Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


20-րդ դարի ամենասարսափելի 13-ը կամ հաբեշական արմատներով «սև» Ստալինը

Բլոգ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մենգիստու Հայլե Մարիամ-եթովպիացի պետական քաղաքական գործիչ, 1977-87 թվականներին Եթովպիայի ժամանակավոր ռազմական ադմինիստրատիվ խորհրդի նախագահ, 1977-91 թվականներին Եթովպիայի նախագահ, Եթովպիայի Խորհրդարանի նախագահ, 1987-91 թվականին Եթովպիայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար: Կարլ Մարքսի հավատարիմ գաղափարակիր, Բրեժնևի կառավարման տարիներին խորհրդային վարչախմբի հավատարիմ բարեկամ, Աֆրիկայի ամենաարյունոտ բռնակալներից մեկը: Մարդ, ով իր կենդանության օրոք մեղավոր ճանաչվեց և մահապատժի դատապարտվեց` սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն կազմակերպելու համար: Նրա կառավարման տարիներին Եթովպիան դարձավ աշխարհի ամենաաղքատ և սոված երկրներից մեկը:

Մենգիստուն ծնվել է 1937 թվականին Եթովպիայի հարավում զինվորականի ընտանիքում (մի տեսության համաձայն` նա կապրալի և արիստոկրատ մի կնոջ` նախարարի քրոջ, ապօրինի երեխան է), Հայել Մարիամի կենսագրությունը համարվում է աֆրիկյան գործիչներից ամենախորհրդավորը, քանի որ նրա ծագման մասին բավական սահմանափակ տեղեկություններ են հայտնի: Մարիամը մեծացել է եթովպիական ազնվական ընտանիքում, նախարար քեռու շնորհիվ ընդունվում է զինվորական ակադեմիան: Նրա տատը Եթովպիայի կայսրուհու սպասուհիներից էր և Հայլե Մարիամը նույնպես դարձավ պալատական զինվորական ծառայող:

1969-70թթ. Մենգիստուն սովորել է ԱՄՆ-ում, որտեղ ստացել է տնտեսագետի կոչում: 1974 թվականին Հայլե Սելասսիի գլխավորությամբ տապալվում է կայսեր իշխանությունը, շատ կարճ ժամանակ անց Սելասսին մահանում է, և երկրի իշխանությունը անցնում է զինվորական խորհրդի ձեռքը, որն էլ սկսում է ղեկավարել Եթովպիան վեց հոգուց բաղկացած զինվորականների խունտայով, որոնց թվում էր նաև Հայլե Մարիամը: Այդ խունտան էլ դարձավ երկրի հիմնական ղեկավարող և որոշում ընդունող մարմինը:
1974 թվականի նոյեմբերի 23-ին Մենգիստուն իր մի խումբ հավատարիմ զինակիցների օժանդակությամբ Եթովպիայում հեղափոխություն է կազմակերպում, իսկ երկրի ժամանակավոր կառավարիչ Աման Անդոմը այդ պայքարում սպանվում է: Մարիամի հրամանով սպանվում են Եթովպիայի 59 ազնվականներ և բարձրաստիճան այրեր` որոնց թվում` երկրի երկու վարչապետները, 12 նահագապետներ, 18 գեներալներ: Պետության ղեկավարությունն անցնում է գեներալ Թեֆերի Բանտին. այս շրջափուլում հասարակության շրջանում աստիճանաբար աճում էր Մենգիստու Հայլե Մարիամի հեղինակությունը:

Երկրում ստեղծվել էր մի լճացած իրավիճակ, երբ մարդիկ գտնվում էին բացահայտ անօգնական և անելանելի իրադրությունում: Երկրում տեղի ունեցող հեղափոխական իրականությունը մարդկանց հույս ներշնչեց, ըստ որի, նրանք ակնկալում էին տիրող իրավիճակի և կենսապայմանների բարելավում:

Երկրում իշխող զինվորական ղեկավարության դեմ սուր քննադատությամբ և մեղադրական ելույթներով սկսեցին բացահայտ հանդես գալ, ժողովրդական-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչները, որի կազմում հիմնականում ընդգրկված էր մայրաքաղաքային ինտիլիգենցիան:

1975 թվականին բռնություններին ի պատասխան` ժողովրդական-հեղափոխական ուժերը ծրագրեցին մի շարք ահաբեկչական գործողություններ. ահաբեկչական փորձ կատարվեց նաև Հայլե Մարիամի նկատմամբ: Երկրում միանգամից ակտիվացան զանգվածային անկարգությունները, բանկերի թալանը դարձավ տարածված երևույթ: Հենց այս ժամանակահատվածում Մենգիստոյի ձեռքում սկսեց կենտրոնանալ իշխանության հիմնական լծակները, իսկ 1977 թվականի փետրվարին նա զբաղեցրեց Եթովպիայի ժամանակավոր կառավարության զինվորական խորհրդի ղեկավարությունը:
Հայլե Սելասսի ղեկավարման ժամանակահատվածում երկրիը սերտ համագործակցություն էր սկսել ԱՄՆ-ի հետ: Ամերիկացինրը Եթովպիային օժանդակում էին զենքով և այլ ռազմամթերքով, ինչպես նաև աջակցություն էին ցուցաբերում ռազմական մասնագետների վերապատրաստման գործում: Մենգիստուն ամեն կերպ փորձում էր ընդլայնել ամերիկացիների գործունեության շրջաններն ու ավելացնել ներդրումների ծավալները, սա հատկապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ ժամանակահատվածում միանգամից սկսվեց ակտիվանալ Էրիթրեան և երկրում սկսվեց ապստամբություն: Անհրաժեշտ է շեշտել, որ Էրիթրեայի ապստամբերի տիրապետության տակ էր անցել այդ նահանգի գրեթե ամբողջ վերահսկողությունը: Նմանատիմ մի պայթունավտանգ իրավիճակ էր հասունանում նաև Օղադեն նահանգում, որտեղ բնակչության գերակշռող մասը կազմում էին էթնիկ սոմալիցիներ: Այս նահանգներն ունեին Սոմալիի բացահայտ աջակցությունը:

Եթովպիայում ծավալված ներքաղաքական այս պայթունները, սակայն, «Քեռի Սեմի» կողմից բավականին սառն ու անտարբեր ձևով արձագանքվեցին, բացի դրանից, ի հեճուկս եթովպիական չինովնիկների սպասելիքների, եթովպիական նոր ղեկավարությանը ԱՄՆ-ը մեղադրեցին բռնությունների և մարդու իրավունքների ոտնահարումների մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Կարտերը դադարեցրեց Եթովպիային տրվող գրեթե բոլոր օժանդակությունները:

Ստեղծված քաղաքական մարտահրավերը Մենգիստոյին այլընտրանք չտվեցին, և նա առանց երկմտելու օգնության խնդրանքով դիմեց ԽՍՀՄ-ին:

1977 թվականին Հայլե Մարիամը հայտարարեց, որ Եթովպիայում նոր` սոցիալիստական, հեղափոխական կուս է հաստատվում, և խզեց ԱՄՆ-ի հետ բոլոր տեսակի կապերը:Եթովպիական կողմը ԽՍՀՄ-ին, իր ցուցաբերած օգնության և ռազմական դաշնակցության դիմաց, առաջարկում էր Մասսոի նավահանգիստը: Խորհրդային երկրի օժանդակությունը չի ուշանում, և շատ շուտով Եթովպիայում հայտնվում են խորհրդային տանկեր և այլ զինտեխնիկա: Երկրի իշխանությունները, ստանալով օժանդակություն, լծվեցին Եթովպիայի ժողովրդի զանգվածային միլիտարիզացմանը. բանակը ռեկորդային արագությամբ էր աճում` 10 հազարից դառնալով 300 հազար:

Օղադեն նահանգի շուրջ ծավալվող պայքարը շատ արագ վերծվեց եթովպիա-սոմալիական պատերզամի: Հայլե Մարիամը հաճախ անձամբ լինում էր մարտադաշտում: Զինվորների ռազմական ոգին բարձրացնելու համար` նա հաճախ ցուցադրաբար գնդակահարում էր դասալիքներին:

Չնայած սովետական օժանդակությանը` եթովպիացիները պատերազմում պարտություն կրեցին:

Հարկ է նշել, որ հենց այս ճգնաժամային շրջափուլում եթովպիական ներքաղաքական դաշտում օրստօրե զարգանում էր Էրիթրեայի ազգային ճակատը, որը Եթովպիայի գլխին դարձել էր իսկական պատուհաս: 1978 թվականին, ի վերջո, սովետա-կուբայական զորքերի ցուցադրրած օժանդակության և անմիջական մասնակցությամբ, Օղադենից սոմալիական ուժերը հետ շպրտվեցին:

Այդ դեպքերից հետո Մենգիստուն երկրի հիմնական ռազմական ուժերը ուղղեց դեպի Էրիթրեան: 1978 թվականին Էրիթրեայի նկատմամբ կիրառվեցին լայնամաշստաբ բռնություններ, որի արդյունքում զոհվեց ավելի քան 80 հազար տեղացիներ, սակայն դա չէր խանգարում, որ ապստամբությունը շարունակվի, ինչի արդյունքում` 1993 թվականին Էրիթրեան անկախացավ:

Եթովպիայի ներքաղաքական կյանքում Հայլե Մարիամը ճնշում էր ըննդդիմության ցանկացած գործունեություն. երկրում պարբերաբար փակվում էին համալսարաններ և միջնակարգ դպրոցներ. ցրվել էին երկրոմ գործող արհմիությունները: 1977-թին Մենգիստուն «կարմիր տեռոր» հայտարարեց հեղափոխության թշնամիների նկատմամբ: Եթովպիայի ժողովուրդա-հեղափոխական կուսակցության անդամներին ուղղակի սպանում էին փողոցում: Ցանկացած կասկածելի անձ` անկախ սեռից ու սոցիալական պատկանելիությունից, առանց դատավարության և գործի քննության, գնդակահարվում էր:

Հայլե Մարիամին, իր կոմունիստական հռետորաբանության և անիմաստ կիրառվող «կարմիր տեռորի» պատճառով, կոչում էին «Սև Ստալին»:

Համարվում է, որ 1970-80ականներին եթովպիական բռնություններին ու ահաբեկչական ակտերին զոհ են գնացել մոտ 300 հազար մարդ: Անձամբ բռնակալի կողմից տրվել է 2000 մարդու գնդակահարման հրաման:

Երկրի ներսում կիրառվող համընդհանուր ազգայնականացման գործընթացը հանգեցրեց ներքաղաքական ճգնաժամի, քանի որ ազգայնականացվեցին բոլոր բանկերը, ֆինանսական և արդյունաբերական ընկերությունները, ինչը հանգեցրեց մասնավոր կապիտալի սառեցմանը: Գյուղացիական համայնքներում տեղի ունեցավ հողային ռեֆորմ, որով հողը խլվեց «հին ազնվականությունից»: Հողի ազգայնականացմամբ կտրուկ աճեց մարդկանց հոսքը դեպի քաղաք, ինչն իր հերթին բերեց տնտեսական լուրջ խնդիրներ: Բանն այն է, որ գյուղատնտեսության անկմամբ հարցականի տակ էր մնում մի քանի հարյուր հազարանոց բանակի կերակրման հարցը: Հենց այս և նմանատիպ այլ խնդիրներ վարչախմբին դրդեցին գյուղացիների հանդեպ կիրառել բռնություններ. սկսեցին բռնի զավթել գյուղացու ունեցվածքը:

Մի քանի տարվա ընթացքում Եթովպիայում գյուղից քաղաք տեղահանվեց 12,2 մլն մարդ: Հենց դրանով էր ուղղակի պայմանավորված, որ երկրի արդյունաբերությունը աստիճանաբար կաթվածահար էր լինում:

Զինվորական վարչախմբի կառավարման ողջ ընթացքում Եթովպիան տնտեսական ցուցանիշներով բառացիորեն ոչ մի առաջընթաց չգրանցեց, և վերածվեց աշխարհի ամենաթշվառ երկրներից մեկի:

1984-85թ.երին Եթովպիայում տարածվեց համատարած սով, իսկ երկրում ստեղծված այդ ծայրահեղ վիճակի հիմնական մեղավորը Մենգիստու Հայլե Մարիամի սուր տնտեսական քաղաքականությունն էր, որին զոհ գնացին ավելի քան 1մլն. մարդ:

1980թ-ին Մարիամը նախաձեռնեց բնակչության գրագիտացման քաղաքականությանը, քանի որ ազգաբնակչության միայն 10 տոկոսն էր գրագետ. արդեն 1984-ին գրագետները կազմում էին 30-60 տոկոս:

Զինվորական խունտան, իշխանության գլուխ անցնելով, զանգվածային պայքար ծավալեց նաև ուղղափառ եկեղեցու դեմ, որը մինչ այդ հանդիսանում էր կայսերական միապետության հիմքը: Եկեղեցին տարանջատվեց պետությունից, բազմաթիվ եկեղեցիներ ու մենաստաններ ուղղակի փակվեցին, իսկ գույքը պետականացվեց: Եկեղեցիական հողերը բռնակալի իշխանության կողմից ազգայնացվեցին, եպիսկոպոսներն ու վանականները զանգվածաբար բանտարկվեցին, որոնցից մի նշանակալի մասը զուտ գլխատվեց:

Սոցիալիստական երկրների օրինակին հետևելով` Մենգիստոյի մոտ առաջանում է Եթովպիայում կառավարող կուսակցություն ստեղծելու գաղափարը, որը պետք է հանդիսանար պետության հիմնասյուներից մեկը: 1984թ. ռազմական խորհուրդը հրաման է տարածում, ըստ որի, երկրում ստեղծվում էր նոր` մարքսիստ- լենինիստական կուսակցությունը, այն հետագայում վերանվանվեց Եթովպիայի աշխատավորական կուսակցության (ԵԱԿ), գլխավոր քարտուղար դարձավ Մենգիստու Հայլե Մարիամը` միաժամանակ դառնալով նաև Գերագույն խորհրդի նախագահ:

1980-ականների վերջին խորհրդային իշխանութունների թուլացումն ուղղակի իր ազդեցությունն ունեցավ Եթովպիայում ծավալվող դեպքերի վրա: Խորհրդային վարչակարգի կողմից աջակցության կրճատվելուն զուգահեռ` ցնցումներ ստացավ նաև Մարիամի վարչախումբը: Էրիթրեայի հետ ռազմական բախումները դեռ չէին ավարտվել, և դրան գումարած խորհրդային զինուժի բացակայութունը, աստիճանաբար թուլացրեցին եթովպիական բանակի դիրքերը: Կառավարական ուժերը լքեցին Էրիթեայում և Թիգարայում ունեցած իրենց դիրքերը, և 1991թ. հազիվ կարողացան պահպանել մայրաքաղաք Ադիս-Աբեբայի մատույցները: Հասկանալով երկրում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակը, որն արդեն անցել էր վերահսկելիության սահմանը, 1991թ. մայիսի 22ին Մենգիստու Հայլե Մարիամը փախավ Զիմբաբվե. Եթովպիայում հաստատվեցին Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-դեմոկրատական ճակատի ուժերը:

1994թ. Մարիամի և նրա 76 համախոհների նկատմամբ քրական գործ հարուցվեց և սկսվեց դատավարություն: Հիմնական փաստական ապացույցներն էին` բռնակալի կողմից ստորագրված մահապատժի հրամանագրերը, տանջանքների տեսագրությունները, ականատեսների վկայութունները: Դատարանը Մենգիստուին և նրա տասնմեկ համախոհներին քրեական օրենսգրքի 211 կետով մեղավեր ճանաչեց, որոնց թվում 1970-80 թվականների զանգվածային բռնությունները, քաղբանտարկյալներին կտտանքներով ստորացնելը, զինվորական հանցագործութունները, ապօրինի ձեռբակալությունները և այլն:

Ադիս-Աբեբեյում բռնակալի դատավարութունը ձգվեց ավելի քան 12 տարի: Այդ ողջ ժամանակահատվածում քաղաքական հանցագործը բնակվում էր Զիմբաբվեում (ի դեպ մինչև հիմա Մենգիստու Հայլե Մարիամը բնակվում է այնտեղ), որտեղ նրան քաղաքական ապաստան էին տվել: Զիմբաբվեում նրան համարում են իրենց երկրի հավատարիմ դաշնակիցն ու անկախության նվիրյալ մարտիկ, չնայած ընդդիմադիր ուժերն անընդհատ դեմ են արտահայտվում արյունոտ բռնակալին երկրում պահելու փաստին:

2007 թվականի հունվարի 11 ին Եթովպիայի գերագույն դատարանը հեռակա կարգով Մենգիստու Հայլե Մարիամին դատապարտեց ցմահ ազատազրկման, որից հետո վճիռը վերանայվեց` փոխարինվելով մահապատժի:

Տարբեր տեսակետների համաձայն Հայլե Մարիամի կառավարման տարիներին Եթովպիայում զոհվել, սպանվել և սովամահ է եղել ավելի քան երեք միլիոն մարդ:

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու