Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր

Ucom-ի աջակցությամբ Երևանում ամփոփվեց Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադան, որին այս տարի մասնակցեց 931 երիտասարդ՝ 17 երկրից։ Ընկերությունը հանդես էր գալիս որպես օլիմպիադայի գլխավոր հովանավոր։

Նոյեմբերի 1–4-ն անցկացված օլիմպիադայի եզրափակիչ մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում։ Օտարերկրյա եզրափակիչ անցած 17 մասնակիցներից 14-ը ժամանել են Հայաստան՝ մրցույթին տեղում մասնակցելու համար։ Մրցանակաբաշխությունն անցկացվեց նոյեմբերի 3-ին՝ «Silicon Mountains Tech Summit 2026» գագաթնաժողովի շրջանակում։

21-րդ օլիմպիադայի հաղթողներն էին՝ առաջին տեղ՝ Լիանա Խաչատրյան (Հայաստան), երկրորդ տեղ՝ Ասան Նդիայե (Ֆրանսիա), երրորդ տեղ՝ Նատալի Ջուլջյան (Լիբանան), Արթուր Սարիբեկյան (Հայաստան) և Անտոն Գլինին (Ռուսաստան)։ 44-օրյա պատերազմում զոհված Արման Ճաղարյանի անվան «Լավագույն ինժեներական լուծում» հատուկ մրցանակին արժանացել է Հայկուշ Պետրոսյանը (Հայաստան)։

«Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը սկսվում է կրթությունից և երիտասարդների համար ստեղծվող հնարավորություններից։ Մեզ համար կարևոր է, որ նրանք կարողանան փորձել իրենց ուժերը, սովորել միմյանցից և տեսնել, թե ինչպես կարող են իրենց գիտելիքներով մասնակցել նոր տեխնոլոգիաների ստեղծմանը։ Ucom-ն աջակցում է այս օլիմպիադային՝ խրախուսելու երիտասարդների մասնագիտական աճը և նպաստելու Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Վստահ եմ՝ այստեղ ձեռք բերված փորձն ու կապերը նրանց կօգնեն ավելի համարձակ քայլեր անել իրենց մասնագիտական ճանապարհին», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Օլիմպիադան խթանում է երիտասարդների հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային տեխնոլոգիաների նկատմամբ՝ նրանց հնարավորություն տալով գնահատելու սեփական գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները, փորձ փոխանակելու և կապեր հաստատելու տարբեր երկրների հասակակիցների հետ։ Նախաձեռնությունը նաև նպաստում է կրթական ծրագրերի արդիականացմանն ու Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

Մրցույթի առաջադրանքներն ընդգրկում են թվային, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծումն ու թեստավորումը, կիսահաղորդչային սարքերն ու տեխնոլոգիաները, ինչպես նաև ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովումը։

Այս տարի օլիմպիադային մասնակցել են երիտասարդներ Հայաստանից, Արգենտինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Հորդանանից, Լիբանանից, Պերուից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռուանդայից, Շրի Լանկայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, ԱՄՆ-ից և Վիետնամից։ Էստոնիան և Ռուանդան մրցույթին ներկայացված են առաջին անգամ։ Օլիմպիադան իր գործունեության 21 տարիների ընթացքում համախմբել է հազարավոր ուսանողների և երիտասարդ մասնագետների 42 երկրից։

«Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան դարձել է կարևոր միջազգային հարթակ՝ տաղանդավոր ուսանողների բացահայտման, կրթության ոլորտում բարձր առաջադիմության խթանման և նորարարների հաջորդ սերնդի ոգեշնչման համար։ Անցած 21 տարիների ընթացքում Օլիմպիադան համախմբել է մասնակիցների 42 երկրից՝ երիտասարդ տաղանդներին հնարավորություն ընձեռելով փորձարկելու իրենց գիտելիքներն ու կարողությունները, փոխանակելու գաղափարներ և հաստատելու երկարաժամկետ մասնագիտական կապեր։ Մենք հպարտ ենք, որ Օլիմպիադան շարունակում է հետաքրքրություն առաջացնել միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, խթանել մասնագիտական բարձր որակավորումը և նպաստել ապագա նորարարների միջազգային համայնքի ձևավորմանը, որի ներկայացուցիչները կկերտեն վաղվա տեխնոլոգիաները», -  նշել է Օլիմպիադայի ծրագրային կոմիտեի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական դեպարտամենտի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանը։

Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և ՀՀ վարչապետի հովանու ներքո։ Այն կազմակերպվում է Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի՝ IEEE-ի Թեստավորման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։

 

Երևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցումՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում էՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել