Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Այն, ինչ կատարվեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ապա նաև ճեմասրահում, իհարկե, խայտառակություն էր: Բայց նման խայտառակություններ լինում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրների խորհրդարաններում: Քննարկումներից հետո կամ դրանց ընթացքում բռունցքներ թափահարելու կամ միմյանց հարվածելու նման դրսևորումները ո՛չ առաջինն են, ո՛չ էլ, ցավոք, վերջինն են լինելու: Կրկնենք՝ ոչ միայն Հայաստանում: Բայց մեր երկրի դեպքում կան ավելի խորքային նրբերանգներ և ավելի հեռուն գնացող խնդիրներ: Ի՞նչ նկատի ունենք:

Առաջին. տեղի ունեցածի հետ կապված ամենից ահավորը, եթե չասենք՝ սարսափելին այն է, որ երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը փաստացի բռնությունն արդարացնում է: Ձևի համար հայտարարում է, թե դատապարտում է բռնությունը, բայց անմիջապես էլ զրոյացնում է իր ձևական «դատապարտումը» ու սրտանց ասում. «... ողջունում եմ ՔՊ պատգամավորների գործողությունները և աջակցում, աթոռով է թե ինչով է...»: Ակնհայտ է, որ Փաշինյանը փաստացի արդարացնում է բռնությունը: Սա ավելին է, քան պարզապես արտառոց լինելը: Օրվա իշխանության ղեկավարը բռնությամբ հարցեր լուծելը արդարացնում է, ավելին՝ խրախուսում է դա:

Հընթացս նկատենք, որ շատ հետաքրքիր, կարելի է ասել՝ ինքնատիպ պատկերացումներով և մոտեցումներով են օրվա իշխանությունները «Եվրոպա գնում»: Արդյո՞ք եվրոպացիները այս առնչությամբ ասելիք չունեն: Թե՞ այնտեղ էլ է ընդունված բռնությունն արդարացնելը: Մտածելու բան է:

Ի դեպ, եթե մինչև Փաշինյանի ճեպազրույցը լղարիկ կասկածներ կային, ապա ճեպազրույցում արված հայտարարություններից հետո դրանք էլ փարատվեցին, ու շատերին տեսանելի դարձավ, թե հատկապես որտեղից էր գալիս սադրանքի ու հաջորդած ծեծկռտուքի հիմնական վեկտորը:

Երկրորդ. այս տարիներին ու հատկապես վերջին տարվա ընթացքում բազմիցս են արձանագրվել փաստեր, որ եթե ոչ իշխանական ցանկացած մեկի, անգամ ոչ քաղաքական գործչի, ուղղակի սոցցանցերի սովորական օգտատիրոջ որևէ գրառման կամ մեկնաբանության մեջ բռնության կոչին շատ հեռավոր նմանվող կամ որպես այդպիսին հրամցվող երկու բառ են գտնում, ապա անմիջապես հետևում են ռեպրեսիվ գործողություններ. ձերբակալություն, քրգործի հարուցում, կալանավորում:

Բայց այս դեպքում բռնությունն արդարացնում են: Ավելին, իրավապահ համարվող մարմինները, դատախազությունը, մյուս «օրգանները» լուռ են: Չնայած, չի կարելի բացառել, որ եթե սկսեն «խոսել», ապա էլի ռեպրեսիվ մարմինների թիրախում ընդդիմադիրները կլինեն: Սա արդեն գրեթե չվիճարկվող նորմ է դարձել. ընդդիմադիրներին ոչինչ չի կարելի, իշխանականներին կարելի է ցանկացած այլանդակություն ու բռնության դրսևորում:

 Երրորդ. հայրենի իրականության և նաև վերը ասվածի խորապատկերում զարմանալի չէ, բայց արձանագրելի է այն, որ Փաշինյանն ու իր թիմը փաստացի ինչ մեթոդներով ու դրսևորումներով եկել են իշխանության, այդպիսին էլ մնացել են: Մանրամասնենք. դագաղի կափարիչներ «խաղացնելը», իրենց թիրախավորած մարդկանց բնակության վայրերի մոտ տգեղ դրսևորումները (սգո պսակներ, երիզներ, ատելության հրապարակային թիրախավորում, այդ թվում՝ հակառակորդի ընտանիքի անդամների նկատմամբ և այլն): Այս ամբողջ ընթացքում, 2018-ից ի վեր, արդեն ութ տարի, նաև՝ իշխանական հնարավորությունների ներգրավմամբ, ըստ էության, անընդհատ նույնն են արել: Ու հիմա էլ նույն հռետորաբանությամբ են դրսևորվում՝ «...ջախջախել, գլուխ ջարդել, ոտքը ջարդել, ոտքը պոկել, ասֆալտին փռել» և այլն, և այդպես շարունակ:

Սա հատկապես Փաշինյանի գործելակերպն է, որը ՔՊ-ի ընդհանուր «ոճն» է դարձել:

Չորրորդ. երբ անընդհատ արդարացնում ես բռնությունը, գեներացնում ես թշնամանք, ներհասարակական ատելություն, դա դուրս է գալիս զուտ քաղաքական շրջանակներից, մտնում է հասարակության լայն շրջանակներ:

Մի հազար անգամ ասել ենք, բայց չենք հոգնի կրկնել. երբ օրվա իշխանությունը հանդես է գալիս բռնության դիրքերից, դմբուզներով «քննարկումների» դիրքից, դա տեղափոխվում է հասարակություն: Դա դառնում է ազդանշան հասարակության որոշակի շերտերի համար, որ ցանկացած հարց, ցանկացած տարաձայնություն կարելի է լուծել և «հարթել» բռունցքների, տուրուդմփոցի, բռնության, ծեծուջարդի միջոցով:

Ու ոչ միայն ծեծուջարդի...

 Իսկ հետևանքներն արդեն իսկ զգացվում են: Մի՞թե քրեական խրոնիկայում ավելի ու ավելի հաճախ հանդիպող «ծեծելով սպանել են...», «ծեծկռտուք է եղել՝ հրազենի կիրառմամբ», «աշակերտները ծեծել են իրար...», «հարևանների վեճը վերաճել է ազգականների ծեծկռտուքի», «հնչել են կրակոցներ» և այդ կարգի բազմաթիվ վերնագրերով հրապարակումները, ավելի ճիշտ՝ այդ վերնագրերով նկարագրվող փաստերն ու եղելությունները հենց վերը ասվածի ամենից ցայտուն ապացույցը չեն:

Այնպես որ, նման դաժան հետևանքները ավելի են խորանալու՝ դատելով առկա «քաղաքական» իրողություններից, առավել ևս՝ ամենավերին իշխանական օղակից բռնության արդարացման ու խրախուսման մոտեցումից:

Եվ մի բան էլ. նույն ՔՊ-ն հենց այս օրերին ԱԺ օրակարգ էր բերել ընտանեկան բռնության դեմ ինչ-որ օրինագիծ: Բայց «աթոռով է, թե ինչով է...» հարձակվում է ընդդիմադիր պատգամավորների վրա: Ճիշտ է՝ համարժեք էլ պատասխան է ստանում, բայց սա իրենց դեպքում ընկալումային տարասևեռում չի առաջացնո՞ւմ:

Երևի չէ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ