ մարդիկ «գլուխ չունեն» նման թեմաների մեջ խորամուխ լինելու հետ: Դե ինչ, ավելի հողեղեն, յուրաքանչյուրի մաշկի վրա զգացվող իրողություններ ու դրանց հետ կապված հավանական զարգացումներ դիտարկենք: Առավել ևս, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման առաջին «շորշոփներն» արդեն նկատելի են: Խոսքը, օրինակ՝ գյուղմթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվողների, ընդհանրապես գյուղացիական տնտեսությունների արդեն իսկ ծանր վիճակի մասին է: Տեսեք. գյուղմթերքի արտահանման հետ կապված խնդիրները անխուսափելիորեն հանգեցնելու էին և հանգեցրեցին այդ ոլորտում տնտեսվարողների վիճակի վատացմանը:

Սակայն դրանք դեռ ծաղիկներն են միայն:

Տեսանելի հեռանկարում շատ հավանական է Ռուսաստանում աշխատանք (եկամտի աղբյուր) գտած մեծ թվով մեր հայրենակիցների արտաքսում կամ պարզապես վերադարձ: Այստեղ հարցն այն չէ, թե ինչ եղանակով այդ մարդիկ կհայտնվեն Հայաստանում: Խնդրի էությունն այն է, որ միանգամից մեծ թվով հայրենակիցներ, իսկ խոսքը կարող է լինել մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդու մասին (եթե նկատի ունենանք նաև ընտանիքները) կանգնելու են սոցիալական բարդությունների առաջ: Բացի այն, որ զրկվելու են կայուն եկամտի աղբյուրներից, իրենց ընտանիքները պահելու հնարավորությունից, հարցն այն է նաև, որ Հայաստանի աշխատաշուկան չի կարողանալու նրանց ճնշող մասին համարժեք աշխատանք կամ զբաղվածություն առաջարկել:

Ըստ որում, արդեն իսկ գրանցվել են դեպքեր, երբ տասնյակ հայրենակիցներ, չցանկանալով սպասել հարաբերությունների վատացման ծայրահեղ աստիճանին, արդեն «ռուսաստաններում» հավաքել են իրերն ու վերադարձել ընդհանուր նշանաբանով՝ «Հայաստանից լավ տեղ չկա»: Այդպիսի օրինակներ ինքներս ենք հանդիպել: Ընդ որում, ոչ քիչ օրինակներ:

Ի լրումն, թե՛ վերը նշված պատճառով, թե՛ հարաբերությունների խզման հետևանքով կրճատվելու, զրոյանալու են ռուսաստանից ֆինանսական հոսքերը, որոնց տրանսֆերտներ են ասում: Մինչդեռ խոսքը ահռելի գումարների մասին է, որոնք էական նշանակություն ունեին Հայաստանի ընդհանուր տնտեսական ակտիվության, առևտրաշրջանառության և դրանց շաղկապված ոլորտների կենսագործունեության վրա:

Այսինքն, բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա:

Ավելին, բյուջեի միջոցները օդից չեն հայտնվում: Եվ ընդհանուր աղքատացումը, գյումթերք մշակողների, արտահանողների եկամուտների անկումը, արտագնա աշխատանքից ստացվող եկամուտների հնարավոր զրոյացումը, առևտրի ծավալների անկումը անխուսափելիորեն անդրադառնալու են բյուջեի մուտքերի վրա:

Բայց սրանք էլ դեռ ծաղկեփնջերն են:

Հարաբերությունների խզումը ենթադրում է, որ Հայաստանը կա՛մ դադարելու է ռուսական գազ ստանալ, կա՛մ էլ այն ստանալու է «եվրոպական» գներով, այսինքն՝ ներկայիս գներից մոտ 6-7 անգամ թանկ: Սա նշանակում է թե՛ գազի կտրուկ թանկացում բնակչության համար, թե՛ էլեկտրաէներգիայի սակագնի թռիչքային աճ: Իսկ այդ երկուսը միասին նշանակում են ամեն ինչի թանկացում՝ սկսած հացից, վերջացրած հանրային տրանսպորտի ուղեվարձով: Այսինքն, զանգվածային աղքատացման հեռանկար:

Սկզբունքորեն, չի կարելի բացառել զարգացման տարբերակ, որ Փաշինյանի իշխանության «բուռն» գործունեության հետևանքով երկիրն ու ժողովուրդը հայտնվեն մի կացության մեջ, երբ 90-ականների սկզբի «ցուրտումութ» տարիները նույնիսկ երանելի կթվան: Բայց եթե այն ժամանակ գերակշռում էին օբյեկտիվ գործոնները, ապա հիմա այդ ամենը կլինի բացառապես սուբյեկտիվ պատճառներով: Մի անձի, մի ուժի քմահաճույքով և «դրսի» հանձնարարությամբ:

Բնականաբար, խնդիր է ծագելու հացահատիկի, կոնկրետ՝ ցորենի հետ կապված: Հայաստանն, ինչպես հայտնի է, հացահատիկայինների առումով ինքնաբավ չէ: Իսկ Արցախը կորստի մատնելուց հետո՝ առավել ևս:

Եթե այս՝ «սոցիալական բլոկը» ի մի բերենք, ապա հայ-ռուսական հարաբերությունների խզումը կարող է հանգեցնել բնակչության կենսամակարդակի նկատելի անկման, պարզ ասած՝ աղքատացման, շատ կարճ ժամանակահատվածում դիտարկվելու են գների աճ և դրամի արժեզրկում, գործազրկության աճ, սոցիալական վիճակի անտանելիացում:

Ոմանք կարող են կարծել, թե չափազանցնում ենք: Սակայն ասվածի մեջ ոչ մի միստիկ կամ ֆանտազյորական բան չկա: Դա ընդամենը առկա իրողությունների վրա հիմնված չոր, նույնիսկ շատ չոր, տրամաբանական հետևությունների շղթա է:

Կան նաև այնպիսիք, որ նման հնարավոր անկումը համարում են կամ հրամցնում են որպես... ինքնիշխանություն: Ի դեպ, «ինքնիշխանության» մասին: Ակնհայտ է, որ «դատարկված տեղը» արագորեն ձգտելու են լրացնել Թուրքիան և Ադրբեջանը: Հազիվ թե կարող է գտնվել որևէ ողջախոհ անձ, որ նման ազդեցության կամ ճնշման տակ հայտնվելը բնորոշի որպես «ինքնիշխանություն»: «Ինքնակերություն» կամ «ինքնահիմարություն»՝ միգուցե, բայց հաստատ՝ ոչ ինքնիշխանություն:

Մտածելու համար հատկացված ժամանակը սեղմվում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ