Yerevan, 04.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հեռավոր սահմանամերձ Չորաթան գյուղում Մխիթարյան Միաբանության մշակութային գործունեության հետքերով

Society

 Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղը, չնայած ժամանակ առ ժամանակ հակառակորդի նշանակետի տակ է լինում, ապրում է բուռն սոցիալ-մշակութային կյանքով: Այդ գործում իր կարևոր ներդրումն ունի «Մխիթար» երիտասարդական կենտրոնը, որը գործում է 2001 թվականից «Հայաստանի Մխիթարյան կենտրոնի» աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես-ի հետ զրույցում նշեց «Մխիթար» երիտասարդական կենտրոնի տնօրեն Էդգար Քալանթարյանը, Չորաթանը, լինելով հեռավոր սահմանամերձ համայնք, կտրված է մշակութային զարգացումներից: Այդ բացը լրացնելու համար է, որ որոշվեց ստեղծել «Մխիթար» երիտասարդական կենտրոնը, որը հետագայում իր տեսակով դարձավ կրթամշակութային, համայնքի երեխաների առօրյան կազմակերպող կառույց, նաև սոցիալական խնդիրներ լուծող օղակ:

Համայնքի ավագանու և գյուղապետի որոշմամբ կինոյի նախկին լքված շենքը նվիրաբերվեց «Հայաստանի Մխիթարյան կենտրոնին» մշակութային գործունեություն ծավալելու նպատակով: Ավելի քան 15 տարի է կենտրոնը համայնքի երեխաների համար գործում է բացառապես անվճար հիմունքներով: Հիմնական նպատակն է զարգացնել Հայաստանում երեխաների, պատանիների կրթական,  մշակութային, մասնագիտական ունակությունները` նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի տեմպերի նվազեցմանը, երիտասարդ սերնդին նոր մասնագիտություններ և հմտություններ փոխանցելուն` կապելով նրանց մանր հողին:

«Չորաթան գյուղն ունի 107 դպրոցահասակ երեխա, որոնցից մեծ մասը հաճախում են մեր կենտրոն:  7-17 տարեկան երեխաներն ամեն օր 3 ժամ ծանոթանում են տարբեր ձեռագործ և մասնագիտական հմտությունների` հելյունագործություն, գոբելեն, ասեղնագործություն, առողջ ապրելակերպի դասընթացներ, ասմունք, շախմատ, երաժշտություն, պար, գեղանկարչություն: Արդեն 4 տարի է կենտրոնը ես եմ ղեկավարում, այս ընթացքում բավական նոր հնարավորություններ են ստեղծվել կենտրոնի երեխաների համար: Կենտրոնում անցկացվող պարապմունքները նաև ուղղորդող նշանակություն ունեն` հետագա մասնագ իտությունն ընտրելու հարցում»,-ասաց Էդգար Քալանթարյանը:

Այս օրերին «Մեգերյան կարպետ» ընկերությունը սիրահոժար կերպով դասընթացներ է կազմակերպում համայնքի երիտասարդներից մեկի համարը, ով ավարտելուց հետո կվերադառնա և կաշխատի նախատեսվող նորաբաց հայկական ավանդական կարպետագործության խմբակում: Սաներից մեկն ընդունվել է ԵՊՀ, մեկ ուրիշն էլ Երևանի պետական գեղարվեստի ակադեմիա և այլն: Կենտրոնի սաները հաջողությունների են հասել մի շարք այլ ոլորտներում ևս,մասնակցել տարբեր ցուցահանդեսների և արտասահմանյան միջոցառումների:  Էդգար Քալանթարյանը նշեց, որ այս ամենի նպատակն է համայնքի երիտասարդների ն նոր հնարավորություններ ընձեռել, նրանց գյուղում պահել, համայնքի կրթական և մշակութային կյանքը աշխուժացնել, ինչու չէ նաև սոցիալական խնդիրներ լուծել:Նրա խոսքով, նպատակ ունեն ընդլայնել կենտրոնի գործունեությունը. նոր դասընթացներ ավելացնել` շեշտը դնելով օտար լեզուների, համացանցի հասանելիության վրա, որոնք կնպաստեն համայնքի երեխաների և պատանիների ունակությունների բարձրացմանը՝  նոր կրթական մարտահրավերներին դիմակայելու համար:

«Ստեղծման օրվանից  մինչև այսօր «Հայաստանի Մխիթարեան կենտրոնն» է ապահովում կենտրոնի ամսական բոլոր ընթացիկ ծախսերը, սակայն այսօր  նախատեսում ենք Միաբանության նախկին սաներով ստեղծել ցանց, որի հովանավորությամբ կընդլայնենք մեր հետագա գործունեությունը՝ ընդգրկելով նոր ոլորտներ ու համայնքներ: Մխիթարյան նախկին սաները գործունեություն են ծավալում տարբեր երկրներում, որտեղ հասել են բազում հաջողությունների՝ կրթության, մշակույթի, արվեստի ոլորտներում և այլն: Նրանցից մի քանիսի անունը կցանկանայի շեշտել, ինչպես օրինակ՝ Արի Հով սեփյանը` Լոս Անջելեսում, Հրաչ Գասպարը` Մոնրեալում, Ալֆրեդ Բողոսյանը` Տորոնտոյում և այլն, որոնց հետ կապի մեջ ենք իբրև համագործակցության օղակ մեր և նախկին սաների միջև։ Կարծում եմ` մեր այս գործունեությունն ընդլայնելով` կնպաստենք Հայաստան-Սփյուռք կապի խորացմանը, խաղալով այն նույն դերը, ինչպես Մխիթարյան միաբանությունը և նրա իրավահաջորդները նախորդ դարերի ընթացքում: Այն առաքելությունը, որ Սեբաստացին 300 և ավելի տարիներ առաջ իրականացրեց աշխարհի չորս ծագերում ցրված Հայ ժողովրդի մեջ, այսօր նոր ուղի է գտել իր անկախությունը վերգտած Մայր Հայրենիքում: Վերակենդանացնելով իր արմատները` Միաբանությունը նայում է իր հայրենիքին ինչպես ներշնչումի աղբյուրի: Պանդխտությունը, որ անցյալում Սեբաստացին ապրեց իր հալածյալ ժողովրդի հետ միասին, այսօր արդեն վեր է ածվել հայրենի ժողովրդի մեջ գործելու կենսակերպի: Այս գաղափարի գիտակցումն է, որ համախմբել է մեզ և փորձում ենք անել հնարավորինս պահպանելու և շարունակելու Սեբաստացու առաքելությունը:Կա հզոր ներուժ, որի միասնականությամբ կարևոր նախաձեռնություններ կյանքի կկոչվեն»,-հավելեց նա:

Մխիթարյան Միաբանությունը հայ վանական, մշակութային հաստատություն է: Հիմնադրվել է Մխիթար Սեբաստացու կողմից 1700 թվականին Կ.Պոլսում ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն ծավալելու նպատակով:

1701 թ. միաբանությունը տեղափոխվել է վենետիկապատկան  Մորեա թերակղզու (Հունաստան) հարավ-արևմուտքում գտնվող Մեթոն բերդավան, այնուհետև 1717 թ.-ից միաբանությունը Մ. Սեբաստացու առաջնորդությամբ հաստատվում է Ս. Ղազար կղզում (Իտալիա), որի 300 ամյակն է այս տարի: Տարիների ընթացքում Միաբանությունը տարբեր գիտակրթական, հայագիտական, տպագրական գործունեություն է ծավալում, հիմնում  բազում  դպրոցներ տարբեր վայրերում`Տրապիզոն, Ախալցխա, Մուշ, Խարբերդ, Սիմֆերոպոլ, Ալեքսնադրիա, Հալեպ, Բուենոս Այրես, Լոս Անջելես և այլն: Ստեղծման օրվանից հավատարիմ մնալով իր նշանաբանին, առաքելությանը` Մխիթարյան միաբանությունը բազում հայ երիտասարդների է կրթում, նրանց հոգում և սրտերում վառ պահում սերը դեպի ընտանիքը, հայրենիքը, կրոնը: Սեբաստացին կարողացավ Ավետարանի խոսքը գործադրել և մեռնել ցորենի հատիկի պես, որպեսզի բյուրպատիկ պտուղներ պարգևեր իր սիրեցյալ հայ ժողովրդին…

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal