Երևան, 16.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Շատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ» Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ» Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ» «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ» 2027 թվականին ովքե՞ր կօգտվեն Խնայբանկում ներդրված գումարի փոխհատուցման ծրագրից. «Փաստ»

Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ և 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշումներում։ Թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ Թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

2026 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ հավաստագիր է ստացել 8870 ընտանիք, որից 5224-ն իրացրել է այն։ Հոկտեմբերի 14-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված՝ Արցախից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ տեղահանված անձանց ներկայացրած առաջարկությունների փաթեթի ուսումնասիրության արդյունքում, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում արձանագրված որոշ խնդիրների կարգավորման նպատակով առաջարկվում է բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացնել փոփոխություններ։

Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքները՝ ծրագրի մյուս պայմաններին բավարարելու դեպքում։ Ներկայում աջակցությունը տրամադրվում է 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գործող հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքներին, քանի որ ակնկալվում էր, որ այդ ժամկետից հետո ընտանիքներն անշարժ գույքը պետք է ձեռք բերեն հավաստագրով։ Սակայն գործնականում շատ են դեպքերը, երբ շահառուները քաղաքացիության ստացման հետ կապված խնդիրների պատճառով չեն կարողանում ժամանակին դիմել ծրագրին և ստանալ հավաստագիրը, բայց ցանկանալով օգտվել եկամտահարկի վերադարձի աջակցությունից, առանց հավաստագրի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերում անշարժ գույք։ Արդյունքում նրանք չեն կարողանում օգտվել ծրագրի որևէ բաղադրիչից (1. ձեռքբերում, 2. կառուցապատում, 3. գործող հիփոթեքի մարում), իսկ առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա նրանց օգտվել ծրագրի երրորդ բաղադրիչից, որի դեպքում աջակցության չափն ընտանիքի մեկ անդամի հաշվով 3 միլիոն դրամ է։

Սահմանել, որ դրական մնացորդը կարող է ուղղվել նաև հավաստագրով ձեռք բերված գույքի համար տրամադրված հավել յալ հիփոթեքային վարկի մարմանը։ Ներկայում այն հնարավոր է ուղղել միայն վերանորոգման վարկի ստացմանը, կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերմանը։

Սահմանել նաև, որ ծրագրի շրջանակում շահառու են համարվում ծրագրին դիմելու վերջնաժամկետի օրվա՝ 2027 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքում ծնված երեխաները։ Գործող կարգով ծրագրի շահառու են համարվում 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնված երեխաները, ընդ որում՝ եթե երեխան ծնվում է հավաստագրի իրացումից հետո, ապա նրա հաշվով աջակցությունը կա՛մ իրացվում է որպես դրական մնացորդ, կա՛մ ուղղվում է հավելյալ հիփոթեքային վարկի մարմանը։

Հստակեցնել, որ վարկի գործողության ընթացքում անշարժ գույքը ենթակա չէ օտարման, ուստի անհրաժեշտություն չկա, որ ձեռքբերման նախապատվության իրավունքը պատկանի պետությանը։ Իսկ օտարելու դեպքում պետական աջակցության գումարը շահառուի կողմից ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով, և այստեղ նույնպես պետությանը ձեռքբերման նախապատվության իրավունք շնորհելու անհրաժեշտություն չկա։

Հստակեցնել, որ հայր ծնողը կարող է դիմում-հայտարարության մեջ չներառել իր անչափահաս երեխաներին ոչ միայն ամուսնալուծության, այլ նաև հայրության ճանաչման դեպքում, եթե առկա չէ դատարանի որոշում առ այն, որ երեխան պետք է ապրի իր հետ։ Նախորդիվ խնդիրը կարգավորվել էր ամուսնալուծված ծնողների դեպքում, սակայն իրավակիրառ պրակտիկայում արձանագրվեց, որ նույն խնդիրն առկա է նաև հայրությունը ճանաչած ծնողների դեպքում, որոնք ցանկանում են դիմում-հայտարարությունը լրացնել արդեն նոր ընտանիքի՝ գրանցված ամուսնության և այդ ամուսնությունից ծնված երեխաների հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ ՎարդևանյանԱդրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմաններըԱննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում