Այսօր` փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում գեղանկարչության ոլորտի զարգացման, ձեռքբերումների և առաջըթնացների մասին խոսեցին Ռուսաստանի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, նկարիչ Արամ Դանիելյանը և Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Արթուր Հովհաննիսյանը,-տեղեկացնում է Orer.am-ը:
«Գեղանկարչությունը միայն ցուցադրություններով և դասավանդելով դժվար է զարգացնել, բայց սխալ է ասել, որ դրա նկատմամբ հետաքրքրություն չկա: Ես երկար տարիներ է ստեղծագործում եմ, և իմ աշխատանքների մի մասը գտնվում է Հայաստանից դուրս:
Այսօր հասարակությունն ավելի շատ տեղեկացված լինելու խնդիր ունի: Այս ոլորտը քիչ է լուսաբանվում, և հանրությունը շատ անգամ անտեղյակ է լինում կազմակերպվող միջոցառումներից»,-նշում է Արամ Դանիելյանը:
Արթուր Հովհաննիսյանն էլ նկատեց, որ Հայաստանում մշակութային շատ խնդիրներ կան, բայց դրականն այն է, որ այս ոլորտի սահմանները բաց են ստեղծագործող անհատների համար: