Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

politnavigator.net–ը «Հայաստանի պաշտպանության նախկին նախարար. Պաշտոնապես հայտարարում եմ. Փաշինյանը անամոթաբար ստում է ՀԱՊԿ-ի մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ իր տեսաբլոգում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արշակ Կարապետյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ պնդում է, թե Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը անգործություն են ցուցաբերել Ղարաբաղյան պատերազմի ընթացքում։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ես անձամբ մասնակցել եմ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու վերաբերյալ փաստաթղթի մշակմանը։ Այդ փաստաթղթում, որը ես այն ժամանակ պատրաստել էի մեկ այլ խորհրդականի հետ համատեղ, մենք հղում էինք կատարել 4-րդ հոդվածին, որը ենթադրում է «անհապաղ արձագանքում»։ Նիկոլից [Փաշինյանից] դեպի ԱԳՆ ճանապարհին փաստաթուղթը փոխվեց, հղում կատարվեց 2-րդ հոդվածին, ինչը նշանակում է «խորհրդակցությունների նախաձեռնում», այլ ոչ թե ակտիվ արձագանքում։ Երբ այն հասավ ԱԳՆ, պարզվեց, որ փաստաթուղթն իրականում այդպես էլ չի հասել ՀԱՊԿ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում չի դիմել ՀԱՊԿ-ին։ Սա փաստ է։ Ուստի, նրանք կարող են մեղադրել միայն իրենք իրենց։ Կրկնում եմ՝ նրանք ստում են, անամոթաբար ստում են։

Երբ շատ ավելի ուշ սահմանին խնդիրներ առաջացան, Հայաստանն իսկապես դիմեց ՀԱՊԿ-ին։ Նկատի ունեցեք՝ դա արվեց 2-րդ հոդվածի շրջանակում։ Իսկ ի՞նչ է դա նշանակում. «խորհրդակցությունների նախաձեռնում, հանդիպումներ, որոշումների կայացում» և այլն։ Ավելին, այդ տարի Հայաստանն էր նախագահում կազմակերպությունում։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի ղեկավարն էր, սակայն հիմա ինքն էլ պնդում է, թե «ՀԱՊԿ-ը ոչինչ չի արել»։ Հարց է առաջանում՝ ու՞մ պետք է ուղղված լիներ դիմումը, իհարկե տվյալ ժամանակահատվածի ՀԱՊԿ ղեկավարին, իսկ դա Նիկոլ Փաշինյանն էր։ Հայց ներկայացվեց համաձայն 2-րդ հոդվածի։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարները հավաքվեցին և գիշերվա ընթացքում նախապատրաստեցին փաստաթղթեր, որոնք արդեն իսկ համաձայնեցված էին Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես չեմ մանրամասնի այն կոնկրետ միջոցառումները՝ ինչպիսիք են ՀԱՊԿ ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում կամ սահմանի երկայնքով, դիտորդների ներկայությունը և այլն, սակայն առավոտյան Նիկոլ Փաշինյանը չստորագրեց փաստաթուղթը։ Հայաստանը միակ երկիրն էր, որ հրաժարվեց ստորագրել այն»,- հայտարարել է Կարապետյանը։

Նախկին նախարարը նաև քննադատել է Փաշինյանին ՀԱՊԿ-ից դուրս գալու սպառնալիքների համար: «Եթե ՀԱՊԿ-ն այդքան վատն է, ինչո՞ւ դուրս չեք գալիս։ Ասում եք՝ «գագաթնաժողով է սպասվում, եթե մեզ հեռացնեն՝ կհեռանանք»։ Եթե ձեզ դուր չի գալիս, ինչո՞ւ պարզապես դուրս չեք գալիս։ Շրջվեք ու հեռացեք։ Արժանապատվությամբ ասեք. «Ես հեռանում եմ» (ի վերջո, մենք անկախ պետություն ենք): Ինչո՞ւ եք մնում այնտեղ։ Կամ էլ պարզապես լռեք»,– ասել է նա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա Մաթևոսյան