Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Պոլիտեխնիկում միշտ ավելի շատ գործ է արվել, քան այդ մասին հայտարարվել է. Ռ. Աղգաշյան

Interview

Հունվարի 21-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկած Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման 3-րդ ֆորումը, որին մասնակցում էին բուհերի ղեկավարներ, դասախոսներ և կրթության կառավարման մասնագետներ և կրթական ծրագրերի փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և եվրոպական մի շարք երկրներից, լավ առիթ էր մեկ անգամ ևս անդրադառնալու այն խնդիրներին, որոնք իրականում առկա են բարձրագույն մասնագիտական կրթություն ապահովող հաստատություններում:

Ուրախալին այն է, որ այսօրվա ուսանողը վաղուց արդեն առաջվանը չէ և հասկացել է, որ եթե գումար է վճարում «կրթություն» կոչվող «ապրանք» ձեռք բերելու համար, ուրեմն պետք է նաև որակ պահանջի իր բուհից, ավելին, կարող է կրթական ծրագրերի արդյունավետությունը չափել, գնահատել տվյալ դասախոսի հմտությունները և այլն, այսինքն՝ բուհն այլևս խորհրդային տարիների այն կոնստանտ կառույցը չէ, որտեղ նույն դասախոսը կարող է իրեն թույլ տալ երկար տարիներ նույն բովանդակության դասախոսություններ կարդալ՝ հաշվի չառնելով ժամանակակից աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու ձեռբերումները:

Ասել է, թե կրթության ոլորտում չնայած շատ դանդաղ, բայց շատ բան է փոխվել, որին ուզած թե չուզած պետք է ոչ միայն արձագանքի տվյալ բարձրագույն կրթություն ապահովող ցանկացած կառույց, այլև լուրջ վերանայի իր ներքին ռեսուրսներն ու այն նորացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկի: Սա ժամանակի պահանջն է, բայց որքանո՞վ է այսօրվա բուհը պատրաստ ժամանակի պահնջներին համահունչ որակյալ կարդրեր պատրաստել և որո՞նք են այն խնդիրները, որոնք ընդհանուր են բուհական համակարգի համար: Orer.am-ի զրուցակիցն է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը:

- Պարոն Աղգաշյան, որո՞նք են բուհերում առկա այն ընդհանուր խնդիրները, որոնք թույլ չեն տալիս շուկայի պահանջներին համապատասխանող որակյալ կադրեր պատրաստել: Եվ առհասարակ, որքանո՞վ է բուհական կրթությունն արդյունավետ մեր երկրում:

- Հայաստանի բուհական համակարգը, բնականաբար, ունի մի շարք ընդհանուր խնդիրներ: Առաջին հերթին, դա, իրոք, որակյալ կադրերի պատրաստումն է: «Որակյալ կադրեր» ասելով մենք հասկանում ենք այն կադրերը, որոնք մաքսիմալ պատրաստված են հնարավորինս շուտ աշխատաշուկա մտնելու և իրենց մասնագիտությամբ աշխատելու համար: Ցավոք, դա ոչ միայն բուհական համակարգի խնդիրն է, այլ պայմանավորված է այլ հանգամանքներով: Նախ, որ աշխատանքի շուկան պետք է հստակ ձևավորված լինի և կարողանա իր պահանջները ներկայացնել, այսինքն՝ գործատուն, այս դեպքում պատվիրատուն, պետք է կարողանա հստակ ձևակերպել իր պահանջները, որը համալսարանը արդեն վերածում է կրթական ծրագրի և իրականցնում: Դա է առաջին խնդիրը, որը կարելի է ասել, որ դեռևս բավարար մակարդակի չի հասել և կրում է համակարգային բնույթ: Երկրորդ խնդիրն այն է, որ որակավորումների շրջանակը պետք է հստակ ձևակերպվի տարբեր կրթական մակարդակների համար, այսինքն, թե բակալավրական կրթական մակարդակի վերջնարդյունքը շուկայի տեսնակյունից ինչ է իրենից ներկայացնում, ինչո՞վ պետք է այն տարբերվի կրթական հաջորդ՝ մագիստրատուրական աստիճանը դրանից, որովհետև շատ դեպքերում մենք գիտենք, որ մագիստրատուրան ստացվում է բակալավրիատի կրկնություն, որը բացարձակ դառնում է ինքնանպատակ: Դա նույնպես խնդիր է: Այդ երկու խնդիրները կարելի է ասել՝ կարևորագույն խնդիրներն են:

- Արդեն երկար տարիներ է, որ այդ խնդիրները դարձել են բարձրագույն մասնագիտական կրթության ուղեկիցը և շատ հաճախ ուսանողը մագիստրատուրան ավարտելուց հետո հասկանում է, որ այն իրեն ոչինչ էլ չտվեց, փոխարենը բավականին գումար տարավ իրենից և դեռ հայտնի էլ չէ, թե ապագայում այդ «ներդրումը» որքանով իրեն կարդարացնի: Ձեր կարծիքով՝ ո՞րը կարող է լինել այս խնդրի լուծումը:

- Միայն առաջարկներով չէ, որ հնարավոր է այդ հարցերը լուծել: Դրանք օբյեկտիվ իրավիճակից ծագած խնդիրներ են, որովհետև մեր երկիրը կարելի է ասել, որ տնտեսության տեսանկյունից դեռևս գտնվում է անցումային շրջանում և շատ դժվար պայմաններ են միշտ եղել, քանի որ կա նաև փորձի պակաս: Այսինքն, հետադարձ կապ է անհրաժեշտ շրջանավարտի հետ, քանի որ բուհական համակարգը վակուումի մեջ գտնվող առանձին համակարգ չէ, և բնական է, որ կրթական համակարգի թերություններն ինչ-որ տեղ պայմանավորված են երկրում առկա ընդհանուր խնդիրներով և դժվարություններով, որը ես համոզված եմ, որ գնալով կլավանա: Երկրորդ խնդիրը, որին ես կցանկանայի անդրադառնալ, դա այն է, որ բավականին շատ և մանրացված են բարձրագույն ուսումնական հաստատությունները: Մեր փոքրիկ երկրում այդպես չպետք է լինի, քանի որ դա բերում է եղած ռեսուրսի փոշիացման և շատ է խանգարում համակարգի կայացմանը: Այսինքն, եթե մենք ունենայինք մի քանի կենտրոնացված հզոր համալսարաններ և համապատասխան մարդկային, ֆինանսական և մտավոր ռեսուրսները կենտրոնացնեինք, ապա շատ ավելի տեսանելի և հնչեղ կդառնայինք:

- Տպավորությունն այնպիսին է, որ խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած բուհերը շարունակում են նույն ոճով ու բովանդակությամբ աշխատել և առանձնապես չեն էլ ձգտում ժամանակի պահանջներին համահունչ մասնագիտական կրթություն ապահովել: Ավանդական բուհերը մի տեսակ հնացել են, իսկ նոր ձևավորված բուհերը փորձում են իրենց բովանդակությունը շուկայի պահանջներին հարմարեցնել: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք դա չէ պատճառը, որ ավանդական բուհերը կրթական ոլորտի ընդհանուր PR-ում կա´մ չկան, կա´մ շատ քիչ են հանդիպում, մինչդեռ, որքանով տեղյակ եմ, բավականին հաջողություններ արձանագրում է Պոլիտեխնիկական ինստիտուտը, բայց այդ մասին գրեթե ոչ ոք չի իմանում: Ինչո՞ւ է ձեր բուհն այդ առումով այդքան պասիվ:

- Շատ հետաքրքրիր հարց եք բարձրացնում: PR-ը իհարկե շատ կարևոր է, բայց PR-ի համար պետք է շատ խիստ պայմաններ ներկայացնել, որը մեզ մոտ, ցավոք, չի արվում, այսինքն՝ ցանկացած փոքր բուհ կարող է այնպիսի բաներ հայտարաել, որն ընդհանրապես շատ հեռու է իրականությունից:

- Դա, իհարկե, Պոլիտեխնիկին չի կարող վերաբերել, քանի որ բոլորն էլ գիտեն ձեր բուհի հնարավորությունների և ձեռքբերումների մասին:

- Ես հարցին մոտենում եմ համակարգի տեսնակյունից և կարծում եմ, որ բուհի PR-ով զբաղվելը շատ մեծ պատասխանատվություն է: «Միջազգային» բառ են իրենց բուհի անվանը կցում, սա են անում, նա են անում և կարելի է ասել, որ ինչ-որ տեղ խաբկանքի մեջ են գցում մարդկանց: Այ, դա է վատը: PR-ը շատ կարևոր և ճիշտ բան է, բայց պետք է ճիշտ կազմակերված լինի: Ինչ վերաբերում է Պոլիտեխնիկին, ապա մեր բուհում միշտ ավելի շատ գործ է արվել, քան այդ մասին հայտարարվել է: Ես համարում եմ, որ դա մեր տրադիցիոն համեստությունն է, որը գուցե գալիս է մասնագիտության առանձնահատկությունից, որովհետև ինժեներները կոնկրետ գործի մարդիկ են և սիրում են ավելի շատ գործ անել, քան այդ մասին խոսել: Այսինքն, մենք նախընտրում ենք, որ մեր մասին ուրիշները խոսեն:

- Դա չի՞ խանգարում, որ ներկայիս բուհական «ներկապնակից» դուրս մնաք:

- Բացարձակ:

- Եթե համեմատենք 20 տարի առաջվա ուսանողին ներկայիս ուսանողների հետ, ապա որակական հատկանիշների առումով շա՞տ է տարբերությունը:

- Եթե համեմատելու լինենք մեր ներկայիս ուսանողության տեղեկացվածության մակարդակը, ապա այն անհամեմատ բարձր է, քան 20 տարի առաջ էր, էլ չասենք 40 տարի առաջ էր: Բայց մի բան կարող եմ ասել, որ մոտիվացվածությունն է մի քիչ այլ: Բայց այն, որ այսօր էլ փայլուն ուսանողներ ունենք, փաստ է, և երբեք չեմ ասում, որ տեսեք՝ այն ժամանակ ավելի լավն էին: Եվ եթե մի բան լավ չի ստացվում, ապա պատճառները պետք է առաջին հերթին մեր մեջ փնտրենք, ոչ թե ուրիշներին մեղադրենք:

Արմինե Գրիգորյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak