Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում սոցցանցերում, հասարակական վայրերում և ամենուր ամենաքննարկվող թեման Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած արտակարգ ու վտանգավոր միջադեպն էր, երբ ադրբեջանցի զինծառայողը, ապօրինի հատելով Հայաստանի պետական սահմանը, ներխուժել էր բնակելի տուն։ Տանտիրուհին, նկատելով ներխուժողին, փորձել էր ինքնապաշտպանվել ձեռքի տակ եղած դանակով, ինչից հետո ադրբեջանցի զինծառայողը կրակել էր կնոջ ոտքին, իսկ քաշքշուկի ու դիմադրության ընթացքում վնասվածքներ էին ստացել նաև նրա երեխաները։ Ադրբեջանցի սահմանախախտը հետագայում ձերբակալվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից։

Ստեղծված իրավիճակի, դրա հետևանքների և հնարավոր զարգացումների շուրջ «Փաստ»-ը զրուցել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։

Անդրադառնալով Շաքիում տեղի ունեցածին՝ Արշակ Կարապետյանը նշեց, որ ուշադիր հետևել է Սյունիքում ծավալված իրադարձություններին և ադրբեջանական խմբի ներթափանցմանը։ Նրա խոսքով՝ ուշագրավ է, որ հայկական կողմն սկզբում փորձում էր չընդունել տեղի ունեցածը՝ նշելով, թե իբր մեկ մարդ է եղել, կամ դեռ պետք է պարզել՝ կրակել է, թե չի կրակել, և ինչպես է կինը վիրավորվել։

«Անկեղծ ասած, կարդում էի ու զարմանում։ Սա ևս մեկ անգամ հաստատում է իմ այն խոսքերը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղություն» գենետիկորեն չի կարող լինել։ Մեր միջև կարող է լինել միայն խաղաղ համակեցություն, իսկ դրանք բոլորովին տարբեր ըմբռնումներ են, որովհետև մենք բոլորովին տարբեր ժողովուրդներ ենք»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։

Խոսելով տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների մասին՝ Կարապետյանը նկատեց, որ Ադրբեջանը, որն իրենից ներկայացնում է բազմաթիվ էթնիկ ժողովուրդների միավորում, ստեղծվել է պատմական որոշակի քաղաքական գործընթացների արդյունքում։ Այսօր, ստանալով մեծ ռեսուրսներ, Ադրբեջանը փորձում է վերաբերվել Հայաստանին այնպես, ինչպես ցանկանում է։ Ավելին, ըստ նրա, նախկինում թուրքական ղեկավարության առջև խոնարհվող Ադրբեջանն այժմ արդեն հակամարտության մեջ է մտնում նաև Թուրքիայի հետ։

«Գիտե՞ք, թե որն է մեր տարածաշրջանում մնացած հիմնական իրադարձությունն ու անհամաձայնության գլխավոր կետը. դա Նախիջևանի տարածքն է։ Այժմ պայքար է ընթանում Նախիջևանի տարածքի համար։ Նախկինում պայքար էր ընթանում Ղարաբաղի տարածքի համար, որը ադրբեջանական կողմը համարում է ավարտված։ Այժմ ընթանում է պայքար Նախիջևանի տարածքի վրա ազդեցության համար՝ թե ում է այն պատկանում. պայքարը Թուրքիայի և Ադրբեջանի միջև է։ Այստեղից են բխում ճանապարհների հարցերը, էներգետիկ ռեսուրսներով ապահովման խնդիրները, որովհետև Նախիջևանն ավելի ու ավելի է ընկնում Թուրքիայից կախվածության մեջ, և այնտեղ դե ֆակտո արդեն տեղակայված են թուրքական զորքեր»,- պարզաբանեց գեներալ-մայորը։

Անդրադառնալով սահմանախախտ զինծառայողի իրավական պատասխանատվության հարցին՝ Արշակ Կարապետյանը շեշտեց, որ ցանկացած նորմալ և ինքնիշխան երկրում, եթե զինված դասալիք է մտնում տարածք և կրակում քաղաքացու վրա, նրան պետք է դատեն հենց այդ երկրի տարածքում, և նա պատիժը պետք է կրի տվյալ պետությունում։

Սակայն «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը նշեց, որ, ըստ իր ստացած տեղեկությունների, հայկական և ադրբեջանական իշխանությունների միջև արդեն բանակցություններ են ընթանում զինծառայողին Բաքվին վերադարձնելու շուրջ։

«Չեմ ցանկանում հավատալ, որ մեր ղեկավարությունը կարող է դավաճան լինել նման աստիճանի։ Ես դեռ ճշտում եմ այս տեղեկությունը, բայց, պարզվում է, արդեն բանակցություններ են ընթանում, և Ադրբեջանը պահանջում է վերադարձնել այդ զինծառայողին։ Ես անկեղծորեն ասեմ՝ մեծ մտահոգություններ ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը նրան հանձնելու է։ Մեծ անհանգստություն ունեմ, որ այն մարդը, հանցագործություն կատարելով Հայաստանի տարածքում, չի կանգնի հայկական դատարանի առջև»,- նշեց նա։

Եզրափակելով՝ Կարապետյանը կոչ արեց պաշտոնական աղբյուրներին՝ հերքել իր մտահոգությունները և ապահովել օրենքի ու արդարադատության հաղթանակը. «Թող հերքեն իմ խոսքերը։ Թող պաշտոնական հերքում տան և ասեն, որ Արշակ Կարապետյանը սխալվում է, և որ նրան դատելու են Հայաստանի տարածքում։ Երբ դատը տեղի ունենա, ես միայն կողջունեմ դա։ Ես հիմա ուզում եմ սխալված լինել։ Ուզում եմ սխալվել, որպեսզի հասկանամ, որ կա Հայաստան, հասկանամ, որ ես Հայաստանի քաղաքացի եմ և կարող եմ հպարտանալ դրանով։ Այլապես ստացվում է, որ եթե Հայաստանի տարածքում ադրբեջանցին կրակում է, դա այլևս հանցագործությո՞ւն չէ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴՆախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինՓաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԱյս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՍահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ ՍավգուլյանԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանԱյն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանԱլիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԵրկխոսության միջոցով խնդիրները լուծելու ցանկությունը դեֆիցիտ է Եվրոպայում. ՊեսկովԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԲոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանԱլիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԻշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն ՄարուքյանՎթար է․ ջուր չի լինելու