Yerevan, 02.October.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես Քեմալ Աթաթուրքը շարունակեց տխրահռչակ երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը

Society

1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում զինադադար է կնքվում Անտանտի և Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Օսմանյան կայսրության միջև: Օսմանյան կայսրության մեծ մասը՝ այդ թվում մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը, զավթվում է դաշնակիցների զորքերի կողմից:

Զինադադարից հետո թուրքական բանակի գեներալ Մուստաֆա Քեմալը ստանձնում է սուլթանի ռազմական համհարզի պաշտոնը և սուլթանի անձնական հանձնարարականներով, լայն քաղաքական ու զինվորական լիազորություններով, մեկնում է Անատոլիա՝ որպես 3–րդ բանակի ռազմական տեսուչ: Երկրի տարբեր շրջաններում մինչ այդ արդեն ձևավորվել էին ազգայնական շարժումներ, առաջացել էր «Կուվայի միլլիյե»՝ «Ազգային ուժեր» կազմակերպությունը:

Ծանոթանալով իրավիճակին՝ Մուստաֆա Քեմալը որոշում է ընդունել պայքարը ղեկավարելու առաջարկը և ստանձնել շարժման համակարգողի դերը: Նա իր շուրջն է հավաքում քաղաքական գործիչների, որոնց մեծ մասը Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործներն ու “Իթթիհադ վե թերաքի” կուսակցության նախկին անդամներն էին, ինչքան էլ շարժման մյուս մասնակիցները հերքում էին կապը վերջիններիս հետ: Մ. Քեմալն այդքան էլ դրական վերաբերմունք չուներ իթթիհադականների ու նրանց ղեկավարության նկատմամբ, սակայան երկու կողմերն էլ զգում էին միմյանց կարիքը. մեկը մյուսին օգտագործում էր՝ թաքնվելով ազգայանականության շղարշի տակ՝ չնայած իթթիհադականներից շարժումը հեռու պահելու Մ. Քեմալի պնդումներին:

1919թ. հունիսին գեներալ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ Ամասիայում ձևավորվում է ռազմական գործիչներից բաղկացած գաղտնի խորհուրդ Անկարայում տեղակայված 20-րդ բանակային զորամիավորումների հրամանատար Ալի Ֆուադ Ջեբեսոյի, Սվազում տեղակայված 3-րդ բանակի զորամիավորումների հրամանատար Ռեֆետ բեյի և նախկին ծովային նախարար Ռաուֆ Օրբեյի մասնակցությամբ՝ դիմադրության կազմակերպման միջոցների ու մարտավարության մշակման համար։ Նրանց միանում են նաև Քյազիմ Քարաբեքիր փաշան և Կոնիայում տեղակայված 2-րդ բանակի զորամիավորումների հրամանատար Ջեմալ փաշան և համատեղ ստորագրում Ամասիայի համաձայնագիրը, որով սահմանվում էին դիմադրական շարժումներ սկսելու համար անհրաժեշտ գործողությունները։ Ամասիայի արձանագրությամբ նախատեսվում էր Էրզրումում, իսկ այնուհետև նաև Սվազում երկրի տարբեր շրջանները ներկայացնող պատվիրակների մասնակցությամբ համաժողովի կազմակերպում՝ դիմադրության կազմակերպման արդյունավետությունն ապահովելու համար։

1919 թ. հուլիսի 23-ից օգոստոսի 7-ը Էրզրումում տեղի է ունենում «Անատոլիայի արևելյան վիլայեթների» ազգային համաժողովը: Այն թվով երկրորդն էր Բալքեշիրի համաժողովից հետո և կարևոր դեր խաղաց շարժման հետագա զարգացման և հաջողության գործում, դարձավ այն հիմնաքարը, որի վրա բարձրացավ քեմալականությունը՝ որպես Թուրքիայի նոր գաղափարախոսություն: Համաժողովում ընդունված որոշումները, ըստ Մուստաֆա Քեմալի, «որոշեցին շարժման քաղաքական ուղին»:

Անդրադառնալով Էրզրումի համաժողովում ընդունված բանաձևին՝ պետք է նշել, որ այն առաջին հերթին ուղղված էր հայերի և հույների դեմ ինչպես պետական, այնպես էլ ազգային մակարդակով: Էրզրումի համաժողովի մասնակիցները հայտարարեցին, որ ոչ մի կերպ չեն հանդուրժելու Արևմտյան Հայաստանի տարածքում հայկական պետականության ստեղծումը և ոչ մի տարածքի միացումը 1918թ. անկախություն ձեռք բերած դաշնակցական Հայաստանի Հանրապետությանը։ Այդ մոտեցումը հայրենակիցներին ուղղված իր ճառում հաստատում է Մուստաֆա Քեմալ. «Հայերն այլևս ոչ մի իրավունք չունեն այս գեղեցիկ երկրում: Ձեր երկիրը ձերն է, այն թուրքերին է պատկանում: Այս երկիրն անցյալում եղել է թուրքական, այսօր այն թուրքական է և հավիտյանս կմնա թուրքական»:

Վերը նշվածի մասին են վկայում համաժողովում ընդունված բանաձևի առաջին 4 կետերը, որտեղ Արևմտյան Հայաստան տեղանունը փոխարինվել է Անատոլիայի արևելյան վիլայեթներ անվամբ, և նշվում, որ այդ վիլայեթները ոչ մի դեպքում չեն կարող բաժանվել իրարից և հարկ եղած դեպքում թուրքերը կպայքարեն այդ շրջանների պաշտպանության համար: Համաժողովի մասնակիցները բացահայտ ձևով բոյկոտում են դաշնակիցների որևէ ծրագիր, որը միտված կլինի Արևմտյան և Արևելյան Հայաստանի միավորմանը՝ պատճառ բերելով այն փաստը, որ այդ շրջանների բնակչության հիմնական մասը մուսուլմաններ են, որոնք «իրենց համարում են եղբայրներ՝ ծնված միևնույն ծնողներից»: Սրանով համաժողովի մասնակիցները նույնացնում էին թուրքերին, քրդերին, չերքեզներին և այլ մուսուլման տարրերին։ Դա նպատակ ուներ հայերի դեմ տրամադրել այդ շրջաններում բնակվող մուսուլմանական զանգվածներին՝ միավորելով նրանց «հանուն իսլամի պաշտպանության» կարգախոսի ներքո, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց միացյալ ուժերն օգտագործեն Հայաստանի Հանրապետության վրա հարձակում գործելու նպատակով:

Բանաձևի երկրորդ կետում հաստատվում են Օսմանյան կայսրության տարածքում բնակվող քրիստոնյաների իրավունքները. ինչպես ինքը՝ Մուստաֆա Քեմալն էր ասում՝ «հավասարեցման նշան դնելով քրիստոնյա ու մուսուլման բնակչության իրավունքների միջև»։ Սակայն նույն բանաձևի յոթերորդ կետում կա մի ենթակետ, որը ոչ միայն հակասում է Մ. Քեմալի տվյալ մտքին, այլև ունի բացահայտ հակաքրիստոնեական ուղղվածություն. «բոլոր հայրենակից-մուսուլմանները հասարակության բնական անդամներ են»: Բանաձևի այս կետից կարելի է ենթադրել, որ քրիստոնյաները չեն համարվում հայրենակից ու հասարակության անդամ, հետևաբար խոսք լինել չի կարող հավասարության մասին:

Մուսուլման տարրերին միավորելու և նրանցից ռազմական ուժ ստանալու նպատակ էր հետապնդում համաժողովում ընդունված բանաձևի երրորդ կետը, որտեղ ասվում է, որ «համաժողովի մասնակիցների գլխավոր խնդիրն է խալիֆաթի և սուլթանատի պահպանումը», այսինքն՝ թուրք գործիչները շեշտը դնում են իսլամադավան տարրերի կրոնական զգացմունքների վրա: Առաջ քաշելով մուսուլմանների եղբայրության և նույնության գաղափարները՝ Մուստաֆա Քեմալը Թուրքիայի համար ստեղծված ծանր իրավիճակում միանգամից երկու խնդիր է լուծում. նախ՝ դրանով բացառվում էր ներքին երկպառակտությունը՝ հատկապես «Անկախ Քրդստանի» մասին քրդերի երազանքների իրականացումը, ապա մուսուլմաններից կազմված հզոր ճակատ է ստեղծվում ոչ մուսուլման ժողովուրդների դեմ:

Մուստաֆա Քեմալն ուներ հեռուն գնացող նպատակներ՝ հարկ եղած դեպքում օգտագործել նաև Թուրքիայից դուրս բնակվող մուսուլման ազգերի ներուժը, ինչն ինքն իրենով պանիսլամիզմի վառ դրսևորում է: Դրանով Մ. Քեմալն ու իր գաղափարակիցները դուրս էին գալիս թուրքականության սահմաններից և կյանքի կոչում իթթիհադականների կողմից մշակված պանթուրքական և պանիսլամական գաղափարախոսությունները: Արևմտյան Հայաստանի որևէ հատվածի անցումը Հայաստանին բացառելու, և ամեն գնով այդ տարածքները, որոնք թուրքերը համարում էին «իրենց հայրերի հողը», իրենց ձեռքում պահելու գործում հաջողությամբ կիրառվում է վախի գործոնը։ Համաժողովի կազմակերպիչները նշում էին, թե իբր հայերը Կովկասում կազմակերպում են «թուրքերի ջարդեր» և պատրաստ են ամեն րոպե ներխուժել թուրքական տիրապետության տակ գտնվող սահմանամերձ շրջանները ու դաժան հաշվեհարդար տեսնել խաղաղ մուսուլման բնակչության հետ, վրեժ լուծելու համար աշխարհամարտի տարիներին արևմտահայերի տեղահանության և սպանդի համար:

Համաժողովի ընդունած բանաձևի հաջորդ կետերն անդրադառնում են արտակարգ իրավիճակում բացառապես Արևելյան նահանգների բնակչության տեղահանության (կետ 5), համաժողովում ընդունված որոշումների մասին համայն աշխարհին և թուրքական հասարակությանն իրազեկելու (կետ 6), այդ որոշումները կյանքի կոչելու կարգին և դրանք իրականացնող կազմակերպությունների կառուցվածքի և ֆունկցիաների ձևավորման մասին (7-11 կետեր):

Էրզրումի համաժողովում ձևակերպված դրույթները զարգացվեցին և առավել որոշակիացան 1919թ. սեպտեմբերի 4-11-ը տեղի ունեցած Սվազի համաժողովում:

Էրզրումի և Սվազի համաժողովներում ընդունված որոշումները բերեցին այն բանին, որ 1920թ. հունվարի 28-ին քեմալականների ճնշման տակ օսմանյան խորհրդարանն ընդունեց «Ազգային ուխտը». մի հռչակագիր, որը որոշում էր ապագա թուրքական պետության տարածքային սահմաններն ու կառուցվածքային հատկանիշները:

Հետագայում, երբ քեմալականները որոշակի իշխանություն և ուժ են ձեռք բերում և գիտակցում, որ Անտանտի պետությունները լրջորեն չեն պատրաստվում օգնել Հայաստանին և իրականացնել վերջինիս հետ կապված իրենց ծրագրերը, ազգայնականները՝ Քեմալի գլխավորությամբ, վերադառնում են իրենց նախորդների՝ իթթիհադականների որդեգրած ցեղասպան քաղաքականությանը՝ այդպիսով վտանգելով արևելահայության հետագա գոյությունը: Դրա մասին է վկայում 1920թ. թուրքական զորքերի հարձակումը Հայաստանի Հանրապետության վրա և նրանց ծավալած ոճրագործությունները ՀՀ տարածքում: Թուրքական զորքերը՝ Քյազիմ Քարաբեքիր փաշայի գլխավորությամբ, իրականացնելով Մուստաֆա Քեմալի գաղտնի հրամանները, մեկը մյուսի ետևից ոչնչացնում էին հայկական բնակավայրերը և միայն խորհրդային բանակի հետագա ծավալումը ՀՀ տարածքում կասեցրեց թուրքական զորքերի հետագա հանցագործությունները:

Չնայած քեմալականները շատ կարևոր սկզբունքներով ու գաղափարներով տարբերվում էին սուլթանից և երիտթուրքերից, սակայն նրանք բոլորն էլ միևնույն դիրքորոշումն ունեին հայկական հարցի վերաբերյալ: Նրանք բոլորն էլ միանշանակորեն Հայկական հարցի միակ արդյունավետ և վերջնական լուծումը համարում էին հայության բնաջնջումը:

Հոդվածի հեղինակ՝ Ալավերդյան Արամ

Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of schedule EIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024Unibank and Visa are gifting a trip to Tunisia for twoHow to cut costs? 5 tips from IDBank and IdramThe Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" Program Unibank placed bonds ahead of schedule Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games Get 3000 idcoins by synchronizing your Idram and IDBank accounts No payment via Idram? More than 21,000 points of sale accept payment via IdramUcom Offers New Affordable Bundle for Subscribers Traveling This Summer Ucom’s General Director Participated in The Silicon Mountains Shirak Technology Forum Ameriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori Region Araratbank allocates $10 million in funding to women entrepreneurs