Երևան, 12.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ով էր Փաշինյանին գրկախառնված կինը Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե» Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքում Ինչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ» Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ» «Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ» Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ. «Փաստ» «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ»


Ըն­թա­նում է չհայ­տա­րար­ված յու­րա­տե­սակ սա­կար­կու­թյուն. ար­դյո՞ք կպահ­պան­վի նման իրա­վի­ճա­կը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru-ն «Լեռնային Ղարաբաղ. Պուտինն ու Էրդողանը ձեռքները պահում են պուլսի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ ռուս-թուրքական երկխոսությունը միջազգային մասշտաբի ամենաբարձր մակարդակով աննախադեպ բնույթ է ստանում: Ինչպես իր հարցազրույցներից մեկում ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը, «երկկողմ հարաբերություններում մենք հասել ենք վստահելի ընկերական երկխոսության այնպիսի մակարդակի, որ երբեմն անգամ պետք չէ նախապես ծրագրել այցերը, երբեմն դրանք կազմակերպվել են մի քանի օրվա կամ նույնիսկ մի քանի ժամվա ընթացքում»: Ըստ նրա, «դեսպանատանը արդեն հարմարվել են նման դինամիկային, և դա հաճելի է»: Եվ հիմա էլ հերթական հեռախոսազրույցն է տեղի ունեցել երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:

Ըստ երկու երկրների պետությունների ղեկավարների մամուլի ծառայությունների, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, ինչպես նաև Ղարաբաղում: Իհարկե, պետք է ենթադրել, որ երկխոսությունը եղել է կոնկրետ, չնայած քննարկված թեմաների մանրամասները չեն բացահայտվել, և ամեն ինչ սահմանափակվել է ընդհանուր բառերով: Ինչպես հաղորդել է Կրեմլը, Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները նշել են Լիբիայում անցումային իշխանության ձևավորման կարևորությունը, ինչպես նաև հաստատել են իրենց նվիրվածությունը Սիրիայում ահաբեկիչների դեմ անզիջում պայքարին: Երկու կողմերից էլ «ընդգծել են տարբեր ոլորտներում ռուսթուրքական փոխշահավետ կապերի հետագա ընդլայնման կարևորությունը»:

Ճիշտ է, Թուրքիայի նախագահի աշխատակազմը որոշել է այլ որոշ մանրամասներ ներկայացնել, ինչը որոշակի ինտրիգ է ստեղծել: Այսպիսով, թուրքական կողմը տեղեկացրել է, թե «Էրդողանը հայտարարել է, որ Աղդամի համատեղ կենտրոնը հաջողությամբ է կատարում Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու և վերահսկելու խնդիրը», իսկ Կրեմլի կայքում ասվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության մասին, որտեղ և նշվում է ռուս-թուրքական համատեղ դիտարկման կենտրոնը: Թերևս դա պայմանավորված է նրանով, որ դժվար է որոշել համատեղ կենտրոնի հատուկ խնդիրները, քանի որ սահմանագծի մյուս կողմում ռուս խաղաղապահներն են: Եվ զարմանալի չէ, որ միջադեպեր չեն եղել:

Միևնույն ժամանակ, Էրդողանն առաջարկել է անցկացնել թուրք, ռուս և ադրբեջանցի փորձագետների հանդիպում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում վերականգնվող տրանսպորտային ուղիների առավել արդյունավետ օգտագործման համար: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առաջարկել էր Ռուսաստանից Հայաստան և Իրան երկաթգիծ բացել Ադրբեջանի տարածքով, մասնավորապես Նախիջևանով: Բայց մինչ այժմ որևէ շարժ չի նկատվել այդ ուղղությամբ, չնայած Թուրքիայի առևտրի նախարար Ռուխսար Պեկչանը, ելույթ ունենալով Անկարայում անցկացվող թուրք-ադրբեջանական բիզնես համաժողովում, ասել է, որ «Նախիջևանի միջանցքը շատ կարևոր է իրենց համար»: Այդ կապակցությամբ Բաքուն միակողմանիորեն սկսել է աշխատանքները տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ խաղաղ համաձայնագրի 9-րդ կետի իրագործման ուղղությամբ: Փետրվարի 14-ին Ալիևը մասնակցել է Հորադիզ-Ագբենդ երկաթուղային գծի հիմնադրման արարողությանը:

Դա այն մայրուղու մի հատվածն է, որը կարող է միացնել Ադրբեջանի և Հայաստանի երկաթուղային ցանցերը, կապ ապահովել Բաքվի և Նախիջևանի միջև՝ ստեղծելով, այսպես կոչված, «Թուրանական միջանցքը»: Ի դեպ, Բաքուն համապատասխան ազդանշաններն արդեն իսկ հասցեագրել է Մոսկվա, Թեհրան և Երևան՝ շեշտելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապը հնարավոր է միայն Ադրբեջանի տարածքով: Բայց, միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Հայաստանը մտածում է Ռուսաստան անմիջական մուտք ստեղծելու մեկ այլ հեռանկարի մասին: Փետրվարի սկզբին Աբխազիայի խորհրդարանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Պետդումային՝ հաստատելով իր պատրաստակամությունը Սև ծովի ափով երկաթուղային հաղորդակցության վերականգնման պայմանների վերաբերյալ առարկայական քննարկումներ սկսելու հարցով: Այդ առումով, փորձագետները պնդում են, որ եթե աբխազական հատվածի երկաթուղու օգտագործման բանակցություններում առաջխաղացում լինի, ենթադրաբար, կտրուկ կնվազի Հայաստանի և Ռուսաստանի հետաքրքրությունը նախիջևանյան նախագծի նկատմամբ, չնայած դժվար թե Մոսկվան պատրաստ լինի խախտել պայմանագրի կետերից մեկը:

Առայժմ ընթանում է չհայտարարված յուրատեսակ սակարկություն: Ըստ Թուրքական Hurriyet- ի, կան նշաններ, որ Անկարան սկսում է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը՝ որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովման երկու հիմնական հարց, որոնք «պետք է զուգահեռ ընթանան միմյանց հետ, այլ ոչ թե միասին», որպեսզի «այդ հարցերից յուրաքանչյուրում առաջընթաց գրանցվի»: Ինչո՞ւ։ Թուրք փորձագետները նշում են հետևյալ պատճառները, որոնք, նրանց կարծիքով, կարող են որոշիչ համարվել: Առաջին հերթին՝ Թուրքիան, վերականգնելով հարաբերությունները Հայաստանի հետ, ձգտում է ուժեղացնել իր ազդեցությունը Անդրկովկասում, որն այսօր համարում է անբավարար: Երկրորդ հերթին՝ Անկարայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկվում է ներքաղաքական ժողովրդավարացման գործընթացների տեսքով՝ իր տարածքում բնակվող քրդական և ոչ միայն քրդական ծագմամբ քաղաքացիների հետ պատմական հասարակական համաձայնության հասնելու համատեքստում:

Այդ առումով չի կարելի բացառել, որ առաջիկայում Անկարայի և Երևանի միջև կսկսվեն բաց կամ փակ շփումներ՝ կապերի կարգավորման գործընթացը վերակենդանացնելու և Ցյուրիխյան արձանագրությունները օրակարգ վերադարձնելու համար: Այնպես որ, Էրդողանը, համաձայնեցնելով իր ջանքերը Ալիևի հետ, մինչ հիմա իրականացնում է քաղաքական զոնդաժ միայն ռուսական ուղղությամբ: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա ավելի շուտ ելնում է երկու երկրների շահերից բխող՝ այլ երկրների միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունից: Արդյո՞ք կպահպանվի նման իրավիճակը, շուտով հայտնի կդառնա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԵրուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանՌուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ ԼավրովՄեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՄենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը պատրաստվում է լուծարել ԳԱԱ-ն և մարզային բոլոր բուհերը․ Արմեն Մանվելյան