Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Աշուռս ակտիվ, շարժուն, շատ բարի երեխա էր։ Նա առանց աղոթքի չէր քնում։ Երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ասորերեն, «Հայր մերն» էր ասում և նոր միայն քնում: Մենք ասորի ենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աշուռի մայրիկը՝ տիկին Լիզան։ Նա ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է «Թումո»։ «Այնքան արագ էր հաղթահարել բարդ առաջադրանքները, որ ինչ-որ պահի ուղղակի ասաց՝ դա ինձ համար շատ հեշտ է։ Մաթեմատիկայից ու անգլերենից շատ ուժեղ էր։ Իրեն առհասարակ շատ հեշտ էին տրվում լեզուները։ Բարձրագույն մաթեմատիկայի խնդիրներ էր լուծում։ Ուղղակի ամաչկոտ էր, չէր սիրում առաջ ընկնել, իրեն ցույց տալ, մինչև իրեն հարց չուղղեին, նա իր իմացածը չէր ասի։ Ցածր ձայնով էր խոսում, իր յուրահատկությունը չափազանց բարի լինելն էր»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Աշուռն ընդունվել է Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ։ Սովորելուն զուգահեռ նաև աշխատել է։ Քոլեջն ավարտելուց հետո մեկնել է բանակ։ Զորացրվելուց հետո նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալ, ծրագրավորում սովորել։ Մայրիկն ասում է՝ ցանկացած միջավայրում մարդիկ գնահատել են որդու բարի, ոչ կոնֆլիկտային տեսակը։

2020 թվականի հուլիսի 28-ին Աշուռը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Չի խուսափել ծառայությունից, սիրով մեկնել է բանակ։ Նա տարկետում ստացավ, քոլեջն ավարտեց, հետո մեկնեց ծառայության։ Հետաձգելու մասին խոսակցություններին միշտ արձագանքում էր՝ չեմ ուզում ինձանից փոքրերի հետ ծառայել»։ Երկամսյա ծառայությունից տպավորությունների մասին խոսելը բարդ է, ուստի զրույցը տեղափոխվում է պատերազմի օրեր։ «Ես մի տղայի՝ Գյումրիից Վիրաբի հետ ծանոթացա, նա Աշուռիս հետ է եղել մինչև վերջին պահը։ Պատմում է, որ տղաս շատ խիզախ է եղել։ Նրանք բունկերներում չեն եղել, ինչպես ինձ հավաստիացնում էր որդիս։ Ասում էր. «Մա՛մ, մենք ընդհանրապես տեղյակ չենք, թե ինչ է կատարվում մարտի դաշտում, բունկերներում ենք, ուղղակի կարո՞ղ է իմանաք, թե երբ է վերջանալու պատերազմը, ի՞նչ են ասում»։ Ի դեպ, ինչպես հասկանում եմ, շատերն են այս հարցը տվել ծնողներին։ Վիրաբն ինձ պատմել է. «Ես կյանքում նման խիզախ տղա չեմ տեսել։ Բոլորիս մոտ տագնապ կար, բայց Աշուռին հարցնում էինք՝ չե՞ս վախենում, նա արձագանքում էր՝ ինչի՞ց վախենամ»։ Ես կապում եմ դա նրա հետ, որ Աշուռս շատ աստվածապաշտ էր, Աստված իրեն ուժ է տվել, որ անցնի ամեն ինչի միջով»։

Սեպտեմբերի 26-ին է զանգել Աշուռը, դրանից հետո՝ պատերազմի օրերին և մինչև հոկտեմբերի 9-ը ընտանիքը նրանից զանգ չի ստացել։ «Հոկտեմբերի 9-ին զանգեց, բայց ոչինչ չէր ասում։ Միայն այն, որ իրենք բունկերների մեջ են։ Օրումեջ է զանգել, եղել է, որ չորս օր չի զանգել։ Վերջին զանգը հոկտեմբերի 26-ին էր՝ «Մարտունի-2»-ից։ Ինձ ասաց, որ սափրվել են, քանի որ գալու են իրենց նկարելու։ Եվ, իրոք, իր նկարները հետո մեր ծանոթները տեսել էին կայքերից մեկում, դրանք արդեն ինձ հասան։ Վերջին զանգի ժամանակ մի փոքր էլ խոսեցինք տարբեր թեմաներից և վերջ։ Իր դեպքը եղել է հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը։ Տղաս 33 օր պատերազմի մեջ է եղել»։

Հոկտեմբերի 29-ին Աշուռն անմահացել է Մարտունիում՝ Քերթի դպրոցի մոտ։ «2021 թվականի փետրվարի 21-ին մեզ զանգահարեցին, որ նույնականացում կա։ Ինձ ընդամենը տվել են ձախ ձեռքի երկու ոսկոր։ Հուղարկավորությունը փետրվարի 24-ին էր։ Ես այդ ամիսներին անընդհատ գնում էի Ուլնեցի փողոցի վրա գտնվող ՊՆ գերատեսչություն (մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբն այդ ժամանակ գործում էր ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ նշյալ փողոցի վրա-խմբ.)։ Այնտեղ մի գնդապետ կար, որ տեղեկատվություն էր տրամադրում Ջրականում ծառայող տղաների մասին։ Նա տեսանյութ ցույց տվեց, որ ԱԹՍ-ն հարվածել է, տղաներն այրվածքներ են ստացել։ Այդ տեսանյութը տեսել եմ։ Ես երկու տարի սպասել եմ իրեն, մտածում էի՝ միայն թե տուն գա տղաս։ Ամեն վայրկյան դռան զանգին էի սպասում։ Անգամ իր հոգեհանգստի օրը հեռախոսը սեղմել էի ձեռքումս և սպասում էի, որ հիմա պիտի զանգի։ Տարիներ շարունակ այդ սպասումը կար։ Իսկ հիմա ուղղակի աղոթում եմ իր հոգու հանգստության համար»։

 Հ. Գ. - Աշուռ Իսախանովը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում է