Թրամփի վարչակազմից որևէ մեկը չի մասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին
Международные новостиԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում իր թիմի ոչ մի ներկայացուցչի ուղարկել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետականների ներկայացուցիչ Հոուփ Հիքսին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ոչ ոք չի գնա», - հայտարարել է Թրամփի ներկայացուցիչը։
Ըստ աղբյուրի՝ Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումն այս տարի տեղի կունենա հունվարի 17-20-ը: