Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Արևիկ Ուդումյանը պատրաստվում է կյանքի ամենակարևոր իրադարձությանը

Lifestyle

Հաղորդավարուհի-պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի համար 2015-ի ամառը իր կյանքի ամենաարևոտ ու վառ էջերից մեկը կլինի: Չնայած հաղորդավարուհին ամառը հազիվ թե երկար հանգստանա աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով, այնուամենայնիվ, այս ամռանը նա պատրաստվում է ամենակարևոր իրադարձությանը՝ իր հարսանեկան արարողությանը. «Չեմ ուզում շատ փակագծերը բաց անել, միայն կասեմ, որ արդեն սկսում ենք հարսանյաց արարողության նախապատրաստական աշխատանքները»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց հաղորդավարուհին:

Արևիկը պատմեց, որ գործելաոճին համապատասխան ակտիվությամբ արդեն աշխատում է «Մեր մեջ ասած» և «Առավոտ լուսո» ծրագրերի նոր եթերաշրջանի վրա. «Սեպտեմբերին «Մեր մեջ ասած»-ը կներկայացնենք նորովի, մի փոքր փոխված ձևաչափով և ոչ պակաս հետաքրքիր մտքերով: Այն աշնանը կհանձնվի հեռուստադիտողի դատին, բայց մենք արդեն իսկ աշխատում ենք հաղորդման նոր եթերաշրջանի վրա, քանի որ մեզ համար որակը շատ կարևոր է»,- նշեց նա:

Խոսելով շուրջ երկու տարի հեռարձակվող «Մեր մեջ ասած» ծրագրի շրջանակներում ավագ սերնդի հետ աշխատելու առանձնահատկությունների մասին, Արևիկն ասաց. «Երբ նոր էր այս հաղորդման մտահղացումը և արդեն հաստատվել էր, որ այն ժամանակ պետք է վարեինք չորսով՝ ես, Իրինա Դանիելյանը, Կարինե Խոդիկյանը և Վարդուհի Պետրոսյանը, մայրս շատ անհանգստացավ: Շատ լուրջ տոնով, մայրաբար անհանգստանալով ասաց՝ «Արևիկ ջան, բալես, շատ եմ անհանգստանում քեզ համար, ինչպես է լինելու տարիքային նման տարբերությամբ մեկ նախագծում հանդես գալը, քեզ ինչպես ես զգալու, կվստահեն քեզ արդյոք, չէ որ որպես պրոդյուսեր համակարգող էլ պետք է լինես…» դա լսելով ես մի լավ ծիծաղեցի, քանի, որ ես ինքս ընդհանրապես այդ առումով ոչ մի անհանգստություն չունեի: Իսկ հետագայում էլ նրանց հետ աշխատելով հասկացա, որ ես ճիշտ էի և իսկապես անհանգստանալու և մտորելու կարիք չկար: Մեզ մոտ ամեն մեկն իր տեղում է, ամեն մեկը գիտի, թե որն է իր անելիքը, միաժամանակ, ամեն մեկս էլ գիտենք, թե ինչպես միասին աշխատանք ներկայացնենք, մենք անկեղծ ենք եթերում, ունենք մեր բացահայտված վախերը, ներկայացնում ենք մեր տեսակը, դրանով էլ ստեղծվում է անկեղծ, ազատ, բայց ոչ կենցաղային զրույց: Նրանք իմ ավագ ընկերուհիներն են, և ես իսկապես շատ ուրախ եմ, որ աշխատում եմ նրանց նման պարկեշտ մարդկանց հետ»:

Որպես հաղորդման պրոդյուսեր, Արևիկը նշեց նաև, որ հյուրեր ընտրելիս փորձում են ընտրել մարդկանց, ում հեռուստադիտողը չի հասցրել ամբողջությամբ բացահայտել. «Մարդիկ չեն սիրում լսածը կրկին լսել, դրա համար մենք հյուրեր ընտելիս փորձում ենք գտնել այնպիսի մարդկանց ովքեր և հետաքրքիր են, և դեռևս «չբացահայտված», նրանց, ովքեր չեն սիրել շատ բաց լինել: Բացի այդ էլ հյուրերին  փորձում ենք «բացել», ինչը հավատացեք, շատ դժվար է, իսկ մենք որպես հաղորդավարներ, չունենք խելացի և «հաղթահարող» կնոջ տեսակով ներկայանալու խնդիրը, քանի որ այդպես հյուրերը իրենց հաստատ ազատ զգալ չեն կարող»,- նշեց նա:

Արևիկը պատմեց նաև, որ բացի ընթացիկ աշխատանքներից, այս ամռանը իրեն է վստահված միանգամից մի քանի կարևոր նախագծեր. « «Ոսկե ծիրան» փառատոնի հետ համագործակցության շրջանակներում այս տարի Հանրային հեռուստաընկերության կողմից տարվող աշխատանքների ղեկավարությունը ինձ է վստահված»,- նշեց Արևիկը:

Արևիկ Ուդումյանը վերջերս ընկերուհու հետ համատեղ նոր բիզնեսով է զբաղվում՝ օնլայն տարբերակով ներկայացնելով արծաթյա զարդեր, որոնցից ամեն մեկում ամեն մեկն իր պատմությունը կարող է գտնել: Թե ինչպես է հասցնում աշխատանքային խիտ գրաֆիկում ժամանակ հատկացնել բիզնեսին, Արևիկը նշեց. «Այս հարցում փրկությունս ընկերուհիս է՝ Վիլիենան: Նա շատ մեծ աշխատանք է տանում, և պետք է խոստովանեմ, որ եթե նա չլիներ, ես նման ռիսկի չէի դիմի և չէի համաձայնվի բիզնեսով զբաղվել: Ի ուրախություն մեզ՝ արդեն հաջողություն գրանցել է մեր բիզնեսը, մեր պատվիրատուները օրեցօր ավելանում են, քանի որ կարող են ձեռք բերել հայկական պատմությամբ կախազարդեր, նշեմ նաև, որ շատերը այդ զարդերը տանում են Մոսկվա և Միացյալ Նահանգներ»:

Հարցին, թե բիզնեսի հաջողության հարցում իր՝ հայտնի լինելու փաստը օգնե՞լ է, Արևիկը նկատեց. «Միգուցե այդ փաստը նշանակություն ունեցել է, բայց ես կարծում եմ, որ նման պարագայում տվյալ բիզնեսը աշխատում է ոչ թե կոնկրետ այդ մարդու համար, այլ պարզապես նրա շնորհիվ ավելի մեծ տարածում է գտնում: Եթե որևէ զարդ ներկայացնում է հայտնի մարդը, գուցե տպավորիչ է լինում, բայց ամբողջությամբ ինձ վերագրել հաջողությունը, սխալ կլինի»:

 

 

Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. Կալլաս