Թրամփի վարչակազմից որևէ մեկը չի մասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին
International newsԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում իր թիմի ոչ մի ներկայացուցչի ուղարկել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետականների ներկայացուցիչ Հոուփ Հիքսին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ոչ ոք չի գնա», - հայտարարել է Թրամփի ներկայացուցիչը։
Ըստ աղբյուրի՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումն այս տարի տեղի կունենա հունվարի 17-20-ը: