Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգաշարով հյուրախաղերով հանդես է եկել Հնդկաստանում՝ ելույթ ունենալով երեք քաղաքներում՝ Կալկաթայում, Նյու Դելիում և Չեննայում (պատմական Մադրաս), հա՛տնում է ԿԳՄՍՆ-ը։

«Համերգաշարը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Համերգաշարը մեկնարկել է Կալկաթայի հանրահայտ Վիկտորիա Մեմորիալում։
Համերգաշարին բացման խոսքով հանդես են եկել Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանն ու Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի կառավարության բարեկեցության վարչության քարտուղար Սանջայ Բանսալը։

Նվագախմբի հաջորդ կանգառը Նյու Դելին էր, որտեղ նվագախումբը հանդես է եկել հանրահայտ Լոտոսի տաճարի համերգասրահում։

Համերգի պաշտոնական ընդունելության ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Հնդկաստանի հարուստ մշակութային ավանդույթներին և պատմական ժառանգության նկատմամբ երկու ժողովուրդների խոր հարգանքին:

Նա ընդգծել է, որ տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները զարգացել են քաղաքական երկխոսության, պաշտպանության, առևտրի, կրթության, տեխնոլոգիաների, զբոսաշրջության և հատկապես՝ մշակույթի ոլորտներում։

Ելույթով հանդես է եկել նաև Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևելյան հարցերով քարտուղար Ռուդրենդրա Տանդընը՝ կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի դարավոր պատմամշակութային կապերը և դրանց հենքի վրա ձևավորված գործընկերության հետագա ամրապնդումը։

Եզրափակիչ համերգը կայացել է Չեննայի պատմական Մադրասի Երաժշտական ակադեմիայում։ Համերգի մեկնարկին ելույթներով հանդես են եկել Հնդկաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը և Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոսը։
Հնդկաստանյան համերգներին ներկա են եղել մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, Հնդկաստանի պետական և մասնավոր կառույցների, փորձագիտական շրջանակների, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հայաստանի նվագախմբի պատվիրակությունը գլխավորել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գարեգին Սարգսյանը։ Համերգաշարի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սիփան Օլահն էր, որը հանդես է եկել նաև որպես տենոր մենակատար։

Համերգներին որպես մենակատարներ հանդես են եկել նաև Լիբանանից ժամանած սոպրանո Շողիկ Թորոսյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը և դաշնակահար Կատարինե Հովսեփյանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ։

Համերգային ծրագրում հնչել են Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Էդվարդ Միրզոյանի, Խաչատուր Ավետիսյանի, Վաղարշակ Կոտոյանի, Շառլ Ազնավուրի, Էդվարդ Գրիգի, ինչպես նաև եվրոպացի այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հնդկաստանյան հյուրախաղերը դարձել են ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված նշանակալի մշակութային նախաձեռնություն՝ նպաստելով հայկական երաժշտարվեստի միջազգային ներկայացվածության ընդլայնմանը և հայ-հնդկական մշակութային կապերի ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրությունում։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Իշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ին