Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Լեյլի Խաչատրյանի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում

ՀՀ ժողովրդական արտիստ Լեյլի Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 3-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Երևանի Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մայիսի 4-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի շենքում: Ինչպես  տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ց, հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 4-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:

Լեյլի Խաչատրյանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո, կյանքի 85-րդ տարում: Դերասանուհին հայ բեմին ժառանգեց ուշագրավ և հետաքրքիր կերպարներ, շարունակեց 20-րդ դարի երկրորդ կեսի հայ և ռուսական բեմի մեծերի լավագույն ավանդույթները:

Լեյլի Խաչատրյանը ծնվել է 1930թ. մայիսի 2-ին, հայտնի երաժիշտների ընտանիքում: Նրա հորեղբայրը մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն էր, ով ապագա դերասանուհու մեջ սերմանեց սեր դեպի արվեստն ու երաժշտությունը: Դպրոցն ավարտելուց հետո Լեյլին մեկնեց Մոսկվա, որտեղ ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան՝ վոկալի բաժին: Այն գերազանց ավարտելուց հետո եկավ Երևան և ուսանեց Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: Նրա վարպետները՝ Վ. Աճեմյանը, Ա. Գուլակյանը, Վ. Վարդանյանը, միանգամից տեսան Լեյլիի բացառիկ տաղանդը:

Նրան հրավիրում էին աշխատանքի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, սակայն դերասանուհին ընտրեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, քանի որ այն ավելի հոգեհարազատ էր իրեն: 1956թ. մինչև կյանքի ավարտը նա անմնացորդ նվիրվեց սիրելի թատրոնին՝ իր վառ անհատականությամբ զարդարելով բեմը:

Բազմաթիվ էին Լեյլի Խաչատրյանի խաղացած դերերը՝ շուրջ 150: Եվ դրանցից ոչ մեկը անցողիկ չէր: Նրա ստեղծած կերպարները չափազանց հետաքրքիր էին. թափանցում էր իր հերոսուհիների հոգու խորքը, կարողանում գտնել կերպարի ամենաթաքնված իմաստը և միայն իրեն հատուկ վարպետությամբ մատուցում այն: Նրա ստեղծած կերպարների շարքը կարելի է անվերջ թվարկել՝ Գոլդա, Խանումա, Սաբեթ, Տուրուսինա, Խլյոստովա, Ալեքսանդրա Դմիտրիևնա, Խախո և շատ ուրիշներ:

Լեյլի Խաչատրյանն իսկական մտավորական էր՝ բազմակողմանի զարգացած, միշտ զուսպ, սիրալիր, պատրաստ օգնության ձեռք մեկնելու իր գործընկերներին: Նրա հետ աշխատելը գերագույն հաճույք էր: Լեյլին ոչ միայն փայլուն դերասան էր, այլև հմուտ մանկավարժ: Նա երկար տարիներ դասավանդել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում՝ փոխանցելով մատաղ սերնդին իր վիթխարի փորձը:

Լեյլի Խաչատրյանն ուներ բազմաթիվ թատերական մրցանակներ և պարգևներ՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, ՀԹԳՄ ոսկե մեդալ և այլն: 1976թ. արժանացել էր ՀՀ վաստակավոր արտիստի, իսկ 2004թ.՝ ՀՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման:

Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. Կարապետյան