Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծես թե բոլոր շահագրգիռ կողմերը ցանկանում են տեմպ հաղորդել «Թրամփի ուղի» նախագծի կյանքի կոչմանը։ Քաղաքագետ Հրանտ Միքայել յանը նշում է, որ կողմերը, որոնք ներգրավված են այս նախագծում և պահանջատեր են այս ոլորտում, ցանկանում են արագացնել այս նախագիծը։ «ԱՄՆ-ն և Ադրբեջանն են ուզում արագացնել։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա Հայաստանի ներկայացուցիչները հավաստիացրել են Իրանի ներկայացուցիչներին, որ այն Իրանին չի սպառնում։ Այլ հարց է, թե որքանով Հայաստանն առհասարակ կարող է ամբողջությամբ վերահսկել մյուս գործընկերներին, որոնք ներգրավված են. այսինքն՝ այստեղ զուտ կարողության մասին պետք է խոսենք, որովհետև գուցե և Հայաստանի ներկա ղեկավարությունը ուզում է, որ որևէ բան չսպառնա Իրանին, բայց թե ինչքանով են իրենք ունակ դա անել, ուրիշ հարց է։ Ամեն դեպքում, նախնական դրական արձագանք Իրանից եղել է, սակայն պետք է հաշվի առնենք, որ ֆունդամենտալ առումով բան չի փոխվել, և Իրանն այդ հարցերն անդադար բարձրացնելու է, որովհետև ԱՄՆ-ն ներգրավված է իր սահմանին, և այդ հարցը չի փակվելու, այն կարելի է ուղղակի ամեն անգամ հետաձգել։ Իսկ Ադրբեջանը դա «Թրամփի ուղի» չի կոչում, Ադրբեջանը և Թուրքիան այն կոչում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։ Իրենք ուզում են այդ միջանցքը ստանալ, ուզում են անխոչընդոտ երթևեկություն ստանալ Ստամբուլից Բաքու և հետո հասնել Միջին Ասիա։ Ուզում են դա շատ արագ իրականացվի, որպեսզի ստանան այդ կապը։ ԱՄՆ-ն էլ է ուզում ստանալ այդ կապը, որովհետև դա լուծելու է աշխարհի ռազմավարական մեծ մակարդակի հարցերը, համենայնդեպս՝ իրենց պատկերացմամբ։ Նույնիսկ կասեի, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի հետ տեղի ունեցածը մեծամասամբ պայմանավորված է հենց այս նախագծով և դրա իրականացման ցանկությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Միքայելյանը։

Կարծիք կա, որ Հայաստանի շուրջ իրադարձություններին տեմպ հաղորդելը կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ։ ՔՊ-ն մեծամասնություն չստացավ, և հիմա արտաքին ուժերի շրջանում գուցե կա մտավախություն, որ Հայաստանում իշխանափոխության կամ այլ իրողությունների պարագայում շատ գործընթացներ կարող են այլ ձևաչափ ստանալ։ «Երկու հանգամանք կա։ Նախ՝ ընտրություններից հետո բոլոր կողմերը, որոնք նաև աջակցել են Փաշինյանի ընտրությանը և ուղիղ մասնակցել են դրան, ակնկալում էին, որ լինելու են առարկայական արդյունքներ։ Անցել է չորս ամիս, և հիմա ուզում են ինչ-որ արդյունք գրանցել։ Փաշինյանը միշտ մատնանշում էր 2026 թվականի երկրորդ կեսը՝ ուղիղ ակնարկելով, թե՝ թողեք ընտրվեմ, որպեսզի այդ գործն արագանա։ Հիմա նա անցել է լոզունգների մակարդակից, որտեղ պայմանավորվածություններ են եղել, այն մակարդակի, երբ պետք է սկսի դրանք իրագործել կյանքում, իսկ կյանքում իրագործելու համար թե՛ ֆինանսական, թե՛ քաղաքական, թե՛ այլևայլ խնդիրներ կան։ Այդ հատվածում նաև բավականին բարդ ռելիեֆ է, և այլն։ Ուստի, այս ամենն իրագործել հողի վրա այդքան էլ հեշտ չէ և այդքան էլ արագ չի լինի։ Մյուս կողմից՝ Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա: Նաև շատ լավ գիտակցում են, որ Հայաստանը կարող է ոտքի կանգնել և իրենց պատասխան հարվածներ հասցնել։ Իրենք մտադիր են դա երբեք թույլ չտալ, այսինքն՝ Հայաստանին թուլացնել, ստանալ Հայաստանում ամեն ինչ մինչ նրա ուժեղացումը, Հայաստանն անդադար կապիտուլ յացիայի շղթայի մեջ մտցնել, ինչը Փաշինյանի օրոք ստացվում է։ Դրա համար փորձում են մինչև որևէ փոփոխություն տեղի ունենալը բոլոր հարցերն արագ լուծել։ Փաշինյանն իրենց համար բազմաթիվ հարցեր լուծել է, զիջումների գնացել է՝ դրա դիմաց որևէ առարկայական բան չստանալով։ Բայց սա չի նշանակում, որ այն սպասելիքը, որ Փաշինյանն իշխանությունը կկորցնի, իրատեսական է կամ հնարավոր մոտ ապագայում։ Այս պահի դրությամբ Փաշինյանը շատ ամուր է նստած իր աթոռին, և առնվազն այս պահի դրությամբ որևէ լուրջ սպառնալիք նրա իշխանությանը չկա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Տարածաշրջանում շահեր ունեցող պետություններից եղբայրական համարվող Թուրքիան և Ադրբեջանը, կարծես, ինչ-որ բան չեն կիսում իրար մեջ։ Թուրքիան անընդհատ հիշեցնում է 44-օրյա պատերազմում և Արցախի հայաթափման գործում իր դերի մասին։ «Այստեղ կարող եմ, իմ տեսանկյունից, երկու գլխավոր հանգամանքի վրա ուշադրությունը սևեռել։ Առաջին՝ Ադրբեջանի ներկա ղեկավարությունը փորձում է որոշակի «լուֆթ պահել» Թուրքիայի հետ հարաբերություններում, որովհետև Թուրքիայի կողմից Ադրբեջանը կլանելու քաղաքականությունը որևէ կասկած չի հարուցում։ Ադրբեջանի ղեկավարությունն ուզում է այդ ազատությունն ունենալ, և մինչև վերջերս այն ապահովում էր Իսրայելի միջոցով։ Իսրայելի միջոցով նաև մուտք էր ապահովում դեպի ԱՄՆ և այլ տեղեր, բայց ամեն դեպքում դա բավական չէ։ Փորձում է նաև Թուրքիայից որոշակի անկախություն պահել, և դրան է միտված այն, որ Ալիևը հայտարարել է, թե ինչ-որ սպառնալիքներ կան նաև թուրքական հետախուզական, ճնշման կամ արտաքին ազդեցության շրջանակներից։ Նաև վախենում է, որ Թուրքիան կարող է փորձել իրեն փոխել՝ արդեն իրենց համար ավելի նախընտրելի տարբերակով։ Կա երկրորդ հանգամանքը, որն ավելի խորքային է և ֆունդամենտալ։ Դա Շուշիի հռչակագիրն է, բազմաթիվ այլ գործողություններ՝ Թուրքական խորհուրդ և այլն, որով Ադրբեջանը դե ֆակտո (բայց դեռ ոչ դե յուրե) դառնում է Թուրքիայի մաս, ու վերջինիս ազդեցությունը շատ խորքային է դառնում։ Ադրբեջանն այդտեղից պոկվել չի կարող, որևէ առարկայական բան անել չի կարող, Ադրբեջանը չի կարող նաև Արցախում իրենց, այսպես կոչված, «հաղթանակն» առանձնացնել Թուրքիայից, առանց Թուրքիայի դա չէր լինի։ Թուրքիայում դա շատ լավ գիտեն, Էրդողանն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին, նա գիտի, որ այս «հաղթանակը» 80 տոկոսով Թուրքիայի հաղթանակն է, 20 տոկոսով՝ Ադրբեջանինը»։

Իսկ զրույցի վերջում՝ խաղաղության մասին։ «Խաղաղություն չկա ու չի կարող լինել։ Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից 1918 թվականին Քյազըմ Կարաբեքիրի զորքերով։ Այնպիսի մշակույթ են ստեղծել, որ լինի հակահայկական պետություն, որի միակ նպատակը Հայաստանի դեմ պատերազմն է։ Դա ստեղծել է Թուրքիան, և մինչև հիմա այդ գիծը շարունակում է։ Եվ քանի դեռ Ադրբեջանը Թուրքիայից չի պոկվել, այս գիծը երբեք չի փոխվելու։ Քանի Ադրբեջանը պանթյուրքիստական պետություն է, պանթյուրքիզմը նրա պետական գաղափարախոսությունն է, այդ գիծը չի փոխվելու։ Չկա մի քայլ, որն Ադրբեջանը ձեռնարկի, և հնարավոր լինի ասել, որ սա դեպի խաղաղություն քայլ է։ Հակառակը՝ Հայաստանը, 1991 թվականից սկսած, բոլոր անհրաժեշտ քայլերը դեպի խաղաղություն արել է։ Ուղղակի չէինք տիրապետում իրավիճակին, որ Ադրբեջանը դեպի խաղաղություն չի գնացել և չի գնալու։ Ադրբեջանը կարող է հաղթել, Ադրբեջանը կարող է պարտվել, բայց դեպի խաղաղություն չի գնալու»,-եզրափակում է Հրանտ Միքայել յանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր