Նոր ԶԻԼ՝ Վլադիմիր Պուտինի համար. հետաքրքիր բացահայտումներ (լուսանկարներ)
LifestyleНТВ հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է այն մասին, որ մշակվել է նոր ռուսական լիմուզին ու հիմա անցկացվում են թեստավորումներ: Պուտինը չի նշել, թե հատկապես ինչ մոդելի մասին է խոսքը, սակայն ամենայն հավանականությամբ, խոսքը «ԶԻԼ-4112Р» լիմուզինի մասին է, հայտնում է Orer.am-ը` հղում կատարելով newswix.ru-ին:

«ԶԻԼ-4112Р»-ի հեղինակները «Դեպո ԶԻԼ» ԲԲԸ-ի մասնագետներն են: Այն լեգենդար 114 մոդելի իրավահաջորդն է, սակայն, ի տարբերություն վերջինի, նորույթն ունի փոփոխված դիզայն, լավացված բնութագրիչներ, ինչպես նաև սառեցման ու սնուցման ժամանակակից համակարգ:

Փոփոխվել է նաև շարժիչի տեսակը՝ կարբյուրատորայինից անցում է կատարվել ինժեկտորայինին:

Բացի այդ՝ գեներատորի հզորությունը մեծացվել է 100 ամպերից մինչև 150 ամպեր, իսկ 16 դյույմանոց անիվները փոխարինվել են 18 դյույմանոցներով:
Նորույթի սրահում տեղադրվել են 4 VIP-բազկաթոռներ՝ հագեցած օդափոխման ու տաքացման գործառույթներով, ծալվող երկու սեղանով, երկու TFT-էկրան: Սրահում օգտագործվել է կաշի ու փայտի թանկարժեք տեսակներ:





Պուտինի նոր ԶԻԼ-ի տեխնիկական բնութագրիչները.
Մեքենան ունի V8 ծավալով 400-ուժանոց 7,7 լիտրանոց շարժիչ: Տրասմիսիան՝ 5 աստիճանի ավտոմատ, որի արտադրությամբ զբաղվել է ամերիկյան Allison ընկերությունը:
«ԶԻԼ-4112Р» լիմուզինի քաշը մոտավորապես 3,5 տոննա է: Ավտոմեքենան դեռ զրապահատ չէ: Գործարանից հայտնել են, որ զրահապատ տարբերակը, հնարավոր է, կհայտնվի թեստավորումից ու իշխանությունների կողմից առմա մոդելը հավանության արժանացնելուց հետո:
Մեքենան արտադրողները հուսով են, որ մոտ ապագայում Պուտինը իր ծառայողական Mercedes-Benz S-Guard Pullman-ը կփոխարինի հայրենական արտադրության լիմուզինով: