Yerevan, 21.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


20-րդ դարի ամենասարսափելի 13-ը կամ հաբեշական արմատներով «սև» Ստալինը

Blog

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մենգիստու Հայլե Մարիամ-եթովպիացի պետական քաղաքական գործիչ, 1977-87 թվականներին Եթովպիայի ժամանակավոր ռազմական ադմինիստրատիվ խորհրդի նախագահ, 1977-91 թվականներին Եթովպիայի նախագահ, Եթովպիայի Խորհրդարանի նախագահ, 1987-91 թվականին Եթովպիայի Աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար: Կարլ Մարքսի հավատարիմ գաղափարակիր, Բրեժնևի կառավարման տարիներին խորհրդային վարչախմբի հավատարիմ բարեկամ, Աֆրիկայի ամենաարյունոտ բռնակալներից մեկը: Մարդ, ով իր կենդանության օրոք մեղավոր ճանաչվեց և մահապատժի դատապարտվեց` սեփական ժողովրդի հանդեպ ցեղասպանություն կազմակերպելու համար: Նրա կառավարման տարիներին Եթովպիան դարձավ աշխարհի ամենաաղքատ և սոված երկրներից մեկը:

Մենգիստուն ծնվել է 1937 թվականին Եթովպիայի հարավում զինվորականի ընտանիքում (մի տեսության համաձայն` նա կապրալի և արիստոկրատ մի կնոջ` նախարարի քրոջ, ապօրինի երեխան է), Հայել Մարիամի կենսագրությունը համարվում է աֆրիկյան գործիչներից ամենախորհրդավորը, քանի որ նրա ծագման մասին բավական սահմանափակ տեղեկություններ են հայտնի: Մարիամը մեծացել է եթովպիական ազնվական ընտանիքում, նախարար քեռու շնորհիվ ընդունվում է զինվորական ակադեմիան: Նրա տատը Եթովպիայի կայսրուհու սպասուհիներից էր և Հայլե Մարիամը նույնպես դարձավ պալատական զինվորական ծառայող:

1969-70թթ. Մենգիստուն սովորել է ԱՄՆ-ում, որտեղ ստացել է տնտեսագետի կոչում: 1974 թվականին Հայլե Սելասսիի գլխավորությամբ տապալվում է կայսեր իշխանությունը, շատ կարճ ժամանակ անց Սելասսին մահանում է, և երկրի իշխանությունը անցնում է զինվորական խորհրդի ձեռքը, որն էլ սկսում է ղեկավարել Եթովպիան վեց հոգուց բաղկացած զինվորականների խունտայով, որոնց թվում էր նաև Հայլե Մարիամը: Այդ խունտան էլ դարձավ երկրի հիմնական ղեկավարող և որոշում ընդունող մարմինը:
1974 թվականի նոյեմբերի 23-ին Մենգիստուն իր մի խումբ հավատարիմ զինակիցների օժանդակությամբ Եթովպիայում հեղափոխություն է կազմակերպում, իսկ երկրի ժամանակավոր կառավարիչ Աման Անդոմը այդ պայքարում սպանվում է: Մարիամի հրամանով սպանվում են Եթովպիայի 59 ազնվականներ և բարձրաստիճան այրեր` որոնց թվում` երկրի երկու վարչապետները, 12 նահագապետներ, 18 գեներալներ: Պետության ղեկավարությունն անցնում է գեներալ Թեֆերի Բանտին. այս շրջափուլում հասարակության շրջանում աստիճանաբար աճում էր Մենգիստու Հայլե Մարիամի հեղինակությունը:

Երկրում ստեղծվել էր մի լճացած իրավիճակ, երբ մարդիկ գտնվում էին բացահայտ անօգնական և անելանելի իրադրությունում: Երկրում տեղի ունեցող հեղափոխական իրականությունը մարդկանց հույս ներշնչեց, ըստ որի, նրանք ակնկալում էին տիրող իրավիճակի և կենսապայմանների բարելավում:

Երկրում իշխող զինվորական ղեկավարության դեմ սուր քննադատությամբ և մեղադրական ելույթներով սկսեցին բացահայտ հանդես գալ, ժողովրդական-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչները, որի կազմում հիմնականում ընդգրկված էր մայրաքաղաքային ինտիլիգենցիան:

1975 թվականին բռնություններին ի պատասխան` ժողովրդական-հեղափոխական ուժերը ծրագրեցին մի շարք ահաբեկչական գործողություններ. ահաբեկչական փորձ կատարվեց նաև Հայլե Մարիամի նկատմամբ: Երկրում միանգամից ակտիվացան զանգվածային անկարգությունները, բանկերի թալանը դարձավ տարածված երևույթ: Հենց այս ժամանակահատվածում Մենգիստոյի ձեռքում սկսեց կենտրոնանալ իշխանության հիմնական լծակները, իսկ 1977 թվականի փետրվարին նա զբաղեցրեց Եթովպիայի ժամանակավոր կառավարության զինվորական խորհրդի ղեկավարությունը:
Հայլե Սելասսի ղեկավարման ժամանակահատվածում երկրիը սերտ համագործակցություն էր սկսել ԱՄՆ-ի հետ: Ամերիկացինրը Եթովպիային օժանդակում էին զենքով և այլ ռազմամթերքով, ինչպես նաև աջակցություն էին ցուցաբերում ռազմական մասնագետների վերապատրաստման գործում: Մենգիստուն ամեն կերպ փորձում էր ընդլայնել ամերիկացիների գործունեության շրջաններն ու ավելացնել ներդրումների ծավալները, սա հատկապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ ժամանակահատվածում միանգամից սկսվեց ակտիվանալ Էրիթրեան և երկրում սկսվեց ապստամբություն: Անհրաժեշտ է շեշտել, որ Էրիթրեայի ապստամբերի տիրապետության տակ էր անցել այդ նահանգի գրեթե ամբողջ վերահսկողությունը: Նմանատիմ մի պայթունավտանգ իրավիճակ էր հասունանում նաև Օղադեն նահանգում, որտեղ բնակչության գերակշռող մասը կազմում էին էթնիկ սոմալիցիներ: Այս նահանգներն ունեին Սոմալիի բացահայտ աջակցությունը:

Եթովպիայում ծավալված ներքաղաքական այս պայթունները, սակայն, «Քեռի Սեմի» կողմից բավականին սառն ու անտարբեր ձևով արձագանքվեցին, բացի դրանից, ի հեճուկս եթովպիական չինովնիկների սպասելիքների, եթովպիական նոր ղեկավարությանը ԱՄՆ-ը մեղադրեցին բռնությունների և մարդու իրավունքների ոտնահարումների մեջ: ԱՄՆ-ի նախագահ Ջիմի Կարտերը դադարեցրեց Եթովպիային տրվող գրեթե բոլոր օժանդակությունները:

Ստեղծված քաղաքական մարտահրավերը Մենգիստոյին այլընտրանք չտվեցին, և նա առանց երկմտելու օգնության խնդրանքով դիմեց ԽՍՀՄ-ին:

1977 թվականին Հայլե Մարիամը հայտարարեց, որ Եթովպիայում նոր` սոցիալիստական, հեղափոխական կուս է հաստատվում, և խզեց ԱՄՆ-ի հետ բոլոր տեսակի կապերը:Եթովպիական կողմը ԽՍՀՄ-ին, իր ցուցաբերած օգնության և ռազմական դաշնակցության դիմաց, առաջարկում էր Մասսոի նավահանգիստը: Խորհրդային երկրի օժանդակությունը չի ուշանում, և շատ շուտով Եթովպիայում հայտնվում են խորհրդային տանկեր և այլ զինտեխնիկա: Երկրի իշխանությունները, ստանալով օժանդակություն, լծվեցին Եթովպիայի ժողովրդի զանգվածային միլիտարիզացմանը. բանակը ռեկորդային արագությամբ էր աճում` 10 հազարից դառնալով 300 հազար:

Օղադեն նահանգի շուրջ ծավալվող պայքարը շատ արագ վերծվեց եթովպիա-սոմալիական պատերզամի: Հայլե Մարիամը հաճախ անձամբ լինում էր մարտադաշտում: Զինվորների ռազմական ոգին բարձրացնելու համար` նա հաճախ ցուցադրաբար գնդակահարում էր դասալիքներին:

Չնայած սովետական օժանդակությանը` եթովպիացիները պատերազմում պարտություն կրեցին:

Հարկ է նշել, որ հենց այս ճգնաժամային շրջափուլում եթովպիական ներքաղաքական դաշտում օրստօրե զարգանում էր Էրիթրեայի ազգային ճակատը, որը Եթովպիայի գլխին դարձել էր իսկական պատուհաս: 1978 թվականին, ի վերջո, սովետա-կուբայական զորքերի ցուցադրրած օժանդակության և անմիջական մասնակցությամբ, Օղադենից սոմալիական ուժերը հետ շպրտվեցին:

Այդ դեպքերից հետո Մենգիստուն երկրի հիմնական ռազմական ուժերը ուղղեց դեպի Էրիթրեան: 1978 թվականին Էրիթրեայի նկատմամբ կիրառվեցին լայնամաշստաբ բռնություններ, որի արդյունքում զոհվեց ավելի քան 80 հազար տեղացիներ, սակայն դա չէր խանգարում, որ ապստամբությունը շարունակվի, ինչի արդյունքում` 1993 թվականին Էրիթրեան անկախացավ:

Եթովպիայի ներքաղաքական կյանքում Հայլե Մարիամը ճնշում էր ըննդդիմության ցանկացած գործունեություն. երկրում պարբերաբար փակվում էին համալսարաններ և միջնակարգ դպրոցներ. ցրվել էին երկրոմ գործող արհմիությունները: 1977-թին Մենգիստուն «կարմիր տեռոր» հայտարարեց հեղափոխության թշնամիների նկատմամբ: Եթովպիայի ժողովուրդա-հեղափոխական կուսակցության անդամներին ուղղակի սպանում էին փողոցում: Ցանկացած կասկածելի անձ` անկախ սեռից ու սոցիալական պատկանելիությունից, առանց դատավարության և գործի քննության, գնդակահարվում էր:

Հայլե Մարիամին, իր կոմունիստական հռետորաբանության և անիմաստ կիրառվող «կարմիր տեռորի» պատճառով, կոչում էին «Սև Ստալին»:

Համարվում է, որ 1970-80ականներին եթովպիական բռնություններին ու ահաբեկչական ակտերին զոհ են գնացել մոտ 300 հազար մարդ: Անձամբ բռնակալի կողմից տրվել է 2000 մարդու գնդակահարման հրաման:

Երկրի ներսում կիրառվող համընդհանուր ազգայնականացման գործընթացը հանգեցրեց ներքաղաքական ճգնաժամի, քանի որ ազգայնականացվեցին բոլոր բանկերը, ֆինանսական և արդյունաբերական ընկերությունները, ինչը հանգեցրեց մասնավոր կապիտալի սառեցմանը: Գյուղացիական համայնքներում տեղի ունեցավ հողային ռեֆորմ, որով հողը խլվեց «հին ազնվականությունից»: Հողի ազգայնականացմամբ կտրուկ աճեց մարդկանց հոսքը դեպի քաղաք, ինչն իր հերթին բերեց տնտեսական լուրջ խնդիրներ: Բանն այն է, որ գյուղատնտեսության անկմամբ հարցականի տակ էր մնում մի քանի հարյուր հազարանոց բանակի կերակրման հարցը: Հենց այս և նմանատիպ այլ խնդիրներ վարչախմբին դրդեցին գյուղացիների հանդեպ կիրառել բռնություններ. սկսեցին բռնի զավթել գյուղացու ունեցվածքը:

Մի քանի տարվա ընթացքում Եթովպիայում գյուղից քաղաք տեղահանվեց 12,2 մլն մարդ: Հենց դրանով էր ուղղակի պայմանավորված, որ երկրի արդյունաբերությունը աստիճանաբար կաթվածահար էր լինում:

Զինվորական վարչախմբի կառավարման ողջ ընթացքում Եթովպիան տնտեսական ցուցանիշներով բառացիորեն ոչ մի առաջընթաց չգրանցեց, և վերածվեց աշխարհի ամենաթշվառ երկրներից մեկի:

1984-85թ.երին Եթովպիայում տարածվեց համատարած սով, իսկ երկրում ստեղծված այդ ծայրահեղ վիճակի հիմնական մեղավորը Մենգիստու Հայլե Մարիամի սուր տնտեսական քաղաքականությունն էր, որին զոհ գնացին ավելի քան 1մլն. մարդ:

1980թ-ին Մարիամը նախաձեռնեց բնակչության գրագիտացման քաղաքականությանը, քանի որ ազգաբնակչության միայն 10 տոկոսն էր գրագետ. արդեն 1984-ին գրագետները կազմում էին 30-60 տոկոս:

Զինվորական խունտան, իշխանության գլուխ անցնելով, զանգվածային պայքար ծավալեց նաև ուղղափառ եկեղեցու դեմ, որը մինչ այդ հանդիսանում էր կայսերական միապետության հիմքը: Եկեղեցին տարանջատվեց պետությունից, բազմաթիվ եկեղեցիներ ու մենաստաններ ուղղակի փակվեցին, իսկ գույքը պետականացվեց: Եկեղեցիական հողերը բռնակալի իշխանության կողմից ազգայնացվեցին, եպիսկոպոսներն ու վանականները զանգվածաբար բանտարկվեցին, որոնցից մի նշանակալի մասը զուտ գլխատվեց:

Սոցիալիստական երկրների օրինակին հետևելով` Մենգիստոյի մոտ առաջանում է Եթովպիայում կառավարող կուսակցություն ստեղծելու գաղափարը, որը պետք է հանդիսանար պետության հիմնասյուներից մեկը: 1984թ. ռազմական խորհուրդը հրաման է տարածում, ըստ որի, երկրում ստեղծվում էր նոր` մարքսիստ- լենինիստական կուսակցությունը, այն հետագայում վերանվանվեց Եթովպիայի աշխատավորական կուսակցության (ԵԱԿ), գլխավոր քարտուղար դարձավ Մենգիստու Հայլե Մարիամը` միաժամանակ դառնալով նաև Գերագույն խորհրդի նախագահ:

1980-ականների վերջին խորհրդային իշխանութունների թուլացումն ուղղակի իր ազդեցությունն ունեցավ Եթովպիայում ծավալվող դեպքերի վրա: Խորհրդային վարչակարգի կողմից աջակցության կրճատվելուն զուգահեռ` ցնցումներ ստացավ նաև Մարիամի վարչախումբը: Էրիթրեայի հետ ռազմական բախումները դեռ չէին ավարտվել, և դրան գումարած խորհրդային զինուժի բացակայութունը, աստիճանաբար թուլացրեցին եթովպիական բանակի դիրքերը: Կառավարական ուժերը լքեցին Էրիթեայում և Թիգարայում ունեցած իրենց դիրքերը, և 1991թ. հազիվ կարողացան պահպանել մայրաքաղաք Ադիս-Աբեբայի մատույցները: Հասկանալով երկրում ստեղծված կատաստրոֆիկ իրավիճակը, որն արդեն անցել էր վերահսկելիության սահմանը, 1991թ. մայիսի 22ին Մենգիստու Հայլե Մարիամը փախավ Զիմբաբվե. Եթովպիայում հաստատվեցին Եթովպիայի ժողովուրդների հեղափոխական-դեմոկրատական ճակատի ուժերը:

1994թ. Մարիամի և նրա 76 համախոհների նկատմամբ քրական գործ հարուցվեց և սկսվեց դատավարություն: Հիմնական փաստական ապացույցներն էին` բռնակալի կողմից ստորագրված մահապատժի հրամանագրերը, տանջանքների տեսագրությունները, ականատեսների վկայութունները: Դատարանը Մենգիստուին և նրա տասնմեկ համախոհներին քրեական օրենսգրքի 211 կետով մեղավեր ճանաչեց, որոնց թվում 1970-80 թվականների զանգվածային բռնությունները, քաղբանտարկյալներին կտտանքներով ստորացնելը, զինվորական հանցագործութունները, ապօրինի ձեռբակալությունները և այլն:

Ադիս-Աբեբեյում բռնակալի դատավարութունը ձգվեց ավելի քան 12 տարի: Այդ ողջ ժամանակահատվածում քաղաքական հանցագործը բնակվում էր Զիմբաբվեում (ի դեպ մինչև հիմա Մենգիստու Հայլե Մարիամը բնակվում է այնտեղ), որտեղ նրան քաղաքական ապաստան էին տվել: Զիմբաբվեում նրան համարում են իրենց երկրի հավատարիմ դաշնակիցն ու անկախության նվիրյալ մարտիկ, չնայած ընդդիմադիր ուժերն անընդհատ դեմ են արտահայտվում արյունոտ բռնակալին երկրում պահելու փաստին:

2007 թվականի հունվարի 11 ին Եթովպիայի գերագույն դատարանը հեռակա կարգով Մենգիստու Հայլե Մարիամին դատապարտեց ցմահ ազատազրկման, որից հետո վճիռը վերանայվեց` փոխարինվելով մահապատժի:

Տարբեր տեսակետների համաձայն Հայլե Մարիամի կառավարման տարիներին Եթովպիայում զոհվել, սպանվել և սովամահ է եղել ավելի քան երեք միլիոն մարդ:

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia