Երկուսն ընդդեմ մեկի. մահացու պայքար՝ կենդանական աշխարհում (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կենդանիների մասին պատմող ճակատագրական մի պատմություն, որը կարողացել էր ֆիքսել մի լուսանկարիչ:
Ահա թե որտեղ են իսկապես գործում ջունգլիների օրենքները, որտեղ ողջ է մնում իսկապես ուժեղագույնը: Բնությունն ունի իր անակնկալները: Այս կադրերն արվել են Հարավաֆրիկյան Հանրապետության սաֆարի-պարկերից մեկում: Այծքաղը մոտեցավ իր ձագերի հետ ջուր խմելու, սակայն այդ պահին ջրից ցատկեց կոկորդիլոսն ու մահացու պայքարի մեջ մտավ այծքաղի հետ:

Այծքաղը արժանապատվորեն դիմադրում էր, փրկվելու շանս չէր մնացել:

Այծքաղը փորձում էր դիմադրել, սակայն գիշատիչը սառնասրտորեն էր գործում:

Այդ պահին հանկարծ հայտնվեց հակամարտության երրորդ մասնակիցը:

Գետաձին էլ մյուս կողմից սկսեց հարձակվել խեղճ այծքաղի վրա:

Ի վերջո գետաձին կարողացավ խլել այծքաղին կոկորդիլոսի երախից: Կենդանու ճակատագիրը վճռված էր ...



