Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Աշխարհն ընդունում է, որ Իրանը դառնում է ատոմային երկիր. Արամ Կարապետյան

Քաղաքական

Հայտնի է, որ ապրիլի 2-ին շվեյցարական Լոզանում Իրանի ու «վեցյակի» միջև երկարատև բանակցություններն ավարտվեցին շրջանակային համաձայնագրի կնքմամբ, որը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց:

Orer.am-ը զրուցել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ և փորձել ճշտել՝ ինչպիսի ազդեցություն կունենա այս իրադարձությունը տարածաշրջանային հետագա զարգացումների վրա:

Արամ Կարապետյանն նշեց, որ համաձայնագիրը նոր է և շատ բան դեռ տեսանելի չէ, այնուամենայնիվ, մեր զրուցակիցն առանձնացնում և նշում է երկու կարևոր հանգամանք. «Կարևոր հանգամանքներից մեկն ընդգրկում է տնտեսական ոլորտը՝ գազի և նավթի գները կիջնեն, չնայած մի քիչ դժվար է, քանի որ իրենք հիմա օրական 1մլն 250 հազ. բարել նավթ են արտահանում, իսկ առհասարակ եղել է 2.5 մլն-ից ավել, բայց քանի որ սանկցիաների տակ են եղել, այդքան արագ տեմպերով չեն կարող աճ արձանագրել: Ժամանակ և տեխնիկական հնարավորություններ են պետք, որպեսզի ավելացնեն ծավալները: Հիմա շատ մեծ ազդեցություն դեռ չի լինի, ապագայում կերևա: Դա կազդի և Ռուսաստանի, և Հայաստանի վրա, որովհետև մենք հիմնականում ապրում ենք Ռուսաստանից եկող տրանսֆերների հաշվին: Բոլորը խոսում են, որ այդ ազդեցություններն արդեն տեսանելի են: Կարծում եմ՝ ոչ հիմա, թեպետ ռազմավարական առումով արդեն որոշ բաներ երևում են: Խոսենք մյուս կարևոր հարցի մասին: Բայց ասեմ, որ չեմ ցանկանա դեռ աշխարհաքաղաքական թեմաներից խոսել և շեշտել, որ Իրանը գնում է դեպի Արևմուտք, որովհետև Իրանը մի քիչ «ծանր» երկիր է և ժամանակը ցույց կտա: Հիմա կարևորն այն հարցն է, որ փաստացի աշխարհը համաձայն է Իրանի ատոմային երկիր դառնալուն: Միևնույն է, թե ինչպես դա կարվի, ինչ անուն դրան կտրվի, քանի որ այդ համաձայնագրում կա 12 կետ, բայց եթե չեն փակում ծրագիրն ամբողջությամբ, ուրեմն հասկանալի է, որ ժամանակի ընթացքում Իրանը դառնալու է ատոմային պետություն: Դա նշանակում է, որ այդ մրցավազքի մեջ մտնելու են Թուրքիան, Սաուդյան Արաբիան, իսկ Իսրայելն արդեն կա: Ինչ էլ ասեն քաղաքական գործիչները՝ Օբաման և մյուսները, նրանք ընդունում են Իրանի ատոմային ծրագրի փաստը: Դա դժվար կացություն է ստեղծում տարածաշրջանի համար, գումարած նաև Եմենի, Սիրիայի և Իրաքի առկա դրությունը: Եթե իսկապես Իրանը թեքվի դեպի Արևմուտք, ապա կստեղծվի բարդ դիվանագիտական դրություն. դա կկապվի Ղարաբաղի խնդրի հետ, դա միանգամից կկապվի Թուրքիայի խնդիրների հետ, միանգամից կբերի «Նաբուկո» գազատարի նոր ծրագրի վերակենդանացմանը և բազմաթիվ խնդիրներ կառաջանան: Մի խոսքով՝ մենք կհայտնվենք քաոսի կիզակետում»,- ընգծեց Արամ Կարապետյանը:

Orer.am-ի հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանն արդեն մտահոգվում է այս ամենից, պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը մտահոգություն ունի: Դա երևաց բանակցությունների ընթացքում Լավրովի «չարտերային» մասնակցությունից. մի օր գալիս էր, մի օր գնում էր: Միանշանակ հասկանալի է, որ Ռուսաստանին դուր չի գալիս այս ամենը, բայց մյուս կողմից էլ Ռուսաստանը չի կարող այս պահին դեմ գնալ այդ ամենին, որ Իրանից հանում են սանկցիաները: Ռուսաստանը սպառազինությունների վաճառքի խնդիր կդնի: Մի կողմից Ռուսաստանը կփորձի Իրանում սպառազինությունների վաճառքով պահել շուկան, բայց նավթի ու գազի հարցերը կշարունակեն մտահոգել նրան, բացի այդ՝ կարող է ներքևից Թուրքիայով նավթ և գազ գնալ դեպի Եվրոպա և մեծ հարված կարող է հասցվել «թուրքական հոսքին», որի շուրջ վերջերս պայմանավորվեցին Պուտինն ու Էրդողանը:  Նորից եմ կրկնում, եթե կատակլիզմներ և անսպասելի իրավիճակներ չստեղծվեն, ապա Իրանը դառնում է ատոմային երկիր: Բայց մյուս կաղմից նայեք՝ որտե՞ղ է ԱՄՆ-ը, որտե՞ղ է Իրանը և որտեղ է Ռուսաստանը: Ոչ մեկը չի ցանկանա, երևի դուք և ես նույնպես չենք ցանկանա ունենալ այնպիսի հարևան, որն ունի ատոմային զենք և բավականաչափ կոշտ դիմակայություն որոշ հարևանների հետ՝ Եմեն և այլն: Դրա համար կարծում եմ, որ այդ մտահոգություններն այտեղ կան. առհասարակ տարածաշրջանի ապակայունացման հետ կապված շատ հարցեր կան»:

Լևոն Փանոսյան

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»