Yerevan, 06.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Մեր արվեստագետներն ունեն իմաստնություն, թե որ ուժի հետ պետք է հույսեր կապեն»

Society

Iravunk.com-ը գրում է.

Երեւանի փոխքաղաքապետ, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երեւանի ավագանու ՀՀԿ թեկնածու ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, «Իրավունքի» հետ զրույցում ամփոփելով վերջին հինգ տարիները, վստահեցրեց, որ այսօր Երեւան քաղաքը շատ ոլորտներով է հարստացել, բայց նաեւ շեշտեց բազմաթիվ առկա բացեր, որոնք, ըստ զրուցակցի, ներդրումներ ու ժամանակ են պահանջում:

«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԻ ՈՐԵՎԷ ՓՈՂՈՑՈՒՄ ԽՈՂՈՎԱԿ ՉԻ՞ ՊԱՅԹՈՒՄ»

- Անշուշտ, առկա են բազմաթիվ բացեր, որոնք ե՛ւ ժամանակ, ե՛ւ ահռելի ներդրումներ են պահանջում: Բայց միշտ չէ, որ Երեւան քաղաքի համայնքային բյուջեն ի զորու է վերջնակետի հասցնելու դրանք, որից կարող են գոհունակ լինել բոլորը: Հաճախ է հասարակության զգալի հատվածը այս կամ այն ոլորտից խնդիրներ մատնանշում, դժգոհում, իսկ եվրոպական կամ ամերիկյան որեւէ քաղաքի որեւէ փողոցում խողովակ չի՞ պայթում: Կամ երբ ձյուն է գալիս, Երեւան քաղաքից շատ ավելի վատ իրավիճակում չե՞ն հայտնվում, չէ՞ որ տեսանյութերով, լրագրերով ականատես ենք լինում պարալիզացված Նյու Յորքի, Բրյուսելի, Փարիզի պես քաղաքների երթեւեկի սահմանափակումներին, որոնք մեծ քաղաքների համար են: Իսկ Երեւանը մեր չափանիշների մեջ մեծ քաղաք է, որովհետեւ չի ուրվագծվել այսքան ժողովրդի համար` գրեթե միլիոն ու 200.000 հանրույթի համար, եւ շատ օրինաչափ է, որ մի շարք փողոցներ ավելի նեղլիկ են, քան ենթադրվում էր այսօրինակ բնակչության պարագայում: Բայց դրանից խուսափելու միջոցը քաղաքը նոր այլընտրանքային ճանապարհներով բեռնաթափման հնարավորությունն է, որին միտված` կրկին քայլեր ձեռնարկվեցին: Դրա վառ ապացույցը Իսակով-Լենինգրադյան պողոտան է, որը գեղեցիկ քայլ էր երեւանցիների համար: Եվս 4 նման հանգույց նախատեսված է, որոնք կիրականացվեն այս տարիների ընթացքում եւ թույլ կտան շրջանցելու  մայրաքաղաքը, հատկապես` մարզեր գնացող մեր քաղաքացիների համար:

«ԱՐՎԱԾՆ ԱՅՆՔԱՆ ՏԵՍԱՆԵԼԻ Է, ՈՐ ԹՎԱՐԿԵԼԸ ԳՈՒՑԵ ՄԻ ՔԻՉ ԱՆՏԵՂԻ Է»

-Մշակութային առումով ինչպե՞ս կամփոփեք արված ու չարված կարեւոր գործերը:

- Վերջին տարիներին Երեւան քաղաքում մշակույթի, կրթության եւ սպորտի բնագավառում ունեցել ենք զգալի ձեռքբերումներ, որոնք, իհարկե, դյուրամարս չէին` ջանք են պահանջել: Մշակույթի դաշտում կառանձնացնեի Երեւան քաղաքի թե՛ հյուրերի, թե՛ բնակիչների համար արդեն սիրելի դարձած ավանդական միջոցառումները` «Երեւանյան ամառի» շրջանակներում: Անշուշտ, ունեցել ենք նաեւ ոչ այդքան հաջող ծրագրեր, որոնք զտվել են, եւ հաջորդող տարում ունեցել ենք ավելի կոկիկ միջոցառումներ: Մեծ ձեռքբերում կարող եմ համարել Երեւանի քաղաքապետարանի 25 երաժշտական դպրոցների հիմնանորոգումները: Այս տարիների ընթացքում բոլորը հիմնանորոգված ու ջեռուցված են, վերջերս նույնիսկ անցել ենք երաժշտական գործիքների նվիրատվության: Սա առանձին ծրագիր է, թեպետ մշակութային կրթությունը, հեռանկարային է իր արդյունքով, բայց այսօր արդեն ունենք զգալի արդյունքներ, մեր երեխաների զգալի մասը դափնեկիրներ են ամենատարբեր միջազգային փառատոներում, որը պատիվ է բերում ե՛ւ Հայաստանի Հանրապետությանը, ե՛ւ հային: Մարզական ոլորտում նույնպես ունեցանք սպորտդպրոցների վերանորոգման եւ հիմնանորգման աշխատանքներ: Արվածն այնքան տեսանելի է, որ թվարկելը գուցե նույնիսկ մի քիչ անտեղի է, յուրաքանչյուր բնակիչ այս տարիների ընթացքում իր վրա զգաց արվածը` մեկն իր բակի մակարդակի մեջ, մյուսն իր երեխայի կրթության, մեկ ուրիշն ազատ ժամանցի տրամաբանությամբ` ավելի հարմարավետ փողոցների ու այգիների: Կարծում եմ` մեր հասարակությունը գնահատում է արված ներդրման ջանքը եւ գիտակցում: Երեւանը հանդիսանում է տարածաշրջանի այն մայրաքաղաքներից, որն ունի միջազգային մի շարք հեղինակավոր փառատոներ` թատերական, կինոարվեստի, դասական երաժշտության, եւ հաճախ հյուրընկալում ենք անվանի ստեղծագործողների, կատարողական արվեստի ներկայացուցիչների, որոնք երբեւէ տարածաշրջանի մեկ այլ քաղաքում չեն եղել, բայց հաճույքով են գալիս Երեւան, սիրում եւ գնահատում են մեր հանդիսականին` փոխադարձ վստահության, ջերմ մթնոլորտ է ստեղծված: Պետք է նշել, որ նրանցից շատերը առաջին այցից հետո ծրագրում են հաջորդողը:

«ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԵՐ ԹԻՄԱԿԻՑԸ ԼԻՆԵԼ»

- Պարոն Սուքիասյան, որպես Երեւանի ավագանու թեկնածու ինչպե՞ս կորակեք Միքայել Պողոսյանի շուրջ ստեղծված աղմուկը, եւ ի վերջո, նա մնա՞ց ցուցակում, թե` հրաժարվեց, որեւէ հստակ պատասխան այդպես էլ չեղավ այդ մասին: 

- Նախ, կարծում եմ` թյուրըմբռնում էր տեղի ունեցել: Դա պայմանավորված էր նրանով, որ մարդը նոր էր Երեւան վերադարձել եւ ինքնաթիռից իջնելուց անմիջապես հետո հարցերի տեղատարափին գուցե ոչ այնքան համազոր էր պահի տակ պատասխանել, որը շատ մարդկային էր, կարող է ցանկացածի մոտ լինել այդպիսի վերաբերմունք: Բայց Միքայել Պողոսյանը մեր թիմակիցն է, մեր գործընկերն է, շարունակում է իր տեղում լինել եւ մնալ ավագանու թեկնածուների ցուցակում: Հաշվի առնելով նրա կշիռը, նաեւ շփումները` այլ մշակութային գործիչների հետ, որոնք ընդգրկված չեն ավագանու ցանկում, կարծում եմ, մեր հետագա աշխատանքը լինելու է արդյունավետ: Նա հրաշալի տիրապետում է կինոարվեստին, թատերավեստին, երաժշտարվեստին: Կարծում եմ` իր կերպը ե՛ւ գործադիրի, ե՛ւ օրենսդիրի համագործակցության արդյունքում արդյունավետ կլինի:

ԹՈԽԱՏՅԱՆԻ ՈՒ ԴԵՄՈՅԱՆԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՉԼԻՆԵԼԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՄԲ

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ նախկին ցուցակից Հրանտ Թոխատյանն ու Հայկ Դեմոյանն այս անգամ չեն մասնակցում:

- Կարծում եմ` հարցն իրենց է պետք ուղղել: Անձնապես խիստ մտերիմ եմ  երկուսի հետ էլ: Մարդիկ ունեն երկրից տեւական բացակայելու խնդիր, Թոխատյանը` ֆիլմերի նկարահանումների մասով, Դեմոյանը` համապատասխան գիտական աշխատանքներ եւ ուսումնասիրություններ իրականցնելու արտերկրում: Ըստ էության երկուսի դեպքում էլ, այն պայմանավորված է մասնագիտական ծանրաբեռնվածությամբ, եւ այստեղ մեկը մյուսին չի մերժել: Ընդհակառակը` հրաշալի գործընկերներն են, որոնց հետ 5 տարի պարբերաբար շփումներ ենք ունեցել եւ գնահատում, կարեւորում եմ նրանց դերակատարումը` ավագանու գործունեության մեջ:

«ՀԱՐԳԱՆՔՈՎ ԵՄ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՄԵՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ»

- Քաղաքապետի ու ավագանու պաշտոնների համար պայքարող մրցակից երկու ուժերի ցուցակներում կարծես մշակութային գործիչները բացակայում են, ուսումնասիրե՞լ եք նրանց ծրագրերը: 

- Քարոզարշավը նոր է սկսվել, դեռ տարածված չէ նրանց ծրագրերն ու տեսլականը, հետեւաբար օրինաչափ է, որ չեմ տիրապետում որեւէ ծրագրին, այդ թվում` եւ մշակութային իրենց հնարավոր պատկերացումներին: Հարգանքով եմ վերաբերվում մեր մրցակիցներին, շատերին անձնապես ճանաչում եմ: Բոլոր դեպքերում, նրանք քաղաքական ուժեր են եւ ինքնադրսեւորման ճանապարհն են համարում ավագանիում իրենց տեղն ու դիրքն ունենալը: Հավանաբար, հարցն իրենց է պետք ուղղել, թե ինչու հեղինակավոր մտավորականներ, արվեստագետներ առկա չեն իրենց ցանկում: Բայց դա ինձ շատ չի զարմացնում, կարծում եմ` մեր արվեստագետներն ունեն իմաստնություն եւ կարողանում են զանազանել, թե որ եւ ինչ փորձառություն ապրած ուժի հետ պետք է ընթանան եւ հույսեր կապեն:

«ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՄ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆԻ ՀԵՏ»

-Ստացվում է, որ Հանուն Երեւանի մշակութային կյանքի, ստեղծագործական աշխատանքը հետին պլա՞ն եք մղել:

- Այս դեպքում` այո, Հանուն Երեւանի միառժամանակ ստեղծագործականը կզիջի: Բայց չի նշանակում, որ իսպառ բացակայում եմ այդ ոլորտից, այն իմ հարազատ ոլորտն է, այնտեղ է իմ լիարժեք երամը, ու չեմ չեզոքացվել եւ ոչ մեկից: Այսօր էլ ակտիվ եմ հետեւում, նաեւ հնարավորության դեպքում մասնակցում ծրագրերին` իմ ընկերների նախաձեռնություններին: Անշուշտ ափսոսանք ունեմ, որ քիչ եմ կարողանում շփվել, շփումների զգալի հատվածը դարձել է գործնական, որոնք ինձ եւ իրենց համար մի քիչ օտարոտի են, բայց ովքեր իմ իսկական ընկերներն են, հրաշալի գիտակցում են եւ իմ կերպը: Երախտապարտ եմ ճակատագրին, որ ունեմ մշակույթի ոլորտի փայլուն ընկերներ, լայն շրջապատ, որոնք այսօր էլ շարունակում են նաեւ ինձ նշանակություն տալ: Բարեբախտաբար, երբեմն-երբեմն կարողանում եմ ինձ թույլ տալ այս կամ այն ստեղծագործական աշխատանքին լծվելու, որոնք հիմնականում լինում են պետական, կառավարական, երկրի համար հույժ կարեւոր նախաձեռնություններ, մասսայական հանդիսություններ, որոնք անշուշտ կրում են գաղափարաքարոզչական ինչ-ինչ հենք: Միշտ չէ, որ կարողանում եմ վարչարարությունը համատեղել ստեղծագործական աշխատանքի հետ, դյուրին չէ, բայց փորձում եմ ուժերիս ներածին չափով: 

ԱՐՄԱՏՆԵՐՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Է

- Պարոն Սուքիասյան, Հայոց ցեղասպանությունը առնչվում է յուրաքանչյուր հայի ճակատագրի հետ: Ձեր ընտանիքի հետ ի՞նչ աղերսներ ունի: 

- Հայոց ցեղասպանությունն իմ ընտանիքի հետ առնչվել է այնքանով, որ, այո, մենք Արեւմտյան Հայաստանից ենք` Ալաշկերտից եւ Մուշից: Իմ մի կողմը գաղթել է շատ ավելի շուտ` 1899 թվականին, իսկ մայրական կողմս` 1915-ին. գաղթել են սկզբում Վրաստանի Սիոն գյուղ, հետո` տեղակայվել Լոռի:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal