Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարտա Կիրակոսյան. «4 ժամ երգելու համար 10-15.000 դրամ եմ վարձատրվում»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Մի քայլ դիր առաջ, հետո՝ ձախ ու աջ…», ժամանակին երգչուհի Մարտայի «7 օր» երգը հնչում էր ամենուր: Նրան ճանաչում էին բոլորը, հետո երգչուհին անհետացավ ասպարեզից ու կարծես մոռացվեց: Մոտ մեկուկես տարի առաջ Մարտան կրկին վերադաձավ երգարվեստ, իսկ հիմա նորից նահանջում է: BlogNews.am-ը երգչուհու հետ խոսել է ոլորտի խնդիրների մասին:

-Մարտա, ստեղծագործական տևական դադարից հետո վերադարձաք երգարվեստ, բայց հիմա էլ այնքան ակտիվ չեք, որքան ակնկալվում էր: Ի՞նչն է պատճառը:

- Ես երգում եմ իմ հաճույքի համար և այլևս չեմ պատրաստվում լուրջ գործունեություն ծավալել:

- Ինչո՞ւ:

- Ցանկություն չունեմ: Նախ՝ որովհետև այն ամենը, ինչ հիմա կատարվում է ոլորտում, ինձ հոգեհարազատ չէ, երկրորդը՝ իմ կյանքում հիմա ավելի կարևոր բաներ կան: Երգը գնացել է երրորդ, չորրորդ պան:

-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով՝ այն, ինչ կատարվում է ոլորտում: Խոսքը ներկայացվող որակի, շրջանառության խնդրի՞, թե՞ այլ հարցի մասին է:

-Չեմ ուզում փնովել որևէ մեկին, քանի որ դա ճաշակի հարց է, բայց ինձ հաճելի չի լինի ունենալ տեսահոլովակ, որը կպտտվի ինչ-որ երգչուհու տեսահոլովակից հետո, որն ինձ համար հետաքրքիր չէ: Արդեն իմաստ էլ չունի տեսահոլովակ թողարկել, քանի որ կա համացանց, որտեղ ավելի շատ երգեր կարելի է թողարկել:

-Ըստ էության, Դուք նորից գնում եք դեպի պասիվացո՞ւմ:

-Ես անում եմ այն, ինչ ինձ հաճույք է պատճառում, իսկ ես հաճույք եմ ստանում կենդանի նվագակցությամբ երգելուց: Ես այդ ամենն արեցի, հավեսս հանեցի և հիմա, երբ հասկացա, որ այդ ամենը չի գնահատվում, իսկ այն երաժշտությունը, որը ես երգում եմ, մեծ պահանջարկ չունի, ինձ համար արդեն անհետաքրքիր է այս ամենը: Արդեն հոգնել եմ ակումբի տնօրեններին բացատրել, որ մարդիկ ժամանակի ընթացքում ընդունում են այն, ինչ իրենց մատուցվում է:

- Մարտա, իսկ որո՞նք են ավելի կարևոր բաները, որ հիմա առաջնային եք համարում:

- Անձնական կյանքս, աշխատանքս, որը կապ չունի այս ասպարեզի հետ: Ժամանակին մտածում էի՝ ավելի լուրջ կզբաղվեմ այս ամենով, սակայն հասկացա, որ Երևանում երբեք չի կարող գնահատվել կենդանի ու լավ որակի երաժշտությունը: Չեմ ուզում ինձ գովել ու ասել, որ շատ լավ որակի երգեր եմ կատարում, բայց եթե երգում ես այնպիսի ստեղծագործություններ կամ այնպիսի երգչուհիների երգեր, որոնք իսկապես որակյալ են, անհետաքրքիր ես դառնում, ու չեն ուզում լսել քեզ:

-Առհասարակ չե՞ն գալիս, թե՞ անտարբեր, վիրավորական պահվածք են դրսևորում:

-Որքան երգել եմ ակումբներում, ունեցել եմ հանդիսատեսի փոքր զանգված, որը միշտ եկել է, ոգևորել ինձ, և զգացել եմ, որ այն, ինչ անում եմ, դուր է գալիս իրենց: Սակայն հիմնականում բոլոր ակումբների տնօրենները դժգոհում են, որ ես չեմ երգում հիթային, շաբլոն երգեր, որ մարդիկ պարեն: Շատ ակումբներում այլևս չեմ երգում, քանի որ չեմ կարող երգել այն ամենը, ինչ ուզում է ակումբի տնօրենը:

-Այսինքն՝ նույն սկզբունքը, որ գործում է հեռուստաընկերություններում, գործում է նաև ակումբներում:

- Իհարկե: Բացի այդ, ես չեմ կարծում, որ երգչուհին, ով 3-4 ժամ երգում է կենդանի նվագակցությամբ, արժանի է 10-15.000 դրամի: Դու սկսում ես չհարգել ինքդ քեզ ու այն, ինչ անում ես: Ես կարող եմ հստակ ասել, որ Երևանի ոչ մի ակումբում 1 օրվա համար 15.000 դրամից ավելի չեն վարձատրում: Ես երգել եմ շատ հայտնի ակումբում 21.30-1.00-ը և վարձատրվել եմ 10.000 դրամ: Բոլորի համար էր այդ գինը գործում:

-Հիմա այլևս չե՞ք աշխատում ակումբներում:

-Աշխատում եմ, պարզապես՝ քիչ: Շաբաթը 1-2 անգամ:

-Նույն 10-15.000 դրամո՞վ:

- Այո: Ինձ մոտ մի խնդիր կա. ես աշխատում եմ բենդի հետ և չեմ կարող հուսախաբ անել բոլորին ու ասել, որ բացարձակ չենք աշխատում: Ես ունեմ երկրորդ աշխատանք, իրենցից շատերը՝ ոչ:

-Մարտա, հայտնիությունը չի՞ նպաստում հոնորարների աճին:

-Ոչ: Բացարձակապես: Սկզբնական շրջանում պատրաստ էին ինձ ավելի շատ գումար վճարել, սակայն բենդերը շատացան, հասկացան, թե հանրության 80%-ն ինչ երաժշտություն է սիրում: Հիմա բոլորն անգիր են արել նույն շաբլոն, հիթային երգերը, հանդիսատեսն էլ ուրախանում է այդ երգերի ներքո:

- Երիտասարդ, հմայիչ շատ երգչուհիների հաճախ անում են գայթակղիչ, երբեմն անպարկեշտ առաջարկներ, որոնք առաջ գնալու մեծ հնարավորություն են տալիս: Ձեզ երբևէ արե՞լ են նման առաջարկներ:

- Երբևէ չեմ ունեցել նման առաջարկ, չունեմ ու վստահ եմ՝ չեմ ունենա: Կարծում եմ՝ կյանքում շատ բան աղջկանից է կախված: Եթե ինչ-որ մեկը քեզ տեսնում է երգելիս, հավանում է և ուզում ինչ-որ առաջարկ անել, բեմից իջնելուց հետո դու կարող ես քեզ այնպես պահել, այնպիսի պատ դնել քո և նրա միջև, որ նա նույնիսկ չմոտենա քեզ և չանի առաջարկ, որի համար հետո կարող է փոշմանել:

- Ո՞րն է Ձեր երկրորդ աշխատանքը, որտե՞ղ եք աշխատում:

- Աշխատանքս բացարձակապես կապ չունի երաժշտության հետ: Չեմ ցանկանում նշել:

- Ձեր առաջին մասնագիտությա՞մբ եք աշխատում:

- Չէ: Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ, դա ինձ օգնում է, սակայն մասնագիտական աշխատանք չէ:

- Ասացիք, որ Ձեր անձնական կյանքը հիմա առաջնային է: Վերջերս նշել էիք, որ դեռ պատրաստ չեք նոր հարաբերություններ սկսելու: Հիմա ընտրյալ ունե՞ք:

- Հանրային մարդիկ սիրում են անձնական կյանքով PR անել: Ես ինձ չեմ համարում հանրային մարդ, կարծում եմ՝ քչերին է հետաքրքիր իմ անձնական կյանքը, դրա համար չեմ ուզում խոսել այդ մասին:

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience