Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցություն Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո


Վաչե Տերտերյանը փարատեց համայնքների խոշորացման հետ կապված բոլոր մտահոգությունները

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անհրաժեշտ է համարում տեղական ինքնակառավարման համակարգի օպտիմալացումն ու այն համաչափ դարձնելը: Այս մասին հայտարարեց փոխնախարարը «Համայնքների խոշորացում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Նրա խոսքով` դեռևս 1996 թվականից համայնքային բաժանման կամ համայնքային ինքնակառավարման մակարդակի ուղղությամբ բավարար ուշադրություն չի դարձվել: «Այն ժամանակ էլ այն երկու կարծիքն էր, որ համայնքային այս կառուցվածքը կտրտված է ու ոչ ռացիոնալ ու, դեռ օրենքը չընդունած` խոսվում էր խոշորացման մասին»,-ասաց Վաչե Տերտերյանը:

ՏԿԱԻՆ փոխնախարարը նշեց, որ համայնքների խոշորացման մասին խոսվել ու քայլեր իրականացվել է 2008 թվականից: «Առաջին անգամ փաստացի մոտեցումները կառավարությունը հաստատել է 2008-ի դեկտեմբերին: Դրանից հետո տեղի են ունեցել նիստեր, կառավարությունը 2011-ին հայեցակարգ է հավանության արժանացրել, որը ներկայացվել է Ազգային անվտանգության խորհրդում: Հետո քննարկվել է կուսակցական հարթակում»,-ասաց Վաչե Տերտերյանը` շեշտելով, որ այդ թեմայի շուրջ երբեմն անհիմն շահարկումներ են արվում:

«Խոսվում է խնայողության մասին: Որևէ խնայողության մասին խոսք չկա, կա խոսք տեղական ինքնակառավարման շրջանակում ռեուրսների վերաբաշխման հնարավորություն ստեղծելու մասին: Աշխատատեղեր կրճատել ու դրա հաշվին ինչ-որ բան անելը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը: Մեր ներկայացրած հայեցակարգում որևէ աշխատատեղ, որևէ գյուղապետի հաստիք չենք կրճատել: Նույնիսկ մենք հաշվել ենք 20 տոկոս լրավճարով, քանի որ դեպի զարգացում ենք գնում, պետք է աշխառավարձերը բարձրանան: Մենք, պայմանականորեն ասած, գյուղի լիդերներին տեսել ենք այդ պաշտոնին, եթե իրենք իրենց գյուղի վստահությունը կարողանան ունենալ»,-նշեց փոխնախարարը:

Խոսելով «կենտրոնական համայնք-ծայրամասային գյուղեր» պայմանական բաժանման ու դրանց միջև ռեսուրսների բաշխման խնդրի մասին` Վաչե Տերտերյանը նշեց, որ այս հարցը ևս ուսումնասիրվել է, ու այն իր մեջ ռիսկեր չի պարունակում: «Կձևավորվի գործնական ներկայացուցչական մրցակցային ավագանի: Այս պարագայում հատկապես կենտրոնի ու ոչ կենտրոնական բնակավայրի միջև տարբերություններ չեն կարող լինել: Դրա վառ օրինակը մենք ունենք Երևանում»,-ընդգծեց փոխանախարարը:

Հայաստանի երեք բնակավայրերում կիրականացվի խոշորացման պիլոտային ծրագիր, որի արդյունքում կբացահայտվեն թերություններն ու դրական կողմերը, որոնք հիմք կծառայեն ծրագրի ամբողջական իրականացման համար:

Վաչե Տերտերյանի խոսքով` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է համայնքների խոշորացման պարագայում տեղական հանրաքվեների միջոցով ստանալ բնակչության կարծիքը, բայց հանրաքվեի արդյունքներն Ազգային ժողովի համար կարող են կրել խորհրդատվական բնույթ:

Ներկայում Հայաստանում տեղական ինքնակառավարումը գործում է միայն համայնքների մակարդակով: Այն հանրային կառավարման առաձնին օղակ է: Յուրաքանչյուր քաղաքային ու գյուղական համայնք բաղկացած է մեկ, որոշ դեպքերում, մի քանի բնակավայրերից: Հայաստանում կա 1000 բնակավայր, որոնք միավորված են 915 համայնքներում: Դրանցից 49-ը քաղաքային են, 866-ը` գյուղական:

ՀՀ կառավարության կողմից շրջանառվում էր խոշորացման երկու մոդել` «փնջային»` համայնքները միավորվում են որևէ ծրագրի` հիմնականում տնտեսական ներուժ պարունակող, և այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների շուրջ և «շրջանային»` խոշորացված համայնքի կազմում ներառվում են նախկին խորհրդային վարչական շրջանի տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր: Բավականին երկար քննարկումների արդյունքում ընտրվել է «փնջային» մոդելը:

Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի որոշումների համաձայն` Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերի մի շարք համայնքների միավորման նպատակով մայիսի 17-ին նշանակվել է տեղական հանրաքվե` բնակիչների դիրքոշորումը պարզելու նպատակով:

Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատու Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութԻշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ ՍավգուլյանՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանԴպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՍիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում է