Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


Մարտա Կիրակոսյան. «4 ժամ երգելու համար 10-15.000 դրամ եմ վարձատրվում»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Մի քայլ դիր առաջ, հետո՝ ձախ ու աջ…», ժամանակին երգչուհի Մարտայի «7 օր» երգը հնչում էր ամենուր: Նրան ճանաչում էին բոլորը, հետո երգչուհին անհետացավ ասպարեզից ու կարծես մոռացվեց: Մոտ մեկուկես տարի առաջ Մարտան կրկին վերադաձավ երգարվեստ, իսկ հիմա նորից նահանջում է: BlogNews.am-ը երգչուհու հետ խոսել է ոլորտի խնդիրների մասին:

-Մարտա, ստեղծագործական տևական դադարից հետո վերադարձաք երգարվեստ, բայց հիմա էլ այնքան ակտիվ չեք, որքան ակնկալվում էր: Ի՞նչն է պատճառը:

- Ես երգում եմ իմ հաճույքի համար և այլևս չեմ պատրաստվում լուրջ գործունեություն ծավալել:

- Ինչո՞ւ:

- Ցանկություն չունեմ: Նախ՝ որովհետև այն ամենը, ինչ հիմա կատարվում է ոլորտում, ինձ հոգեհարազատ չէ, երկրորդը՝ իմ կյանքում հիմա ավելի կարևոր բաներ կան: Երգը գնացել է երրորդ, չորրորդ պան:

-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով՝ այն, ինչ կատարվում է ոլորտում: Խոսքը ներկայացվող որակի, շրջանառության խնդրի՞, թե՞ այլ հարցի մասին է:

-Չեմ ուզում փնովել որևէ մեկին, քանի որ դա ճաշակի հարց է, բայց ինձ հաճելի չի լինի ունենալ տեսահոլովակ, որը կպտտվի ինչ-որ երգչուհու տեսահոլովակից հետո, որն ինձ համար հետաքրքիր չէ: Արդեն իմաստ էլ չունի տեսահոլովակ թողարկել, քանի որ կա համացանց, որտեղ ավելի շատ երգեր կարելի է թողարկել:

-Ըստ էության, Դուք նորից գնում եք դեպի պասիվացո՞ւմ:

-Ես անում եմ այն, ինչ ինձ հաճույք է պատճառում, իսկ ես հաճույք եմ ստանում կենդանի նվագակցությամբ երգելուց: Ես այդ ամենն արեցի, հավեսս հանեցի և հիմա, երբ հասկացա, որ այդ ամենը չի գնահատվում, իսկ այն երաժշտությունը, որը ես երգում եմ, մեծ պահանջարկ չունի, ինձ համար արդեն անհետաքրքիր է այս ամենը: Արդեն հոգնել եմ ակումբի տնօրեններին բացատրել, որ մարդիկ ժամանակի ընթացքում ընդունում են այն, ինչ իրենց մատուցվում է:

- Մարտա, իսկ որո՞նք են ավելի կարևոր բաները, որ հիմա առաջնային եք համարում:

- Անձնական կյանքս, աշխատանքս, որը կապ չունի այս ասպարեզի հետ: Ժամանակին մտածում էի՝ ավելի լուրջ կզբաղվեմ այս ամենով, սակայն հասկացա, որ Երևանում երբեք չի կարող գնահատվել կենդանի ու լավ որակի երաժշտությունը: Չեմ ուզում ինձ գովել ու ասել, որ շատ լավ որակի երգեր եմ կատարում, բայց եթե երգում ես այնպիսի ստեղծագործություններ կամ այնպիսի երգչուհիների երգեր, որոնք իսկապես որակյալ են, անհետաքրքիր ես դառնում, ու չեն ուզում լսել քեզ:

-Առհասարակ չե՞ն գալիս, թե՞ անտարբեր, վիրավորական պահվածք են դրսևորում:

-Որքան երգել եմ ակումբներում, ունեցել եմ հանդիսատեսի փոքր զանգված, որը միշտ եկել է, ոգևորել ինձ, և զգացել եմ, որ այն, ինչ անում եմ, դուր է գալիս իրենց: Սակայն հիմնականում բոլոր ակումբների տնօրենները դժգոհում են, որ ես չեմ երգում հիթային, շաբլոն երգեր, որ մարդիկ պարեն: Շատ ակումբներում այլևս չեմ երգում, քանի որ չեմ կարող երգել այն ամենը, ինչ ուզում է ակումբի տնօրենը:

-Այսինքն՝ նույն սկզբունքը, որ գործում է հեռուստաընկերություններում, գործում է նաև ակումբներում:

- Իհարկե: Բացի այդ, ես չեմ կարծում, որ երգչուհին, ով 3-4 ժամ երգում է կենդանի նվագակցությամբ, արժանի է 10-15.000 դրամի: Դու սկսում ես չհարգել ինքդ քեզ ու այն, ինչ անում ես: Ես կարող եմ հստակ ասել, որ Երևանի ոչ մի ակումբում 1 օրվա համար 15.000 դրամից ավելի չեն վարձատրում: Ես երգել եմ շատ հայտնի ակումբում 21.30-1.00-ը և վարձատրվել եմ 10.000 դրամ: Բոլորի համար էր այդ գինը գործում:

-Հիմա այլևս չե՞ք աշխատում ակումբներում:

-Աշխատում եմ, պարզապես՝ քիչ: Շաբաթը 1-2 անգամ:

-Նույն 10-15.000 դրամո՞վ:

- Այո: Ինձ մոտ մի խնդիր կա. ես աշխատում եմ բենդի հետ և չեմ կարող հուսախաբ անել բոլորին ու ասել, որ բացարձակ չենք աշխատում: Ես ունեմ երկրորդ աշխատանք, իրենցից շատերը՝ ոչ:

-Մարտա, հայտնիությունը չի՞ նպաստում հոնորարների աճին:

-Ոչ: Բացարձակապես: Սկզբնական շրջանում պատրաստ էին ինձ ավելի շատ գումար վճարել, սակայն բենդերը շատացան, հասկացան, թե հանրության 80%-ն ինչ երաժշտություն է սիրում: Հիմա բոլորն անգիր են արել նույն շաբլոն, հիթային երգերը, հանդիսատեսն էլ ուրախանում է այդ երգերի ներքո:

- Երիտասարդ, հմայիչ շատ երգչուհիների հաճախ անում են գայթակղիչ, երբեմն անպարկեշտ առաջարկներ, որոնք առաջ գնալու մեծ հնարավորություն են տալիս: Ձեզ երբևէ արե՞լ են նման առաջարկներ:

- Երբևէ չեմ ունեցել նման առաջարկ, չունեմ ու վստահ եմ՝ չեմ ունենա: Կարծում եմ՝ կյանքում շատ բան աղջկանից է կախված: Եթե ինչ-որ մեկը քեզ տեսնում է երգելիս, հավանում է և ուզում ինչ-որ առաջարկ անել, բեմից իջնելուց հետո դու կարող ես քեզ այնպես պահել, այնպիսի պատ դնել քո և նրա միջև, որ նա նույնիսկ չմոտենա քեզ և չանի առաջարկ, որի համար հետո կարող է փոշմանել:

- Ո՞րն է Ձեր երկրորդ աշխատանքը, որտե՞ղ եք աշխատում:

- Աշխատանքս բացարձակապես կապ չունի երաժշտության հետ: Չեմ ցանկանում նշել:

- Ձեր առաջին մասնագիտությա՞մբ եք աշխատում:

- Չէ: Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ, դա ինձ օգնում է, սակայն մասնագիտական աշխատանք չէ:

- Ասացիք, որ Ձեր անձնական կյանքը հիմա առաջնային է: Վերջերս նշել էիք, որ դեռ պատրաստ չեք նոր հարաբերություններ սկսելու: Հիմա ընտրյալ ունե՞ք:

- Հանրային մարդիկ սիրում են անձնական կյանքով PR անել: Ես ինձ չեմ համարում հանրային մարդ, կարծում եմ՝ քչերին է հետաքրքիր իմ անձնական կյանքը, դրա համար չեմ ուզում խոսել այդ մասին:

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Արցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ)