Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Պալաչը վերջնականապես ջախջախեց Ծառուկյանին. նախկին «հսկայից»՝ «ռայոնի դեպուտատ»

Ժուկով ժամանակով մի թագավոր տղա կար՝ Գագիկ Առյուծասիրտ Առինջեցին, ով հանուն իր ժողովրդի ուրախ էր, որ այնտեղ է, մեր (նրանց) կողքին կանգնած: Ավելին, այդ ուրախությունը այնքան աճեց, որ վերաճեց ներիշխանական բախման և փոխադարձ հոխորտալից հայտարարությունների: Եվ եղավ այն, ինչ եղավ, ընդամենը ժամերի ընթացքում Սերժ Սարգսյանից երկիրը ազատագրող և Հայաստանում հեղափոխական շարժումը փողոցներում հեղող առյուծը սուսիկ փուսիկ հեռացավ՝ քաղաքական երկնակամարում այնպիսի չնչին հետագիծ գծելով, որը հնարավոր չէ արտահայտել աստղագիտական որևէ տերմինոլոգիայով:

Սակայն քաղաքականությունից այդքան շռնդալից ու պատվով հեռացած (չէ, ինչ հեռացած դաժանաբար հեռացված) Գագիկ Ծառուկյանը չէր կարող հանդուրժել, որ իր սեփական «բոստանի» վերածված Աբովյանում առանց իր իմացության հարցեր լուծվեն: Եվ նախկին խիստ սկզբունքային ընդդիմադիրը լեզու գտավ իրեն ամենավերջին լուտանքներով հիշած կուսակցության ներկայացուցիչների հետ և իր օգնականի համար կարողացավ ապահովել ՀՀԿ աջակցությունը, մի երևույթ, որ հավասարապես խոսում է թե առաջին, թե երկրորդ կողմի բարոյական նկարագրի մասին՝ առաջինի՝ ՀՀԿ-ի կրոնը այդքան խոնարհաբար ընդունելու, իսկ երկրորդի՝ իրենց կուսակցին գցելու համար:

Եթե ներիշխանական սոլիդարության տեսակետից Ծառուկյանի լեզու գտնելը ՀՀԿ-ի հետ ինչ որ տեղ հասկանալի էր՝ նրա հետագա սարսափահար քայլերը խղճահարության զգացողություն են առաջացնում: Այս խիստ առյուծասիրտ անձնավորությունը հայտնվել է այնքան խղճուկ և թույլ իրավիճակում, որ Աբովանի քաղաքապետի ընտրություններում իր հովանավորյալ Վահագն Գևորգյանի հաղթանակն ապահովելու համար դիմել է խղճահարություն առաջացնող քայլի՝ գտել է իր թեկնածուին հիմնական մրցակից Արթուր Հարությունյանի՝ Պալաչի անուն-ազգանուն-հայրանունով մի մարդ և գրանցել որպես քաղաքապետի թեկնածու՝ ձայներ փախցնելու նպատակով:

Պատկերացնու՞մ եք Ծառուկյանի խղճուկ վիճակը: Նա այլևս այնքան է զրկված իր ժողովրդի վստահությունից, որ անգամ ավանդաբար իր ազդեցության գոտի համարվող քաղաքում դիմում է նման քայլի, որպեսզի մի կերպ ապահովի իր հովանավորյալի հաղթանակը: Անգամ հարազատ կուսակցության՝ ՀՀԿ-ի աջակցությունից զրկված Պալաչը, փաստորեն, այն աստիճանի է սարսափահար արել Ծառուկյանին ու նրա թիմին, որ անգամ մի քանի ձայն փախցնելը Ծառուկյանի համար օրվա գերխնդիր է դարձել:

Մինչդեռ ժամանակին նա առյուծ տղա էր, հարց լուծող, և իր մեկ բառն անգամ բավական էր, որ Կոտայքի մարզի և, ինչու չէ, հանրապետության որևէ համայնքում ընտրությունների արդյունքներ կանխորոշվեին: Այսօր, սակայն, Պալաչը դարձավ այն ուժը, որը Ծառուկյանին ջախջախեց վերջնականապես: Անկախ նրանից՝ ով կդառնա Աբովյանի քաղաքապետ, Ծառուկյան երևույթը վերջնականապես պարտված է: Այն, ինչ այժմ անում է նա, հարիր է որևէ «ռայոնում» մի քիչ մեծ ազգ ունեցող պատգամավորին, բայց ոչ երբեք նախկին «հսկային»:

Եվ վերջում, ևս մեկ փաստ, թե ինչպես Ծառուկյանը վերադարձավ իր շատ սիրելի հանրապետական իշխանության գիրկը: Ծառուկյանի թիկնազորը Աբովյանում բողոքի ակցիայի ժամանակ բռնություն է գործադրել լրագրողների նկատմամբ: «Աբովյան» հեռուսաընկերության տնօրենը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրենց հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնություն է գործադրվել՝ խոչընդոտել նրանց մասնագիտական գործունեությունը:

Աբովյանի շուկայի մի շարք առևտրականներ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող նորակառույց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի: Ակցիայի ժամանակ Ծառուկյանի թիկնազորը բռնություն է կիրառել առեւտրականների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ: Սա այն մարդու նկարագիրն է, ով ընդամենը ամիսներ առաջ կանգնած էր ժողովրդի շահերի պաշտպանության առաջին շարքերում: Ահա թե ինչ արագությամբ նախկին ընդդիմադիրը հարմարվեց իրեն հարիր իշխանական բարքերին...

Այնպես որ՝ բարի գալուստ պայծառ անցյալ...

Վարուժան Բաբաջանյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան