Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են 2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարար Դառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ» Շաքի ներխուժած ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրшկել է Անի Ավետիսյանի ուղղությամբ. նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կժամանի Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 7 մարզերում Հայաստանում 10 ամսում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 734 անչափահաս Ճնշո՞ւմ, թե՞ հայելային պատասխան. դուռը դեռևս բաց է մնում. «Փաստ» Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր

Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կիլկի լոլիկի սոուսի մեջ» պահածոն խորհրդային ժամանակաշրջանի խորհրդանիշներից է։ Հանուն արդարության պետք է նշել, որ այդ ապրանքի հանրաճանաչությունը պայմանավորված էր ոչ թե նրա ֆանտաստիկ համով, այլ ցածր գնով և մատչելիությամբ: Ավելին, այն այսօր էլ տարածված է, և շատերը, նույնիսկ ներկայիս գաստրոնոմիական բազմազանության պայմաններում, ժամանակ առ ժամանակ գնում են այդ պահածոն, որպեսզի վերհիշեն իրենց խորհրդային երիտասարդությունը: Չնայած, դա միակ պատճառը չէ. այսօր էլ քիչ չեն այդ պահածոյի սիրահարները, ընդ որում՝ ոչ միայն ԽՍՀՄ «տեսած» մարդկանց շրջանում: Նշենք, որ կիլկի ձկան մասին առաջին անգամ հիշատակվել է դիվանագետ Գուն Էյրմանի գրքում, որը հայտնվել է 17-րդ դարի 70-ական թվականներին։ Գունն այնտեղ մեջբերել է լիվոնյան երգի մի հատված, որտեղ ասվում է. «Եթե ծովում կիլկի չմնա, ապա շվեդները կոչնչանան»։ Հենց այդ ժողովրդին էր ամբողջությամբ պատկանում Բալթիկ ծովը մինչև 1710 թվականը, և այդ ժողովուրդն է առաջինը զանգվածաբար օգտագործել այդ տեսակի ձուկը։ Բնականաբար, այն ժամանակ կիլկին սպառվում էր բացառապես տապակած և չորացրած վիճակում։

Առաջին պահածոյացված կիլկիի ի հայտ գալուն նպաստել է Մեծ աշխարհագրական հայտնագործությունների դարաշրջանը, երբ երկարատև պահպանման ենթակա սննդամթերքի կարիք է առաջացել: Եվրոպան այն ժամանակ արտադրում էր հիմնականում պահածոյացված միս և բանջարեղեն, մինչդեռ Ռուսաստանում արտադրությունը մասնագիտացված էր հատուկ ձկան ուղղությամբ: Իհարկե, այն ժամանակ կիլկի ձուկը մեծ հարգանք ու պահանջարկ չէր վայելում, պահածոյացվում էին ստերլետը, բուրբոտը, նելման և թառափը։

«Կիլկի լոլիկի սոուսի մեջ» պահածոների զանգվածային արտադրությունը սկսվել է 20րդ դարի 50-ականների կեսերին։ ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Խրուշչովն անձամբ է համտեսել Կերչի ձկնամթերքի գործարանի նոր արտադրանքը և վստահեցրել ժողովրդին, որ «ավելի լավ ժողովրդական արտադրանք չի էլ կարելի պատկերացնել»: Դա ճիշտ է, քանի որ այդ պահածոները երբեք չեն անհետացել դարակներից նույնիսկ խիստ դեֆիցիտի ժամանակ։ Իսկ գինը ավելի քան ցածր է եղել:

«Կիլկի լոլիկի սոուսի մեջ» պահածոն միշտ էլ եղել է յուրաքանչյուր խորհրդային սառնարանում։ Շատերի համար դա օղու հետ միակ խորտիկն էր, իսկ միշտ քաղցած ուսանողներին այդ պահածոն հնարավորություն էր տալիս լրացնել ֆոսֆորի քանակը օրգանիզմում, քանի որ այլ ձկնատեսակները հասանելի չէին:

Փորձառու տնային տնտեսուհին կարող էր շատ ուտեստներ պատրաստել այդ պարզ պահածոյից՝ աղցաններ, կոտլետներ և նույնիսկ ապուրներ: Այն իրոք այնպիսի ունիվերսալ մթերք էր, որը կարող էր բավարարել նույնիսկ ամենախստապահանջ գուրմանին։

«Կիլկի լոլիկի սոուսի մեջ» պահածոյի բաղադրատոմսը չափազանց պարզ է՝ ձուկ, ջուր, տոմատի մածուկ, աղ, շաքար, արևածաղկի ձեթ, քացախ, համեմունքներ: Ոչ մի ավելորդ բան: Բայց, այնուամենայնիվ, տարբեր արտադրողների պահածոները տարբերվում են ինչպես համով, այնպես էլ արտաքին տեսքով։ Գաղտնիքը թաքնված է սոուսի մեջ, քանի որ կա այդ պահածոյի սոուսի մոտ 30 բաղադրատոմս, ուստի դրանց համը կարող է զգալիորեն տարբերվել: «Կիլկի լոլիկի սոուսի մեջ» պահածոն իսկապես դարձել է ԽՍՀՄ-ի իսկական խորհրդանիշ, քանի որ նույնիսկ Մարգարետ Թետչերը ԽՍՀՄ այցից հետո այդ պահածոներով էր կերակրում ոչ միայն իր սիրելի կատվին, այլ նաև իր հյուրերին:

Հիմա էլ հատկապես հետխորհրդային երկրներում այդ պահածոյի ժողովրդականությունը մնում է բարձր մակարդակի վրա, մի խոսքով՝ դեռ կա պահանջարկ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանTeam Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումներըԱնվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԱլիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ Կարապետյան102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԸնտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներինՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՖասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներԽաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք ՉալաբյանԴուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ ՎարդևանյանՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպան