Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Երևանի սրտում հոգևոր ներկայություն. օծվեց կաթողիկոսական նստավայրի հարևանությամբ կառուցված Սբ Աննա եկեղեցին

Երևանի սրտում` Սուրբ Աստվածածին (Կաթողիկե) եկեղեցու կողքին, կառուցված Սուրբ Աննա եկեղեցին օծվեց: Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահը, առաջին տիկինը, նախարարներ, եկեղեցու կառուցումը հովանավորած բարերարները, այլ քաղաքացիներ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օծման կարգն իրականացվեց ձեռամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Արարատյան Հայրապետական թեմի փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը օծման արարողությունից հետո իր երախտագիտությունը հայտնեց բարերարներ Հրայր և Աննա Հովնանյաններին: Նրա խոսքով` գաղտնիք չէ, որ Կաթողիկե եկեղեցին, որը 13-րդ դարի կառույց է, շատ այլ եկեղեցիների ճակատագրին արժանանանելով, հանդիպել է խորհրդային իշխանությունների անբարեհաճ վերաբերմունքին:«Կաթողիկե եկեղեցում սուրբ պատարագին մասնակցողներն իրենք կարող են վկայել, որ եկեղեցին շատ փոքր էր համայնքի բոլոր անդամներին իր մեջ առնելու համար: Ուրախ ենք, որ Սուրբ Աննա եկեղեցու կառուցմամբ` այլևս մեր հավատավոր ժողովուրդը պետք է կարողանա մասնակցություն բերել սրբազան պատարագին եկեղեցու լուսեղեն հովանու ներքո:

 Յուրաքանչյուր նոր եկեղեցի, որ կառուցվում է, հոգևոր ուրախություն ու խինդ է պարգևում հավատավոր ժողովրդին»,-նշեց Վեհափառը:Գարեգին Երկրորդը հայ ժողովորդի պատմությունը նմանեցրեց Կաթողիկե եկեղեցու անցած ճանապարհին` նշելով, որ ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ Կաթողիկե եկեղեցին դաժան օրերի միջով են անցել:

«Երկուսին էլ փորձել են վերացնել, սակայն երկուսն էլ կանգուն են մնացել ու շարունակել իրենց կյանքի ընթացքը»,-ավելացրեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:Սուրբ Աննա եկեղեցու և դրան կից Վեհարանի կառուցումը հովանավորած Հրայր Հովնանյանը հրաշք է համարում այն, որ ներդրում է ունեցել նման կառույցների ստեղծմանը: 

«Հազվագյուտ բան է, որ կպատահի անհատի հետ, մանավանդ ինձ հետ, որ ծնվել եմ Իրաքում, հետո ապրել ԱՄՆ-ում, ԱՄՆ-ից եկել հայրենիք` Հայաստան: «Շենք կառուցես ու եկեղեցի լինի, Վեհափառի նստավայր լինի, հրաշք է: Իմ տիկնոջ անունն էլ է Աննա, ես նրա զգացումները կարող եմ արտահայտել, կինս հավատացյալ անհատ, նա հավատում է ուժին, ու այդ ուժը նրան կփրկի»,-ասաց բարերար Հրայր Հովնանյանը:Հոգևոր կառույցի ճարտարապետ Վահագն Մովսիսյանի համար եկեղեցի կառուցելու առաջին փորձն էր, որը կատարել է մեծ պատասխանատվությամբ: 

«Շատ պատասխանատու առաջադրանք էր ինձ համար, քանի որ ես ինքս էլ քրիստոնյա եմ: Որոշակի ուսումնասիրություն էր պետք իրականցնել, երեք-չորս տարվա մեջ ներգրավվեցի հոգևոր թեմաների մեջ: Գործը հետաքրքիր էր ինձ համար»,-նշեց Վահագն Մովսիսյանը:

Նրա խոսքով` եկեղեցին հայկական ավանդական ոճի մեջ է` համադրված որոշակի նորամուծություններով: «Խորանների առումով Սուրբ Աննա եկեղեցին որոշակի նմանություն ունի Ղասի եկեղեցուն: Աջ և ձախ կողմերում կամարաձև վիտրաժներ օգտագործելով` փորձել ենք նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ նմանությունը պահպանել: Այնպես ենք արել, որ նորակառույց Աննա եկեղեցին, գրկի փոքր եկեղեցուն, մի քիչ հետ ենք քաշել, որ առաջնահերթ լինի Սուրբ Աստվածածին եկեղեցին»,-հայտնեց ճարտարապետը` հավելելով, որ աշխատել են երկու կառույցների ներդաշնակությունն ապահովել:Բացի այդ ճարտարապետն առաջնորդվել է թամանյանական ոճով, որպեսզի հետագայում կոնտրաստային խնդիր չառաջանա:

 Վահագն Մովսիսյանի տեղեկացմամբ` եկեղեցու նախագծային աշխատանքները կատարվել են մեկ տարվա ընթացքում, իսկ ընդհանուր շինարարությունը տևել է չորս տարի: Երևանի կաթողիկոսական նստավայրը երկհարկ կառույց է, որի երկրորդ հարկում տեղակայված են գրադարան և ճեմասրահ:Տեր Ավետիս քահանա Դանիելյանը, ով Կաթողիկե եկեղեցու հոգևոր սպասավորն է, նշեց. «Ամեն ինչ շատ համահունչ ու գրագետ է արված: Այս փոքրիկ մատուռը շատ մարդ է գալիս ու այն այս համայնքի համար փոքր էր: Մենք ձմռանը մսրում էինք, ամռանը` շոգում, բայց Փառք Աստծո, որ այս եկեղեցին ունեցանք ու ավելի հեշտ կլինի ծառայություն բերել ժողովրդին»:

Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել Կարապետյան