Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան


Արտաշատցիներն այսուհետ իրենց աղոքթն առ Աստված կուղղեն Սուրբ Հովհաննես եկեղեցում

Հասարակություն

Արարատի մարզկենտրոն Արտաշատում մայիսի 31-ին տեղի ունեցավ Սբ Հովհաննես եկեղեցու հանդիսավոր բացման եւ օծման արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ նախահագ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք, Արարատի մարզային կառույցի ղեկավարները` Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ և բազմաթիվ հյուրեր:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ հիմնական խորհուրդը` եկեղեցու օծման արարողությունը: Հընթացս արարաղության` օծվեց նաեւ մկրտության սուրբ ավազանը, որի վրա ըստ կարգի փռեցին մրկրտության սուրբ շապիկը: Օծվեցին նաեւ եկեղեցու 16 սյուների խաչերը:

Եկեղեցու օծման արարողությունից հետո Գարեգին Երկրորդն իր խոսքում ողջունեց բարձրաստիճան այրերին, հավատավոր ժողովրդին, նշեց, որ Արտաշատում այս հոյակերտ եկեղեցին հոգեւոր նոր շունչ է բերելու հավատավոր ժողովրդին: «Այս կամարների ներքո բարեշնորհ հայորդիները պիտի ստանան իրենց հոգևոր մխիթարությունը: Եկեղեցին Բարձրյալի ներկայությունն է մեր կյանքում, որ ամեն հավատավոր՝  աշխատավոր, թե իշխանավոր, երիտասարդ թե տարեց` խոնարհությամբ են մուտք գործում եւ իրենց ձայնը բարձրացնում առ Աստված` հայրակա ն խնամքի եւ օրհնության համար: Աղոթավայրի օրհնյալ հարկից ներս անձը սրբագործվում եւ մաքրագործվում է: Սուրբ եկեղեցին հայի հոգու ծննդավայրն է: Այստեղ են զորություն առնում հոգեւոր կյանքի եւ առաքինության իրականության համար»,-իր խոսքում ասաց Վեհափառը՝ ավելացնելով, որ եկեղեցու կառուցումը նաեւ ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Դիմելով ժողովրդին՝ Կաթողիկոսը հորդորեց չտրտնջալ, դիմակայել  դժվարություններին, հավատով ու զորությամբ իրականություն դարձնել մեր լուսավոր ու հզոր հայրենիքի տեսիլքը:

Վեհափառ Հայրապետը եկեղեցու կառուցման նախաձեռնության և բարերության համար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին շնորհեց Սբ Գրիգոր Լուսավորիչ պատվո բարձրագույն շքանշան: Գարեգին Երկրորդը եկեղեցուն նվիրեց Քրիստոսի խաչելության սրբակատկերը` ասելով. «Այս սրբապատկերը նվիրաբերում եմ, որպեսզի նրա առաջ հավատավոր ժողովրդի բարձրացրած խնդրանքը Տիրոջ կողմից լինի ընդունելի»:

Օծման արարողությունից հետո, ըստ կարգի, տեղի ունեցավ առաջին անմահ պատարագը, որը մատուցվեց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանի ձեռամբ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց,, որ եկեղեցին կառուցվել է հինավուրց Արտաշատում եւ կրում է Հովհաննես Ավետարանիչ առաքյալի անունը: «Այսօր ուրախ օր է ինձ համար: Եկեղեցին կառուցվել է հինավուրց քաղաքամայր Արտաշատում` արտաշատցի բնակիչների եւ ողջ  հայ ժողովրդի համար»,-ընդգծեց վարչապետը:

Եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2002 թվականին` 13 տարի առաջ: 2,5 հա տարածքի վրա կառուցված եկեղեցին ունի 1,75 հա լայնածավալ կանաչապատման գոտի, որտեղ ամբողջովին սիզապատված է, կան նորատունկ տուաներ, սոսիներ եւ ծաղիկներ: Այս Նախատեսվում է հետագայում կառուցել նաեւ երեցտուն:

Եկեղեցու բարձրությունը 40 մ է` հայկական կանոնական խաչով: Այն ունի երկու խորան, սուրբ սեղան, բազմաթիվ աշտանակներ, մկրտության ավազան, երկու կողմերում կան պատշգամբներ: Բակում վեր է խոյանում կանոնական խաչքար: Եկեղեցին կառուցված է այնպես, որ կենտրոնական դուռը երկու դռների հետ մեկտեղ ստեղծում են խաչի պատկեր:

Ճարտարապետներն են Արտակ Ղուլյանը եւ Էմմա Ֆահրադյանը: Շինարարությունն իրականացրել է «Մարտին» ՍՊԸ-ն: «Մարզկենտրոնը տասնամյակներ շարունակ եկեղեցի չի ունեցել, եւ հավատավոր ժողովուրդը ստիպված էր կիլոմետրեր անցնել` հարեւան համայնքների եկեղեցիներ գնալու համար: Այս բացը եկավ լրացնելու այս վեհաշուք կառույցը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, աշխատանքների ղեկավար Մարտին Սեդրակյանը՝ ընդգծելով, որ իր ողջ համալիրով եկեղեցին պերճաշուք տեսք է տալիս Արտաշատին:

Լիլիթ Մաճկալյան

 

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն ԳևորգյանՄիապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesԻմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՊարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԻնչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ Reuters