Yerevan, 29.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Չի բացառվում խնդրի նաև ռազմական հանգուցալուծում. Լևոն Մարգարյան

Interview

- Լևոն, ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը: Արդյո՞ք սա կարելի է պատերազմ անվանել, թե ոչ:

- Փորձագիտական հանրույթում խուսափում են այդ ձևակերպումը կիրառել: Եղածը պատերազմ անվանելու համար որոշակի չափանիշներ են պետք՝ լայնամասշտաբ էվակուացիա, մոբիլիզացիա և այլն, ինչը այս անգամ մենք չտեսանք: Բացի այդ այս պահին տեղի ունեցող բախումները դժվար է կոնկրետ տերմինով անվանել ու սովորաբար միայն դրանից հետո, որոշ ժամանակ անց, երբ գործընթացն արդեն մարսվել է, տրվում են հստակ գնահատականներ: Երկու կողմերի քաղաքական վերնախավը ևս խուսափում էր այդ տերմինն օգտագործելուց, նախընտրելով այլ, ավելի մեղմ ու նուրբ ձևակերպումներ: Բայց հանրային գիտակցության մեջ եղածը պատերազմական էր ընկալվում, միգուցե քաղաքական ու ռազմական առումով այստեղ ձևակերպման խնդիր կա, բայց խնդրի փիլիսոփայական ու բարոյական կողմերից եթե նայենք, իսկապես սա հանրության համար պատերազմի էր նման: Տարիներ շարունակ հայ-ադրբեջանական չսառեցված կոնֆլիկտում նկատվում էին տատանումներ՝ սահմանային տարբեր մասշտաբի լարումների տեսքով, բայց դրա ազդեցությունը հասարակության վրա այդքան շոկային չէր, ինչպես այս անգամ: Հանրության արձագանքներն այս իմաստով ցույց տվեցին, որ տեղի ունեցողի ընկալումը հենց պատերազմական էր:

- Այժմ հարաբերական անդորր է տիրում սահմանին, տեղի են ունեցել նախնական բանակցություններ, ինչպես նաև երկու կողմերի քաղաքական վերնախավը հանդիպումներ է ունենում տարբեր գերտերությունների, վերպետական կառույցների ներկայացուցիչների հետ: Ի՞նչ եք` կարծում խնդիրը հնարավոր կլինի՞ դիվանագիտական ճանապարհով լուծել նման էսկալացիայից հետո:

- Կարճաժամկետ իմաստով միգուցե հաջողություններ ձեռք բերվեն, դրանք արդեն ձեռք են բերվել ու նաև միջազգային սուբյեկտների ուշացած քայլերի շնորհիվ: Այս օրերին շատ խոսվեց նաև այն մասին, որ ԵԽԽՎ Մինսկի խմբի ֆորմատը չի արդարացնում իրեն` հաշվի առնելով վերջիններիս բավական նեյտրալ, ուշացող ու վախվորած հայտարարությունները: Դա իրոք այդպես է: Բայց այլ ֆորմատ այս պահին չկա: Այդ ֆորմատի տապալման ջատագովը Ադրբեջանն է, դրա տապալումը շանս է տալիս Բաքվին ազատել ձեռքերը ու գործել ավելի անկաշկանդ: Ու չնայած այս պահին, թե մեր ռազմա-քաղաքական, թե բարոյա-հոգեբանական շահերին ԵԽԽՎ Մինսկի խմբի պահվածքը չի բավարարում, բայց, կարծում եմ, այդ ֆորմատը պետք է ինչ-որ կերպ պահել, քանի դեռ նորը չկա: Ավելի արդյունավետ գործում է ուղղակիորեն ԱՄՆ ու ՌԴ միջամտությունը: Բայց, կարծում եմ, այն ինչ մենք այժմ քննարկում ենք` հարցի վերջնական լուծման բանալի համարել չարժի, նմանատիպ ֆորմատներն ընդամենը կարճաժամկետ պատասխաններ են տալիս հարցերին ու դժվար թե զսպեն ադրբեջանական կողմի աճող ագրեսիան, իսկ այդ ագրեսիան անընդհատ աճում է: Ինչքան էլ պնդեն միջազգային քաղաքականության սուբյեկտները, որ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, ամեն դեպքում ադրբեջանական կողմից անընդհատ ավելացող ագրեսիայի ծավալները այլ բան են փաստում: Եվ ինչքան էլ Հայաստանը կողմ լինի խնդիրը բանակցային տարբերակով լուծելուն, այս իրադարձություններից հետո ավելի քան պետք է պատրաստ լինենք այն մտքին, որ չի բացառվում խնդրի նաև ռազմական հանգուցալուծում: 

- Վերջին օրերի ընթացքում անընդհատ խոսվում էր մեր ազգի միասնականության, կամային հատկանիշների մասին: Ի՞նչ եք կարծում, այդ հանգամանքները որոշիչ դեր ունեն, թե ոչ:

- Հարցը շատ լայն է ու կարիք կա մասնավորեցնել, թե այդ դերը որտեղ է որոշիչ, որտեղ ոչ: Ռազմական արդյունաբերությունը այսօր այնքան է զարգացել, որ մարդկային գործոնի դերը այդքան էլ էական չէ: Այստեղ մենք խնդիր ունենք և այդ խնդիրը նոր չէ: Այո մեր բանակն ավելի կարգապահ է, մեր զինված ուժերում իրենց ծառայություն կատարողներն ավելի մոտիվացված են, մեր երկրապահները միշտ պատրաստ են մեկնել առաջին գիծ, ինչպես տեսանք հանրությունը ևս պատրաստ է տարբեր միջոցներով սպասարկել բանակին: Բայց տեխնոլգիական իմաստով բանակի ունեցած բացերը սա չի կարող փակել: Տեսեք, անընդհատ խոսում ենք հանրության միասնականության մասին: Ինքներս մեզ պետք է հարց տանք, ի՞նչ հանգամանքներում դրսևովեց այդ միասնականությունը ու երբ պատասխանենք, կհասկանանք, որ հանգամանքները շոկային էին: Եթե այդ շոկային հանգամանքներում կուտակված դրական էներգիան վերափոխվի ու կիրառվի նաև հետագայում, դառնա հասարակական, քաղաքական ու ի վերջո տնտեսական կյանքի վերանայման խթան, ապա այո՛, կարող ենք խոսել այն մասին, որ մեր հասարակության կամային հատկանիշներն իրենց արդյունքը տվել են: Շատ կուզենայի հավատալ, որ այն կոլեկտիվ պահվածքը, որ դրսևորեց մեր հանրությունը վերջին օրերին, շոկային փուլից հետո գոնե մասնակի կտեղափոխվի նաև սովորական առօրեական հուն: Այլապես շոկից շոկ միասնական լինելով՝ կկարողանանք ընդամենը պինդ պահել մեր ոգին, բայց ռազմա-քաղաքական հաջողությունների վրա դա կարող է չազդել:

- Սահմանագոտում հարաբերական դադար հաստատվեց, սկսվեցին բանակցություններ: Ընդհանուր առմամբ, եթե գնահատելու լինենք այս փուլը, մենք դրանում ի՞նչ հաջողություններ գրանցեցինք և ինչ կորուստներ ունեցանք:

- Ամենամեծ ու անդառնալի կորուստը, իհարկե, մեր զինծառայողների կորուստն է: Ու սրանք հուզական խոսքեր չեն: Շատ են համեմատում մեր ու ադրբեջանական կողմերի զոհերի քանակը: Անկեղծ ասած, այդ համեմատությունը ոչինչ չի բացատրում: Նախ այն պատճառով, որ մեր ամեն մի զինվորի, սպայի կյանք անգին է ու չի կարող որևէ կերպ փոխհատուցվել: Երկրորդ, կա մշակութային ու քաղաքական տարբերություն: Ադրբեջանը մեծ է ու ավելի մեծ բնակչությամբ, ապրում է այլ մշակույթով, ի վերջո մահմեդական են, ունեն փակ ինֆորմացիոն համակարգ, կա Ալիև, որ պատրաստ է կրկին ու կրկին նորանոր զինվորներ նետել մսաղացի մեջ, զինվորի կյանքն այնտեղ այլ գին ունի: Մենք այլ մշակույթով ենք ապրում, մեր ամեն զինվորի մահը դառնում է կոլեկտիվ դեպրեսիայի առիթ, ցավոք մենք նաև քիչ ենք բնակչությամբ, ապրում ենք իրար հետ խիստ սերտ միջանձնային կապերով ու սա ևս իր ազդեցությունն ունի: Սա մարդկային ռեսուրսի իմաստով: Տնտեսական իմաստով էլ ադրբեջանցիները խնդիր չունեն կորցնել հարյուրավոր տանկեր, իսկ մենք ունենք: Ու այս ասիմետրիան թույլ չի տալիս մեզ պարզ համեմատականներ անել ու բավարարվել, որ այդ պարզ համեմատություններով իրենց կորուստները ավելի շատ են, քան մերը:
Երրորդ, պետք է հասկանալ, լա՛վ, ենթադրենք մենք տվել ենք 50 զոհ, իսկ ադրբեջանական կողմը՝ 5000, ի՞նչ ստրատեգիական խնդիր է լուծվել դրանով: Այն, որ հայկական զինուժը կատարել է ահռելի կարևոր գործ՝ զսպելով Ադրբեջանի գործողությունները, հասկանալի է: Բայց այս կորուստները պետք է հիմնավորվեն նաև քաղաքական առումով: Բանակի,երկրի ղեկավարությունը պիտի հիմնավորի հասարակության աչքերին նայելով՝ գիտե՞ք,ինչ, ձեր տղաները զոհվում են, կարող են զոհվել, որովհետև մենք հետապնդում ենք հետևյալ նպատակը, լուծում ենք հետևյալ խնդիրը: Այլապես միայն հերոսականությամբ կամ ադրբեջանական ագրեսիայի առկայությամբ հարցը չի բացատրվում, մարդիկ պետք է ռացիոնալ, պոզիտիվ նպատակներ տեսնեն: Այո, մեր հասարակությունը շոկային իրավիճակում միասնական էր, համախմբված, ավելորդ հարցեր չէր տալիս: Բայց երբ շոկն անցնի, այդ հարցերը լինելու են, կախվելու են օդից ու դրանց պատասխանել է պետք: Ես ռազմական ոլորտի մասնագետ չեմ ու չեմ կարող հաշվել այս փուլի կորուստներն ու ձեռքբերումներն այդ կոնտեքստով: Բայց ակնհայտ է մի բան, որ սա թե մեր արտաքին քաղաքական, թե ներքաղաքական, տնտեսական, հասարակական կեցության ձևերը վերանայելու համար առիթ, դրական էմոցիոնալ ֆոն ստեղծեց: Իսկ թե ինչպես դա կտրանսֆորմացվի համեմատաբար ավելի խաղաղ պայմաններում, կդառնա՞ դա արդյոք ձեռքբերում, թե ոչ, արդեն կախված է բոլորիցս ու պարզ կդառնա միայն որոշակի ժամանակ հետո:

Ռուզաննա Խաչատրյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia