Երևան, 12.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ով էր Փաշինյանին գրկախառնված կինը Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե» Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքում Ինչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ» Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ» «Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ» Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ. «Փաստ» «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ»


Հա­յաս­տա­նի թիվ մեկ ֆեյ­քը. կբաց­վե՞ն ար­դյոք հա­սա­րա­կու­թյան աչ­քե­րը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր երկրի ԱԱԾ-ն շաբաթ օրվանից մի ամոթալի թամաշա է կազմակերպել։ Ինչ-որ ֆեյք օգտատիրոջ բացահայտելու համար ձերբակալություններ է իրականացնում։ Բայց զավեշտն այն է, որ այդ ֆեյք օգտատերը շարունակում է գրառումներ անել, ավելին՝ արդեն Տելեգրամ-ալիք ունի, որն ընդամենը մեկ գիշերվա մեջ մոտ 4 հազար հետևորդ ուներ։ Մի խոսքով, ստացվեց ֆեյքի լիարժեք «ռասկրուտկա»: Իրականում, մեծ հաշվով, ինչ-որ դարակազմիկ բան տեղի չի ունենում։ Ընդամենը Նիկոլ Փաշինյանը փորձում է պահել ֆեյքային ինդուստրիայի մենաշնորհը (թեկուզ՝ այս դեպքում ևս՝ ապաշնորհ)։ Այլ ֆեյքեր չպիտի լինեն, դա կենսական նշանակություն ունի Նիկոլի համար։ Բայց ինչ էլ անում են Նիկոլն ու իր թիմը, անպայման կա՛մ ծաղրի առարկա է դառնում, կա՛մ պարզապես ձախողվում է, կա՛մ, ավելի վատ, դառնում է ողբերգություն երկրի ու ժողովրդի համար:

Այս դեպքն արդեն որակվել է որպես հերթական կլոունադա՝ բացառապես քաղաքական աստառով: Վերադառնանք ֆեյքերի որսին։ Հիշո՞ւմ եք՝ ֆեյքեր բռնելու մի զավեշտալի հանձնարարական Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ տվեց այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ով, ինչպես հետո պարզվեց, ուղղակի արհամարհել էր հանձնարարականը դրա անհեթեթ լինելու պատճառով։ Այսպիսով. ֆեյքային ինդուստրիան, ֆեյքերի ֆաբրիկաները Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքային հենարաններից են, եթե ոչ՝ ամենակարևորը։ Նիկոլ Փաշինյանը կարող է «առանց աչք թարթելու» կեղծել ամեն ինչ։ Նա հեղափոխական հրապարակում կեղծում էր հերոս Աբաջյանի պապիկին, Ծիծեռնակաբերդ բարձրանալ ցանկացող պապիկին, նա կեղծեց պատերազմի 44 օրվա իրադարձությունները։ Ամենաթարմը՝ ԵրևանԳյումրի ճանապարհին մի խումբ մարդկանցից «աջակից» բեմադրելու տափակ ներկայացումն էր։ Մի խոսքով՝ ֆեյքիզմն այս մարդու հոգու և արյան մեջ է։

Բայց եթե մինչև պատերազմը Նիկոլի սուտն ու կեղծիքը գերազանցապես աշխատում էին ու նրան ամուր պահում վարչապետի աթոռին, ապա հիմա այդպես չէ։ Մարդիկ դադարել են հավատալ ստերին, հետևաբար թուլացել է նրա իշխանության հենարանը, ու նա վախենում է իշխանությունը կորցնելուց։ Ի դեպ, Նիկոլը այս պահին ամենաշատը դրանից է վախենում։ Շատ է վախենում, մահու չափ: Ցավոք, հասարակությունը Նիկոլի կեղծ, դժբախտ ու դժգույն իրականությանն առերեսվեց պատերազմի ավարտից վայրկյաններ անց, երբ ինչ-որ բան փրկելն այլևս անհնար էր, չնայած երկու տարուց ավելի սթափ դատող, տրամաբանող մարդիկ, ամենակարևորը՝ Նիկոլին ճանաչողները բղավում, զգուշացնում էին... Ցավոք, հասարակության մի զգալի հատված մինչ այս պահն էլ չի ընկալում պատուհասած աղետի ողջ ծավալը, չի ընկալում, որ Արցախի չգոյությամբ անվտանգային խնդիրները ոչ թե պակասել են, այլ շատացել ու նոր դրսևորումներ են ստացել։

Բայց այդ անվտանգային խնդիրները, բնականաբար, չեն հետաքրքրում Նիկոլ Փաշինյանին ու նրա ֆեյք որսացող ԱԱԾ-ին։ Մարդիկ ուրիշ գործերով են զբաղված։ Ստեղծված իրավիճակում մենք, որպես ազգ, որպես քաղաքացիներ, մեծ հաշվով, լայն ընտրության հնարավորություն չունենք։ Կա՛մ մենք պահում ենք Նիկոլին, գնում նրա հետևից մինչև պետության վերջնական վախճան, կա՛մ դրա հակառակը։ Եթե Փաշինյանին հաջողվի, այդուհանդերձ, պահել իշխանությունը, ապա բրիտանացի գիտնականները աշխարհի ժողովուրդների համար կարող են հանգիստ տպագրել «Պետականության վախճանի հայկական 50 երանգները» վերտառությամբ քաղաքագիտության ձեռնարկ։ Ամփոփենք։

Նիկոլ Փաշինյանի ֆեյք ինդուստրիան կարողացավ իր գործն անել՝ Նիկոլի նման հակաքաղաքական անհաջողակին բերեց իշխանության ու դեռ հաջողում է պահել իշխանության ղեկին։ Սակայն մի շատ ակնբախ փաստ կա, որն, ըստ երևույթին, չի նկատում ֆեյք բռնել սիրող ՀՀ ԱԱԾ-ն։ Հայաստանի թիվ մեկ ֆեյքը Նիկոլ Փաշինյանն է։ Իրականում այդ բարձրաստիճան ֆեյքն է բոլոր հայտնի ու անհայտ ֆեյքերի պորտալարը՝ բառի փոխաբերական ու բովանդակային հնարավոր բոլոր իմաստներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանԽաղաղ օվկիանոսի հատակին գտել են «ճանապարհ դեղին աղյուսից» ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից Իրանում ավելի քան 2000 երեխա է տուժել, 26 բուժաշխատող է զոհվելԱչաջուրի դպրոցից 17–ամյա աշակերտը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մեծ Բրիտանիան պատրաստվում է պատերազմի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԳյումրիում՝ «Անկախության» հրապարակում, բшխվել են «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է երկաթե սյանը․ կա վիրшվոր15 մլն դոլարանոց հազվագյուտ Cartier ժամացույցներ. Sotheby's-ը ներկայացրել է «The Shapes of Cartier» յուրօրինակ հավաքածուն Ով էր Փաշինյանին գրկախառնված կինըԼամին Յամալը գերազանցեց Ռաուլի ռեկորդը Հորոսկոպ. Ինչպես ընտրել ընկեր կամ զուգընկեր՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. ՓեզեշքիանԷրդողանի հետ հեռախոսազրույցում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության դինամիկայինԱՄՆ-ը սկսում է մաքրել Հորմուզի նեղուցը․ Թրամփ Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումԱՄՆ-ն իր պահուստից 8,5 մլն բարել նավթ կփոխանցի չորս ընկերությունների Իվետա Մուկուչյանը՝ PUMA Armenia-ի նոր ամբասադոր Ամբողջ Հանրապետությունում սպասվում են տեղումներ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին՝ «175-ը 175-ի դիմաց» ձևաչափովԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցԹուրքիան օրինագիծ է մշակել, որը նախատեսում է մինչև 2040 թվականն ամբողջությամբ արգելել ծխախոտի վաճառքն ու օգտագործումըՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԵվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԻսրայելի և Լիբանանի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կսկսվեն ապրիլի 14-ին«Գեղեցկությունը սկսվում է այնտեղից, որտեղ քեզ ընդունում են առանց «բայց»-երի»․ Լիա ԶախարյանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիանԺողովուրդ ջան, եկեղեցու կողքով ենք անցնում. բոլորդ խաչակնքվեքԷջմիածին քաղաքի գլխավոր հրապարակում կրակnցներ են հնչել Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության առաջին ֆորումը. Գագիկ Ծառուկյանը՝ նախագահՔայլերթի մասնակիցները Հանրապետության հրապարակում են. ոստիկանական մեծաթիվ ուժեր կան«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդԵրուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջման արարողությունըԲիզնեսի կառավարումը փոխանցում եմ երեխաներիս, ես ծառայելու եմ իմ երկրին․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքն ավարտվեց. Մեկնարկեց երթը (ուղիղ)Մեր երազած Հայաստանը բաժանված, նվաստացած, մոլորված Հայաստանը չէ. Արամ ՎարդևանյանՔեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ։ Չե'նք համակերպվելու. Նարեկ ԿարապետյանՄшhն այնքան սարսափելի չէ, ավելի սարսափելի է մե ռելի պես ապրելը. Արթուր ԱվանեսյանՄիասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել. Սամվել ԿարապետյանՌուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ ԼավրովՄեսսին կվերադառնա՞ «Բարսելոնա»․ պատասխանում են կատալոնական ակումբից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք պետք է կանգնեցնենք Նիկոլ Փաշինյանին, լռելու ժամանակը ավարտվել է․ Ալիկ ԱլեքսանյանՄենք հասնում ենք մեր համախմբման երազանքին․ Նարեկ ԿարապետյանՄեր երկրին ուժեղ ղեկավար է պետք․ Իրինա Յոլյան (Տեսանյութ)Թրամփը նշել է ԱՄՆ-Իրան գործարքի առաջին կետը ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք Չալաբյան