Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արևիկ Ուդումյանը պատրաստվում է կյանքի ամենակարևոր իրադարձությանը

Lifestyle

Հաղորդավարուհի-պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի համար 2015-ի ամառը իր կյանքի ամենաարևոտ ու վառ էջերից մեկը կլինի: Չնայած հաղորդավարուհին ամառը հազիվ թե երկար հանգստանա աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով, այնուամենայնիվ, այս ամռանը նա պատրաստվում է ամենակարևոր իրադարձությանը՝ իր հարսանեկան արարողությանը. «Չեմ ուզում շատ փակագծերը բաց անել, միայն կասեմ, որ արդեն սկսում ենք հարսանյաց արարողության նախապատրաստական աշխատանքները»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց հաղորդավարուհին:

Արևիկը պատմեց, որ գործելաոճին համապատասխան ակտիվությամբ արդեն աշխատում է «Մեր մեջ ասած» և «Առավոտ լուսո» ծրագրերի նոր եթերաշրջանի վրա. «Սեպտեմբերին «Մեր մեջ ասած»-ը կներկայացնենք նորովի, մի փոքր փոխված ձևաչափով և ոչ պակաս հետաքրքիր մտքերով: Այն աշնանը կհանձնվի հեռուստադիտողի դատին, բայց մենք արդեն իսկ աշխատում ենք հաղորդման նոր եթերաշրջանի վրա, քանի որ մեզ համար որակը շատ կարևոր է»,- նշեց նա:

Խոսելով շուրջ երկու տարի հեռարձակվող «Մեր մեջ ասած» ծրագրի շրջանակներում ավագ սերնդի հետ աշխատելու առանձնահատկությունների մասին, Արևիկն ասաց. «Երբ նոր էր այս հաղորդման մտահղացումը և արդեն հաստատվել էր, որ այն ժամանակ պետք է վարեինք չորսով՝ ես, Իրինա Դանիելյանը, Կարինե Խոդիկյանը և Վարդուհի Պետրոսյանը, մայրս շատ անհանգստացավ: Շատ լուրջ տոնով, մայրաբար անհանգստանալով ասաց՝ «Արևիկ ջան, բալես, շատ եմ անհանգստանում քեզ համար, ինչպես է լինելու տարիքային նման տարբերությամբ մեկ նախագծում հանդես գալը, քեզ ինչպես ես զգալու, կվստահեն քեզ արդյոք, չէ որ որպես պրոդյուսեր համակարգող էլ պետք է լինես…» դա լսելով ես մի լավ ծիծաղեցի, քանի, որ ես ինքս ընդհանրապես այդ առումով ոչ մի անհանգստություն չունեի: Իսկ հետագայում էլ նրանց հետ աշխատելով հասկացա, որ ես ճիշտ էի և իսկապես անհանգստանալու և մտորելու կարիք չկար: Մեզ մոտ ամեն մեկն իր տեղում է, ամեն մեկը գիտի, թե որն է իր անելիքը, միաժամանակ, ամեն մեկս էլ գիտենք, թե ինչպես միասին աշխատանք ներկայացնենք, մենք անկեղծ ենք եթերում, ունենք մեր բացահայտված վախերը, ներկայացնում ենք մեր տեսակը, դրանով էլ ստեղծվում է անկեղծ, ազատ, բայց ոչ կենցաղային զրույց: Նրանք իմ ավագ ընկերուհիներն են, և ես իսկապես շատ ուրախ եմ, որ աշխատում եմ նրանց նման պարկեշտ մարդկանց հետ»:

Որպես հաղորդման պրոդյուսեր, Արևիկը նշեց նաև, որ հյուրեր ընտրելիս փորձում են ընտրել մարդկանց, ում հեռուստադիտողը չի հասցրել ամբողջությամբ բացահայտել. «Մարդիկ չեն սիրում լսածը կրկին լսել, դրա համար մենք հյուրեր ընտելիս փորձում ենք գտնել այնպիսի մարդկանց ովքեր և հետաքրքիր են, և դեռևս «չբացահայտված», նրանց, ովքեր չեն սիրել շատ բաց լինել: Բացի այդ էլ հյուրերին  փորձում ենք «բացել», ինչը հավատացեք, շատ դժվար է, իսկ մենք որպես հաղորդավարներ, չունենք խելացի և «հաղթահարող» կնոջ տեսակով ներկայանալու խնդիրը, քանի որ այդպես հյուրերը իրենց հաստատ ազատ զգալ չեն կարող»,- նշեց նա:

Արևիկը պատմեց նաև, որ բացի ընթացիկ աշխատանքներից, այս ամռանը իրեն է վստահված միանգամից մի քանի կարևոր նախագծեր. « «Ոսկե ծիրան» փառատոնի հետ համագործակցության շրջանակներում այս տարի Հանրային հեռուստաընկերության կողմից տարվող աշխատանքների ղեկավարությունը ինձ է վստահված»,- նշեց Արևիկը:

Արևիկ Ուդումյանը վերջերս ընկերուհու հետ համատեղ նոր բիզնեսով է զբաղվում՝ օնլայն տարբերակով ներկայացնելով արծաթյա զարդեր, որոնցից ամեն մեկում ամեն մեկն իր պատմությունը կարող է գտնել: Թե ինչպես է հասցնում աշխատանքային խիտ գրաֆիկում ժամանակ հատկացնել բիզնեսին, Արևիկը նշեց. «Այս հարցում փրկությունս ընկերուհիս է՝ Վիլիենան: Նա շատ մեծ աշխատանք է տանում, և պետք է խոստովանեմ, որ եթե նա չլիներ, ես նման ռիսկի չէի դիմի և չէի համաձայնվի բիզնեսով զբաղվել: Ի ուրախություն մեզ՝ արդեն հաջողություն գրանցել է մեր բիզնեսը, մեր պատվիրատուները օրեցօր ավելանում են, քանի որ կարող են ձեռք բերել հայկական պատմությամբ կախազարդեր, նշեմ նաև, որ շատերը այդ զարդերը տանում են Մոսկվա և Միացյալ Նահանգներ»:

Հարցին, թե բիզնեսի հաջողության հարցում իր՝ հայտնի լինելու փաստը օգնե՞լ է, Արևիկը նկատեց. «Միգուցե այդ փաստը նշանակություն ունեցել է, բայց ես կարծում եմ, որ նման պարագայում տվյալ բիզնեսը աշխատում է ոչ թե կոնկրետ այդ մարդու համար, այլ պարզապես նրա շնորհիվ ավելի մեծ տարածում է գտնում: Եթե որևէ զարդ ներկայացնում է հայտնի մարդը, գուցե տպավորիչ է լինում, բայց ամբողջությամբ ինձ վերագրել հաջողությունը, սխալ կլինի»:

 

 

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients