Yerevan, 11.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վաչե Տերտերյանը փարատեց համայնքների խոշորացման հետ կապված բոլոր մտահոգությունները

Society

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անհրաժեշտ է համարում տեղական ինքնակառավարման համակարգի օպտիմալացումն ու այն համաչափ դարձնելը: Այս մասին հայտարարեց փոխնախարարը «Համայնքների խոշորացում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Նրա խոսքով` դեռևս 1996 թվականից համայնքային բաժանման կամ համայնքային ինքնակառավարման մակարդակի ուղղությամբ բավարար ուշադրություն չի դարձվել: «Այն ժամանակ էլ այն երկու կարծիքն էր, որ համայնքային այս կառուցվածքը կտրտված է ու ոչ ռացիոնալ ու, դեռ օրենքը չընդունած` խոսվում էր խոշորացման մասին»,-ասաց Վաչե Տերտերյանը:

ՏԿԱԻՆ փոխնախարարը նշեց, որ համայնքների խոշորացման մասին խոսվել ու քայլեր իրականացվել է 2008 թվականից: «Առաջին անգամ փաստացի մոտեցումները կառավարությունը հաստատել է 2008-ի դեկտեմբերին: Դրանից հետո տեղի են ունեցել նիստեր, կառավարությունը 2011-ին հայեցակարգ է հավանության արժանացրել, որը ներկայացվել է Ազգային անվտանգության խորհրդում: Հետո քննարկվել է կուսակցական հարթակում»,-ասաց Վաչե Տերտերյանը` շեշտելով, որ այդ թեմայի շուրջ երբեմն անհիմն շահարկումներ են արվում:

«Խոսվում է խնայողության մասին: Որևէ խնայողության մասին խոսք չկա, կա խոսք տեղական ինքնակառավարման շրջանակում ռեուրսների վերաբաշխման հնարավորություն ստեղծելու մասին: Աշխատատեղեր կրճատել ու դրա հաշվին ինչ-որ բան անելը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը: Մեր ներկայացրած հայեցակարգում որևէ աշխատատեղ, որևէ գյուղապետի հաստիք չենք կրճատել: Նույնիսկ մենք հաշվել ենք 20 տոկոս լրավճարով, քանի որ դեպի զարգացում ենք գնում, պետք է աշխառավարձերը բարձրանան: Մենք, պայմանականորեն ասած, գյուղի լիդերներին տեսել ենք այդ պաշտոնին, եթե իրենք իրենց գյուղի վստահությունը կարողանան ունենալ»,-նշեց փոխնախարարը:

Խոսելով «կենտրոնական համայնք-ծայրամասային գյուղեր» պայմանական բաժանման ու դրանց միջև ռեսուրսների բաշխման խնդրի մասին` Վաչե Տերտերյանը նշեց, որ այս հարցը ևս ուսումնասիրվել է, ու այն իր մեջ ռիսկեր չի պարունակում: «Կձևավորվի գործնական ներկայացուցչական մրցակցային ավագանի: Այս պարագայում հատկապես կենտրոնի ու ոչ կենտրոնական բնակավայրի միջև տարբերություններ չեն կարող լինել: Դրա վառ օրինակը մենք ունենք Երևանում»,-ընդգծեց փոխանախարարը:

Հայաստանի երեք բնակավայրերում կիրականացվի խոշորացման պիլոտային ծրագիր, որի արդյունքում կբացահայտվեն թերություններն ու դրական կողմերը, որոնք հիմք կծառայեն ծրագրի ամբողջական իրականացման համար:

Վաչե Տերտերյանի խոսքով` ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է համայնքների խոշորացման պարագայում տեղական հանրաքվեների միջոցով ստանալ բնակչության կարծիքը, բայց հանրաքվեի արդյունքներն Ազգային ժողովի համար կարող են կրել խորհրդատվական բնույթ:

Ներկայում Հայաստանում տեղական ինքնակառավարումը գործում է միայն համայնքների մակարդակով: Այն հանրային կառավարման առաձնին օղակ է: Յուրաքանչյուր քաղաքային ու գյուղական համայնք բաղկացած է մեկ, որոշ դեպքերում, մի քանի բնակավայրերից: Հայաստանում կա 1000 բնակավայր, որոնք միավորված են 915 համայնքներում: Դրանցից 49-ը քաղաքային են, 866-ը` գյուղական:

ՀՀ կառավարության կողմից շրջանառվում էր խոշորացման երկու մոդել` «փնջային»` համայնքները միավորվում են որևէ ծրագրի` հիմնականում տնտեսական ներուժ պարունակող, և այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների շուրջ և «շրջանային»` խոշորացված համայնքի կազմում ներառվում են նախկին խորհրդային վարչական շրջանի տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր: Բավականին երկար քննարկումների արդյունքում ընտրվել է «փնջային» մոդելը:

Կառավարության 2015 թվականի մարտի 19-ի որոշումների համաձայն` Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերի մի շարք համայնքների միավորման նպատակով մայիսի 17-ին նշանակվել է տեղական հանրաքվե` բնակիչների դիրքոշորումը պարզելու նպատակով:

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia