Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ» Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասին Ընդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան» Տնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ» Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ» Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»

«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ բարի, բարեհամբույր տղա էր Սերյոժաս։ Մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր։ Ընկերասեր էր, ընկերական մեծ շրջապատ ուներ։ Խղճով էր։ Քառօրյայի օրերին բանվորություն է արել, քարհանքում քար բարձել, գումար աշխատել, առևտուր արել, մեր գյուղապետարանին տվել, որ ուղարկեն Արցախ։ Ինձ էլ ասում էր՝ տղերքն այնտեղ մեր համար են կռվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սերյոժայի մայրը՝ տիկին Մելանը։

Սերյոժայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։ Հաճախել է գյուղի դպրոցը։ «Դպրոցում գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ Սիրում էր մաթեմատիկան, ֆիզիկան։ Ուսուցիչն ասում էր՝ գիտելիքները շատ են, պետք է շատ աշխատի։ Ռուսերենն էր նաև շատ սիրում։ Զուգահեռ նաև երաժշտական դպրոց է հաճախել՝ դուդուկի, շվիի։ Բայց ամեն ինչ, բոլոր երազանքները կիսատ մնացին, իր գործիքները հիմա մեր տանն են»։ Մայրիկը ցավով է նշում՝ համավարակի պատճառով որդին ո՛չ Վերջին զանգի միջոցառում ունեցավ, ո՛չ էլ երդմնակալության արարողություն։

2020 թվականի օգոստոսի 19-ին Սերյոժան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Մեծ տղաս արդեն տարի ու կես ծառայում էր բանակում։ Ծառայում էր Ջրականում։ Իր դիմումի համաձայն, Սերյոժաս էլ ընտրեց Ջրականը, որ եղբոր մոտ ծառայի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առաջին պահից իմ սիրտը վտանգ էր զգում։ Տղաներս պատերազմի մեջ էին։ Երկուսի համար էլ անհանգիստ էի, բայց Սերյոժաս նորակոչիկ էր, դա կարծես անհանգստությունս էլ ավելի մեծացներ։ Մայրիկս ինձ հանգստացնում էր, բայց սիրտս կծկվում էր, տեղս չէի գտնում, Սերյոժայիս մասին մտածելիս լրիվ ուրիշ էին ապրումներս։ Պատերազմի դաշտում էին երկու տղաներս և ամուսինս։ Մինչև հոկտեմբերի 11-ը Սերյոժաս կապի մեջ է եղել: Ես իմ տան երեք անդամների միջև կապ էի ապահովում։ Սերյոժաս զանգում էր՝ մա՛մ, Սուրոն զանգե՞լ է։ Եվ այդպես, օրեր շարունակ ես մեկին մյուսից նորություն էի փոխանցում։ Իրեն ասում էի՝ քեզ լավ նայիր, իսկ տղայիս արձագանքն էր՝ ամեն ինչ լավ է, մի մտածիր։ Հոկտեմբերի 11-ի գիշերը զանգահարում է իմ եղբորը։ Ասում է. «Քեռի՛ ջան, ընկել եմ շրջափակման մեջ, չեմ կարող դուրս գալ։ Մամայիս լավ կնայեք, իմ մաման է, ձեր քույրն է»։ Խոսում է եղբորս հետ, ասում, որ Հադրութում են, դպրոցի մեջ։ Երբ եղբայրս հարցրել էր՝ մամայի հետ խոսե՞լ ես, արձագանքել էր. «Հիմա ուշ է, քնած կլինի, առավոտյան կզանգահարեմ»։ Ի՞նչ քնած, ես այդ օրերին քուն չունեի։ Առավոտյան ժամը վեցին զանգահարեց, հետո հասկացա, որ այդ զանգով ինձ հրաժեշտ էր տալիս։ Ինձ ոչ մի բան չասաց, թե որտեղ են, ինչ իրավիճակում. «Մա՛մ ջան, հեռախոսը լիցքավորում չունի, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին»։ Ես, բնականաբար, չիմանալով, որ նա շրջափակման մեջ է, իրեն ասում էի՝ երկար մի խոսիր, որ թշնամին ձեր տեղը չֆիքսի։ Կապն ընդհատվեց, Սերյոժաս էլ չզանգեց։ Եղբոր հետ էր խոսել այդ ժամանակ։ Նրան ասել էր. «Ճար չկա, մենք էլ այստեղից դուրս չենք գա։ Այնպես արա, որ վտանգից հեռու մնաս, գնաս, հասնես մամային»։

Սերյոժաս այդ օրերին հեռախոս չուներ, տարբեր համարներով ինձ զանգահարել էր։ Երբ արդեն իրենից լուր չունեի, սկսեցի հերթով բոլոր համարներով զանգահարել։ Բոլոր հեռախոսահամարներն անհասանելի էին, բայց համարներից մեկը հասանելի էր։ Ես ուղիղ չասացի, որ Սերյոժայի մայրիկն եմ։ Նշեցի, որ նրա հարազատներից եմ, ուզում եմ նորություն իմանալ, ծնողները շատ անհանգիստ են։ Պատասխանող տղան արձագանքեց. «Սերյոժան ընկերների հետ ընկել է շրջափակման մեջ, չենք կարողանում նրանց օգնել»։ Հետո արդեն նկարագրելու չէ, թե ինչ ապրումներ եմ ունեցել։ Նախարարություն էինք գնում իր մասին որևէ տեղեկություն ստանալու համար, սպասման ծանր օրեր էին»։

Սերյոժան անմահացել է հոկտեմբերի 12ին Հադրութում։ «2021 թվականի մարտին նոր միայն հաստատվեց իր ԴՆԹ-ն»։

Սերյոժան քույր և եղբայր ունի։ Հենց նրանք էլ դարձել են ընտանիքի՝ կյանքը շարունակելու շարժիչ ուժը։ Բայց ոչ միայն նրանք։ «Եղբորս ընտանիքում երրորդ զավակը ծնվեց, նրան անվանակոչեցին Սերյոժայիս պատվին։ Այս ողջ ընթացքում Սերյոժայիս ընկերները մեր կողքին կանգնած են եղել։ Իրենց ներկայությունը այնքան կարևոր է մեզ համար։ Կարծես իրենցից նաև տղայիս կարոտն առնեմ։ Վերջերս իր ընկերներից մեկն ամուսնացավ։ Մեզ հրավիրել էին հարսանյաց հանդեսին։ Խնջույքի ժամանակ նաև տղայիս անունը հնչեցրին, հիշատակեցին որպես լավ ընկեր։ Իսկ հետո ընկերը նաև ծաղիկներ նվիրեց ինձ։ Այս հարգանքը, ուշադրությունն այնքան ապրեցնող է»։

Հ. Գ. - Սերյոժա Երանոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Կոշի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ըԿուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատությունԱրդարությո՛ւն Արսեն Գևորգյանի համար. Ուժեղ ՀայաստանԱրսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա ՂահրամանյանՑնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք ՉալաբյանԿալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա ՍողոմոնյանԴուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ ՎարդևանյանԶՊՄԿ-ի շնորհավորական ուղերձը՝ հաշվապահների օրվա կապակցությամբՔրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը. ՀԱՅԱՔՎԵԱյսօրվա իշխանությունը Հայաստանի համար միայն խնդիրներ ու ռիսկեր է ստեղծում. Արմեն ՄանվելյանԻնչպես «Լենինական» երշիկը հասավ Կրեմլ ու վերադարձավ մեր օրերԻնչպե՞ս է ժամանակի ընթացքում զարգացել սեյսմոգրաֆը. «Փաստ»Մեր պայքարը միշտ եղել է հանուն հայի և Հայաստանի, և այսօր էլ է այդպես. Արսեն ԳրիգորյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 նոյեմբերի). Ծեծկռտուք տաճարում, ցույցեր Ֆրանսիայում. «Փաստ»Պետք է քրգործ հարուցվի և քննություն իրականացվի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` ՍԴ նախագահի ընտրության արդյունքների մասինԸնդդիմադիր գործչի մահվան պատախանատվությունը կրում է այն մարդը ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են․ «Ուժեղ Հայաստան»Վերջին 35 տարում Հայաստանում որքանո՞վ է նվազել ծնունդների թիվը. Տիգրան ԴումիկյանՀՀ-ի ինքնիշխանությունը վտանգված է Փաշինյանի օրոք, իր շարունակական զիջումներին վերջ չկա. ՉալաբյանՏնտեսության դանդաղումն՝ աճի «լոկոմոտիվների» հերթափոխման պայմաններում. «Փաստ»Կանխել «ալիևյան Սահմանադրության» ներդրումը Հայաստանում. «Փաստ»Կբացատրե՞ք թե էս բոլոր ասածներից որն եք ընտրել. տեսանյութՀայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն. «Փաստ»«Մեր ընտանիքում մեկս մյուսիս ապրելու ուժ տվեցինք». Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն. նախագիծ. «Փաստ»Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ Դերզյան