Մեծ կորուստ համաշխարհային մշակույթի համար. կյանքից հեռացել է Մայա Պլիսեցկայան (տեսանյութ)
ՄշակույթԻնչպես հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը, այսօր՝ մայիսի 2-ին, վախճանվել է համաշխարհային բալետի լեգենդ Մայա Պլիսեցկայան:
Համաշխարհային բալետի պատմության մեջ են մտել նրա գլխավոր պարտիաները «Կարապի լիճ», «Քնած գեղեցկուհի «Սպարտակ» և այլ հայտնի բալետային ներկայացումներում:
Բոլոր այս դերերը կերտեցին Պլիսեցկայայի անզուգական ոճը՝ նուրբ և ավարտուն: Նրա հազվադեպ տաղանդը վառ և ողբերգական արտահայտվեց Կարմենի դերում: Այս կերպարը, որը Պլիսեցկայայի գլխավոր դերերից մեկն է Մոսկվայի Մեծ թատրոնում, հանճարեղ արտիստուհու ստեղծագործական վարպետության մեծագույն արտահայտումն էր:
Վերջին տարիներին Պլիսեցկայան ապրում էր Գերմանիայում, որտեղ էլ կյանքի 90-րդ տարում այսօր կնքեց իր մահկանացուն:
Լևոն Փանոսյան