Երևան, 02.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Եթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Փաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ» «Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ» «Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ» Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի որպես «ճշմարտություն». «Փաստ» Որքա՞ն կլինեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պատվովճարների նոր չափերը. «Փաստ»


Ինչպես Քեմալ Աթաթուրքը շարունակեց տխրահռչակ երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը

Հասարակություն

1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում զինադադար է կնքվում Անտանտի և Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Օսմանյան կայսրության միջև: Օսմանյան կայսրության մեծ մասը՝ այդ թվում մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, զավթվում է դաշնակիցների զորքերի կողմից:

Զինադադարից հետո թուրքական բանակի գեներալ Մուստաֆա Քեմալը ստանձնում է սուլթանի ռազմական համհարզի պաշտոնը և սուլթանի անձնական հանձնարարականներով, լայն քաղաքական ու զինվորական լիազորություններով, մեկնում է Անատոլիա՝ որպես 3–րդ բանակի ռազմական տեսուչ: Երկրի տարբեր շրջաններում մինչ այդ արդեն ձևավորվել էին ազգայնական շարժումներ, առաջացել էր «Կուվայի միլլիյե»՝ «Ազգային ուժեր» կազմակերպությունը:

Ծանոթանալով իրավիճակին՝ Մուստաֆա Քեմալը որոշում է ընդունել պայքարը ղեկավարելու առաջարկը և ստանձնել շարժման համակարգողի դերը: Նա իր շուրջն է հավաքում քաղաքական գործիչների, որոնց մեծ մասը Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործներն ու “Իթթիհադ վե թերաքի” կուսակցության նախկին անդամներն էին, ինչքան էլ շարժման մյուս մասնակիցները հերքում էին կապը վերջիններիս հետ: Մ. Քեմալն այդքան էլ դրական վերաբերմունք չուներ իթթիհադականների ու նրանց ղեկավարության նկատմամբ, սակայան երկու կողմերն էլ զգում էին միմյանց կարիքը. մեկը մյուսին օգտագործում էր՝ թաքնվելով ազգայանականության շղարշի տակ՝ չնայած իթթիհադականներից շարժումը հեռու պահելու Մ. Քեմալի պնդումներին:

1919թ. հունիսին գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ Ամասիայում ձևավորվում է ռազմական գործիչներից բաղկացած գաղտնի խորհուրդ Անկարայում տեղակայված 20-րդ բանակային զորամիավորումների հրամանատար Ալի Ֆուադ Ջեբեսոյի, Սվազում տեղակայված 3-րդ բանակի զորամիավորումների հրամանատար Ռեֆետ բեյի և նախկին ծովային նախարար Ռաուֆ Օրբեյի մասնակցությամբ՝ դիմադրության կազմակերպման միջոցների ու մարտավարության մշակման համար։ Նրանց միանում են նաև Քյազիմ Քարաբեքիր փաշան և Կոնիայում տեղակայված 2-րդ բանակի զորամիավորումների հրամանատար Ջեմալ փաշան և համատեղ ստորագրում Ամասիայի համաձայնագիրը, որով սահմանվում էին դիմադրական շարժումներ սկսելու համար անհրաժեշտ գործողությունները։ Ամասիայի արձանագրությամբ նախատեսվում էր Էրզրումում, իսկ այնուհետև նաև Սվազում երկրի տարբեր շրջանները ներկայացնող պատվիրակների մասնակցությամբ համաժողովի կազմակերպում՝ դիմադրության կազմակերպման արդյունավետությունն ապահովելու համար։

1919 թ. հուլիսի 23-ից օգոստոսի 7-ը Էրզրումում տեղի է ունենում «Անատոլիայի արևելյան վիլայեթների» ազգային համաժողովը: Այն թվով երկրորդն էր Բալքեշիրի համաժողովից հետո և կարևոր դեր խաղաց շարժման հետագա զարգացման և հաջողության գործում, դարձավ այն հիմնաքարը, որի վրա բարձրացավ քեմալականությունը՝ որպես Թուրքիայի նոր գաղափարախոսություն: Համաժողովում ընդունված որոշումները, ըստ Մուստաֆա Քեմալի, «որոշեցին շարժման քաղաքական ուղին»:

Անդրադառնալով Էրզրումի համաժողովում ընդունված բանաձևին՝ պետք է նշել, որ այն առաջին հերթին ուղղված էր հայերի և հույների դեմ ինչպես պետական, այնպես էլ ազգային մակարդակով: Էրզրումի համաժողովի մասնակիցները հայտարարեցին, որ ոչ մի կերպ չեն հանդուրժելու Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պետականության ստեղծումը և ոչ մի տարածքի միացումը 1918թ. անկախություն ձեռք բերած դաշնակցական Հայաստանի Հանրապետությանը։ Այդ մոտեցումը հայրենակիցներին ուղղված իր ճառում հաստատում է Մուստաֆա Քեմալ. «Հայերն այլևս ոչ մի իրավունք չունեն այս գեղեցիկ երկրում: Ձեր երկիրը ձերն է, այն թուրքերին է պատկանում: Այս երկիրն անցյալում եղել է թուրքական, այսօր այն թուրքական է և հավիտյանս կմնա թուրքական»:

Վերը նշվածի մասին են վկայում համաժողովում ընդունված բանաձևի առաջին 4 կետերը, որտեղ Արևմտյան Հայաստան տեղանունը փոխարինվել է Անատոլիայի արևելյան վիլայեթներ անվամբ, և նշվում, որ այդ վիլայեթները ոչ մի դեպքում չեն կարող բաժանվել իրարից և հարկ եղած դեպքում թուրքերը կպայքարեն այդ շրջանների պաշտպանության համար: Համաժողովի մասնակիցները բացահայտ ձևով բոյկոտում են դաշնակիցների որևէ ծրագիր, որը միտված կլինի Արևմտյան և Արևելյան Հայաստանի միավորմանը՝ պատճառ բերելով այն փաստը, որ այդ շրջանների բնակչության հիմնական մասը մուսուլմաններ են, որոնք «իրենց համարում են եղբայրներ՝ ծնված միևնույն ծնողներից»: Սրանով համաժողովի մասնակիցները նույնացնում էին թուրքերին, քրդերին, չերքեզներին և այլ մուսուլման տարրերին։ Դա նպատակ ուներ հայերի դեմ տրամադրել այդ շրջաններում բնակվող մուսուլմանական զանգվածներին՝ միավորելով նրանց «հանուն իսլամի պաշտպանության» կարգախոսի ներքո, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց միացյալ ուժերն օգտագործեն Հայաստանի Հանրապետության վրա հարձակում գործելու նպատակով:

Բանաձևի երկրորդ կետում հաստատվում են Օսմանյան կայսրության տարածքում բնակվող քրիստոնյաների իրավունքները. ինչպես ինքը՝ Մուստաֆա Քեմալն էր ասում՝ «հավասարեցման նշան դնելով քրիստոնյա ու մուսուլման բնակչության իրավունքների միջև»։ Սակայն նույն բանաձևի յոթերորդ կետում կա մի ենթակետ, որը ոչ միայն հակասում է Մ. Քեմալի տվյալ մտքին, այլև ունի բացահայտ հակաքրիստոնեական ուղղվածություն. «բոլոր հայրենակից-մուսուլմանները հասարակության բնական անդամներ են»: Բանաձևի այս կետից կարելի է ենթադրել, որ քրիստոնյաները չեն համարվում հայրենակից ու հասարակության անդամ, հետևաբար խոսք լինել չի կարող հավասարության մասին:

Մուսուլման տարրերին միավորելու և նրանցից ռազմական ուժ ստանալու նպատակ էր հետապնդում համաժողովում ընդունված բանաձևի երրորդ կետը, որտեղ ասվում է, որ «համաժողովի մասնակիցների գլխավոր խնդիրն է խալիֆաթի և սուլթանատի պահպանումը», այսինքն՝ թուրք գործիչները շեշտը դնում են իսլամադավան տարրերի կրոնական զգացմունքների վրա: Առաջ քաշելով մուսուլմանների եղբայրության և նույնության գաղափարները՝ Մուստաֆա Քեմալը Թուրքիայի համար ստեղծված ծանր իրավիճակում միանգամից երկու խնդիր է լուծում. նախ՝ դրանով բացառվում էր ներքին երկպառակտությունը՝ հատկապես «Անկախ Քրդստանի» մասին քրդերի երազանքների իրականացումը, ապա մուսուլմաններից կազմված հզոր ճակատ է ստեղծվում ոչ մուսուլման ժողովուրդների դեմ:

Մուստաֆա Քեմալն ուներ հեռուն գնացող նպատակներ՝ հարկ եղած դեպքում օգտագործել նաև Թուրքիայից դուրս բնակվող մուսուլման ազգերի ներուժը, ինչն ինքն իրենով պանիսլամիզմի վառ դրսևորում է: Դրանով Մ. Քեմալն ու իր գաղափարակիցները դուրս էին գալիս թուրքականության սահմաններից և կյանքի կոչում իթթիհադականների կողմից մշակված պանթուրքական և պանիսլամական գաղափարախոսությունները: Արևմտյան Հայաստանի որևէ հատվածի անցումը Հայաստանին բացառելու, և ամեն գնով այդ տարածքները, որոնք թուրքերը համարում էին «իրենց հայրերի հողը», իրենց ձեռքում պահելու գործում հաջողությամբ կիրառվում է վախի գործոնը։ Համաժողովի կազմակերպիչները նշում էին, թե իբր հայերը Կովկասում կազմակերպում են «թուրքերի ջարդեր» և պատրաստ են ամեն րոպե ներխուժել թուրքական տիրապետության տակ գտնվող սահմանամերձ շրջանները ու դաժան հաշվեհարդար տեսնել խաղաղ մուսուլման բնակչության հետ, վրեժ լուծելու համար աշխարհամարտի տարիներին արևմտահայերի տեղահանության և սպանդի համար:

Համաժողովի ընդունած բանաձևի հաջորդ կետերն անդրադառնում են արտակարգ իրավիճակում բացառապես Արևելյան նահանգների բնակչության տեղահանության (կետ 5), համաժողովում ընդունված որոշումների մասին համայն աշխարհին և թուրքական հասարակությանն իրազեկելու (կետ 6), այդ որոշումները կյանքի կոչելու կարգին և դրանք իրականացնող կազմակերպությունների կառուցվածքի և ֆունկցիաների ձևավորման մասին (7-11 կետեր):

Էրզրումի համաժողովում ձևակերպված դրույթները զարգացվեցին և առավել որոշակիացան 1919թ. սեպտեմբերի 4-11-ը տեղի ունեցած Սվազի համաժողովում:

Էրզրումի և Սվազի համաժողովներում ընդունված որոշումները բերեցին այն բանին, որ 1920թ. հունվարի 28-ին քեմալականների ճնշման տակ օսմանյան խորհրդարանն ընդունեց «Ազգային ուխտը». մի հռչակագիր, որը որոշում էր ապագա թուրքական պետության տարածքային սահմաններն ու կառուցվածքային հատկանիշները:

Հետագայում, երբ քեմալականները որոշակի իշխանություն և ուժ են ձեռք բերում և գիտակցում, որ Անտանտի պետությունները լրջորեն չեն պատրաստվում օգնել Հայաստանին և իրականացնել վերջինիս հետ կապված իրենց ծրագրերը, ազգայնականները՝ Քեմալի գլխավորությամբ, վերադառնում են իրենց նախորդների՝ իթթիհադականների որդեգրած ցեղասպան քաղաքականությանը՝ այդպիսով վտանգելով արևելահայության հետագա գոյությունը: Դրա մասին է վկայում 1920թ. թուրքական զորքերի հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա և նրանց ծավալած ոճրագործությունները ՀՀ տարածքում: Թուրքական զորքերը՝ Քյազիմ Քարաբեքիր փաշայի գլխավորությամբ, իրականացնելով Մուստաֆա Քեմալի գաղտնի հրամանները, մեկը մյուսի ետևից ոչնչացնում էին հայկական բնակավայրերը և միայն խորհրդային բանակի հետագա ծավալումը ՀՀ տարածքում կասեցրեց թուրքական զորքերի հետագա հանցագործությունները:

Չնայած քեմալականները շատ կարևոր սկզբունքներով ու գաղափարներով տարբերվում էին սուլթանից և երիտթուրքերից, սակայն նրանք բոլորն էլ միևնույն դիրքորոշումն ունեին հայկական հարցի վերաբերյալ: Նրանք բոլորն էլ միանշանակորեն Հայկական հարցի միակ արդյունավետ և վերջնական լուծումը համարում էին հայության բնաջնջումը:

Հոդվածի հեղինակ՝ Ալավերդյան Արամ

Դեղերի մաֆիա․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ներխուժել է եկեղեցի. սադրանք է եղել. Ավետիք ՉալաբյանՏնտեսվարողները պետք է ունենան «անվտանգության բարձիկներ»․ Հրայր Կամենդատյան Կամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այն Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան Արտաշիրիմում պահանջող ծնողները դուրս եկան ԱԱԾ շենքիցԵռակողմ հանձնաժողով թող ստեղծեն` քննեն. Ներդրումը երևում է ՀԷՑ կապիտալի աճով. 500 մլրդ դրամից ավել է Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան Դատարանն այդ անձին ասեց` սո’ւտ եք խոսում. տղամարդավարի պատրա՞ստ է ներողություն խնդրել Կարապետյանից. Դավիթ Ղազինյան Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Ռուսաստանը կոշտ զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին Ապրիլի մեկի ուղերձը․ Մոսկվան խոսեց հստակ, Երևանը կանգնած է ընտրության առաջ Համայնքի գոյատևման գլխավոր գրավականը դպրոցն է․ Ցոլակ ԱկոպյանՀասարակության սոցիալական և հոգեբանական ծանր վիճակը նպաստում է ագրեսիայի կուտակմանը․ Ատոմ Մխիթարյան«ՀԷՑ» ՓԲԸ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի և փաստաբան Արամ Օրբելյանի մամուլի ասուլիսըԱԱԾ շենքի մոտ արտաշիրիմում պահանջող ծնողները` «Համահայկական ճակատ» շարժման անդամների հետ միասին նամակ են հանձնում ԱԱԾ տնօրենինԵթե չեք կարող պաշտպանել 18-ամյա աշակերտին եկեղեցում, ապա ի՞նչ եք պաշտպանում․ Աշոտյանը՝ ԵՄ-ին Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը. Գագիկ ԾառուկյանԻնքնության ու մշակույթի ոչնչացում. երբ պետական նարատիվը նույնանում է ադրբեջանական թեզերին. Էդմոն Մարուքյան Հայաստանյան արդարադատության իրական դեմքը Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները Քարանձավային գյուղից՝ համադամների սեղանին. «Փաստ»IDBank-ն արժանացել է Commerzbank-ի STP Excellence Award 2025 մրցանակինMPEI-ն առաջարկում է նոր մեթոդ արևային վահանակների կյանքի տևողությունը երկարացնելու համար Մեր զինվորների անվտանգ վերադարձը տուն երաշխավորված է, որովհետև հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը կբերի ուժեղ և կայուն խաղաղությունՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԱՊՐԻԼԻ). Լայնածավալ նոր հարձակումներ Արցախի ուղղությամբ. «Փաստ»ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների միջև լարվածությունը շարունակում է աճել. Արտակ ԶաքարյանԱյս իշխանությունների բերած «խաղաղության» համար ստիպված ենք լինելու վճարել․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը գործում է աշխարհաքաղաքական տրամաբանությանը հակառակ և իր ժողովրդի շահերի դեմ. «Փաստ»ԶՊՄԿ-ն այս տարի ևս միանալու է CaseKey ուսանողական մրցույթինԱյսօր լրանում է 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի տասներորդ տարելիցը«Խաղաղություն»՝ կառուցված ոչ թե վստահության, այլ փոխադարձ խոցելիության վրա. «Փաստ»Մի հոգի կա` պատկերացնում է, որ ինքը Մուսոլինիի ռեինկարնացիան է. Հրայր Կամենդատյան Փաշինյանի մնալու դեպքում ՀՀ-ն օկուպացիայի կենթարկվի առանց պատերազմի Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան«Մշտական էսկալացիայի» վտանգավոր վիճակն ու գլոբալ անվտանգության ռիսկերը. «Փաստ»Ֆասթ Բանկը 30 մլն դոլարի ֆինանսավորում է տրամադրել Firebird AI ընկերությանը