Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևի թե լսել եք, որ կա այսպիսի մի գինի՝ «Սև բժիշկ» անունով, գուցե նաև ձեզանից շատերը փորձել են: Այս հայտնի գինու պատմությունն սկսվել է Ղրիմի հարավային ափին՝ Յալթա քաղաքի անմիջական հարևանությամբ գտնվող Մասանդրա քաղաքում, որտեղ երկու դարի ընթացքում ստեղծվել են բազմաթիվ նուրբ ալկոհոլային խմիչքներ: «Սև բժիշկը» հարուստ ռուբինագույն երանգով և հաճելի, թավշյա համով գինի է։

Դրա արտադրությունն սկսվել է 1930ական թվականներին՝ տեղական Էքիմ Կարա խաղողի համար կիրառություն գտնելու մտադրությամբ, և այդպես էլ կոչվել է: Այն առևտրային շուկա է դուրս եկել 1940 թվականին, բայց սկզբում քիչ պահանջարկ է գտել, և արտադրությունը գրեթե դադարեցվել է 1960-ական թվականներին: Գինին փրկել է ԽՍՀՄ սննդի արդյունաբերության նախարարը՝ այդ խմիչքի մեծ երկրպագուն, քանի որ այդ գինին առանձնանում էր ոչ միայն գերազանց համով, այլ նաև բուժիչ հատկություններով: Այն խորհուրդ էր տրվում վիտամինային անբավարարության, սակավարյունության ժամանակ և որպես ընդհանուր տոնուսավորող միջոց: Վերջիվերջո, գինին վերանվանվել է, և 1967 թվականից այն սկսել են վաճառել «Սև բժիշկ» անվամբ: Ընդ որում, այդ անվանումը պարզապես խաղողի տեսակի՝ Էքիմ Կարայի անվան թարգմանությունն է, չնայած գինին պատրաստվում է ոչ միայն այդ խաղողի տեսակից, այլ նաև մի քանի այլ տեղական խաղողի տեսակներից, որոնք աճեցվում են Սոլնեչնայա Դոլինայում, որը Սուդակի և Կոկտեբելի միջև գտնվող յուրահատուկ միկրոկլիմա ունեցող վայր է։

Այս խաղողի որթի տարօրինակ անվան ծագման մասին պահպանվել է տեղական լեգենդ։ Ասում են, որ մի ժամանակ Սոլնեչնայա Դոլինայում ապրել է մի հմուտ բժիշկ, որը մեծ սեր է ունեցել խաղողագործության նկատմամբ։ Նա մշակել է խաղողի տեսակ, որը տալիս էր նռնագույն-կարմիր գինի, որն էլ արագորեն վերականգնում էր հիվանդներին։ Մի օր բժիշկը գնացել էր այցելելու իր հիվանդներից մեկին, և նրա մոտ են բերել վիրավոր գնդապետի։ Հասկանալով, որ առանց բժշկի նա կարող է մահանալ ցանկացած պահի, նրա սպասավորները տվել են բժշկի գինուց։ Գնդապետը խմել է ամբողջ կուժը և իրեն շատ ավելի լավ զգացել, բայց հարբած վիճակում չի ճանաչել վերադարձած բժշկին և սպանել է նրան։ Ի դեպ, ևս մեկ այլ գինի՝ «Սև գնդապետը», անվանվել է հենց այդ մարդու (կամ իրադարձության) անունով։

Ինչևէ, «Սև բժիշկը» աստիճանաբար ժողովրդականություն է ձեռք բերել սպառողների շրջանում և մի քանի մեդալներ նվաճել միջազգային մրցույթներում: Սակայն հետո Ղրիմում սկսվել է ֆիլոքսերայի համաճարակը, և տեղական տեսակները, ինչպես նախկինում Եվրոպայում, վերապատվաստվել են ամերիկյան որթատունկերի վրա: Դրանից հետո շատ գինիների համը փոքր-ինչ փոխվել է: «Սև բժիշկը» ևս, ի թիվս այլոց, որոշ չափով փոխվել է: Ավելին, վերջին տասնամյակներում տեղի են ունեցել մի շարք այլ փոփոխություններ ևս: «Սոլնեչնայա Դոլինան» դուրս է եկել «Մասանդրա» ասոցիացիայից, և այժմ «Սև բժիշկ» հավաքածուն հասանելի է միայն «Սոլնեչնայա Դոլինայում», քանի որ ներկայումս նա է տիրապետում այն խաղողի այգուն, որտեղից արտադրվում է այդ գինին:

«Սև բժիշկ» գինին երբեմն կարելի է հանդիպել Հայաստանում, սակայն այն կանոնավոր վաճառքում գրեթե չի լինում։ Ընդ որում, կա երկու հիմնական տարբերակ.

–«Սոլնեչնայա Դոլինայի» «Սև բժիշկ» գինին՝ որպես բնօրինակ։ Այն պատրաստվում է տեղական խաղողի սորտերից՝ Էկիմ Կարա, Կեֆեսիա և այլ աբորիգեն սորտերից։

–Massandra Winery – նույնպես արտադրում է «Black Doctor» անվանումով դեսերտային գինի՝ սեփական տեխնոլոգիայով։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանԳյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբ