Երևան, 15.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ» Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»

Նոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համար

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա բեռնատարները պետք է երթևեկեն ձմեռային դողերով։ Առանց դրանց մեքենա վարելու համար նախատեսված է 5 000 դրամ տուգանք։ Սակայն եթե խախտումը հայտնաբերելուց հետո 24 ժամվա ընթացքում այն վերացնեք և նույն ժամկետում ապացույցը ներկայացնեք լիազորված մարմնին, կազատվեք նշանակված տուգանքը վճարելու պարտականությունից։

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, պահանջները սահմանված են կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով (ձմեռային դողերի պահանջները լրացվել են 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1880-Ն որոշմամբ, որը գործում է 2024 թվականի դեկտեմբերի 10-ից), իսկ պատասխանատվությունը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով։

Ե՞րբ և որ մեքենաների համար են ձմեռային դողերը պարտադիր

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ արգելվում է շահագործել թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաները, եթե դրանց վրա տեղադրված չեն ձմեռային դողեր։

3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների և ավտոբուսների համար այլ կանոն է սահմանված. 4.9.1 նշանի ազդման գոտում, երբ ճանապարհի ծածկույթին ձյուն կամ մերկասառույց կա, դրանք պետք է երթևեկեն հակասահքային շղթաներով, որոնցով պետք է կահավորված լինեն առնվազն երկու տանող անիվները։

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ մեքենայի սեփականատերը պարտավոր է ապահովել մեքենայի տեխնիկապես սարքին վիճակը՝ համաձայն շահագործումը թույլատրող պայմանների ու շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի։

Բավակա՞ն է ձմեռային դողեր տեղադրել միայն երկու անիվին

Ոչ։ Շահագործումն արգելվում է, եթե ձմեռային դողերը կամ բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման դեպքում) տեղադրված են մեքենայի ոչ բոլոր անիվների վրա։ Արգելվում է նաև նույն սռնու վրա տեղադրել, մասնավորապես, բութակավոր և չբութակավոր կամ ցրտադիմացկուն և ոչ ցրտադիմացկուն դողեր։

Նախշանկարի ո՞ր բարձրության դեպքում է արգելվում ձմեռային դողի շահագործումը

Շահագործումն արգելվում է նաև, եթե սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհին երթևեկելիս ձմեռային դողի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը 4 մմ է կամ պակաս (մաշվածության ինդիկատորի բացակայության դեպքում)։ Խոսքը վերաբերում է ներսում ձյան փաթիլով եռագագաթ լեռան խորհրդանիշով և դրա հետ համատեղ «M+S», «M&S» կամ «MS» տառերով մակնշված ձմեռային դողերին։ Այս անսարքությունը բացահայտվում է տեխնիկական ախտորոշիչ գործիքների միջոցով։

Իսկ բութակավոր դողերը ե՞րբ են արգելված

Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին արգելվում է շահագործել մեքենան, եթե դրա վրա տեղադրված են բութակավոր հակասահքային դողեր։

Որքա՞ն է տուգանքը, և ինչպե՞ս կարելի է դրանից ազատվել

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահագործումն արգելող անսարքությունների կամ պայմանների առկայությամբ մեքենա վարելու համար նախատեսված է տուգանք նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, այսինքն՝ 5 000 դրամ։

Նույն հոդվածով նախատեսված է վարչական պատասխանատվության չենթարկվելու կամ նշանակված տուգանքը չվճարելու հնարավորություն.

խախտումը հայտնաբերելիս լիազորված պաշտոնատար անձը վարորդին իրազեկում է խախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին,
եթե վարորդն իրազեկումից անմիջապես հետո սկսում է խախտումը վերացնելուն ուղղված գործողություններ, արձանագրություն չի կազմվում,
եթե խախտումն անմիջապես վերացնել հնարավոր չէ, կազմվում է արձանագրություն և նշանակվում է տուգանք, սակայն եթե վարորդը հայտնաբերման պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է խախտումը և նույն ժամկետում ապացույցը ներկայացնում է լիազորված մարմնին, նա ազատվում է նշանակված տուգանքը վճարելու պարտականությունից, որի մասին կազմվում է արձանագրություն, և դրա պատճենը տրվում է վարորդին։

Եթե խախտումը հանգեցրել է վթարային իրադրության, կարող է կիրառվել նաև օրենսգրքի 124.6-րդ հոդվածի 1-ին մասը, որով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտման հետևանքով վթարային իրադրություն առաջացնելու համար նախատեսված է 20 000 դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։ Իսկ եթե օրենքի պահանջների կամ երթևեկության կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս, նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված է 29 000 դրամ տուգանք։

Ամփոփում

Ամփոփելով՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա բեռնատարները պետք է երթևեկեն ձմեռային դողերով, ձմեռային դողերը պետք է տեղադրված լինեն բոլոր անիվներին, պահանջները խախտելու համար նախատեսված է 5 000 դրամ տուգանք, որը վճարելու պարտականությունից կարելի է ազատվել՝ խախտումը հայտնաբերելուց հետո 24 ժամվա ընթացքում այն վերացնելով և նույն ժամկետում ապացույցը լիազորված մարմնին ներկայացնելով, – տեղեկացնում է Iravaban.net-ը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ

Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցելՋերմաստիճանը կհասնի +17-ի․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 15-ից 19-ինԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԲռնցքամարտիկ Էրիկ (BZO) Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավորԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակըՀազար դրամի արժեքը՝ մարդկային կյանքո՞վ․ Հրայր ԿամենդատյանՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըՊուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ ՊեսկովՇրջանառվել է «Սևանավանք» արծաթե հուշադրամը. ԿԲՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան և պատասխանատուների մասին. Նարեկ ԿարապետյանLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա ՀայաստանումՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե ժողովրդից թաքցնում է․ Մարիաննա ՂահրամանյանԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իԶինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՅուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԱլիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱզգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանԵրբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութՌուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբՆաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ ԶաքարյանԲնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվովԵ՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»«Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»«Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ»«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ»Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ»Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ