Երևան, 14.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան


Որոշ պատգամավորներ բոյկոտեցին Զարուհի Փոտանջյանի օրինագծի քննարկումը

Հասարակություն

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկած օրենքի նախագծի քննարկումը որոշեց անցկացնել դռնփակ ռեժիմով: Նիստը փակ անցկացնելու առաջարկով հանդես եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Զարուհի Փոստանջյանը խնդրեց հիմնավորել փակ անցկացնելու պատճառը` նշել ով, որ գտնվում են ժողովորդավար օրենսդիր քաղաքական մարմնում, և յուրաքանչյուր բանավեճ պետք է լայն հանրությանը հասանելի լինի: «Հիմնավորումներ կան ու շատ հստակ են: Միացյալ Նահանգների կոնգրեսում էլ երբեմն աշխատանքները փակ ռեժիմով են լինում, բայց դա չի նշանակում, որ ԱՄՆ-ը  ժողովորդավար երկիր չէ: Կան պատմագիտական բնույթի շատ վտանգավոր անճշտություններ այս նախագծում, որոնց լրացուցիչ հրապարակայնացումը կարող է մեզ վնասել»,-ասաց Սամվել Ֆարմանյանը` ի պատասխան Զարուհի Փոստանջյանի դիտարկմանը: 

«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հայտնեց իր համաձայնությունը հարցի քննարկումը փակ ձևով անցկացնելուն` նշելով, որ այլապես քաղաքական գործիչները կարող են կաշկանդված լինել որոշակի գնահատականներ տալու առումով: «Մենք որպես այս կամ այն քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորներ, կցանկանայինք, որ փակ աշխատանքային ռեժիմով անցկացվեր քննարկումը: Մենք չենք ասում, որ սա գաղտնի փաստաթուղթ է, այն տարածված է: Մենք ուզում ենք փակ լինի այն մասը, երբ մենք մեր մոտեցումներն ենք ձեզ ներկայացնելու` հորդորելու ձեզ, որ հետ վերցնեք, կամ մեկ այլ բան անել, որ մենք մեզ կրակը ընկած վիճակում չզգանք: Ոչ ոք ձեզ չի կաշկանդում, որ հետո ինչ հայտարարություններ ցանկանում եք, անեք: Ես որպես նախկին արտգործնախարար չեմ ցանկանում իմ անունը շոշափվի մի քննարկման մեջ, որը զավեշտ կընկալվի իմ նախկին կոլեգաների կողմից»,-նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծում է, որ նման օրենքի նախագիծ չպետք է քննարկել: «Մենք այս նախագիծը հանձնաժողովում քննարկել ենք արդեն: Այն ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ այս քննարկումը չարվի: Ես դուրս եկա նիստից և հետո իմացա, որ հետաձգել եք հարցի քննարկումը: Ես դուրս եմ գալու այս քննարկումից, իմաստ չեմ գտնում, որ նման հարց քննարկվի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

«Ես այն սկզբունքին եմ հակված, որ արտաքին քաղաքականության ոլորտը պետք է էապես տարբերվի մյուս որոլտներից: Չեմ ուզում էլ ավելի կարևորել այս ոլորտը, բայց այստեղ, այնուամենայնիվ, հարցերի քննարկումը պարունակում է բազմաթիվ նրբություններ: Մենք վստահ ենք, որ տարբեր հարցադրումներ կլինեն մեր գործընկերուհուն, որը չենք ցանկանա, որ մամուլում հրապարկման ենթակա լինի: Կարծում եմ, որ մեր լրագրողները ըմբռնումով կմոտենան»,-նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ չհամարեցին օրենքի նախագիծը փակ ձևաչափով անցկանցել:

Մինչ հանձնաժողովականները կքվեարկեին բաց, թե փակ ձևաչափով անցկացնել նախագծի քննարկումը, Էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանը դուրս եկան նիստի դահլիճից:  Անցկացվեց քվեարկություն և մեծամասնության ձայներով որոշվեց հարցը քննարկել փակ ռեժիմով:

Վիճահարույց հարցը Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին ՀՀ օրենքի նախագիծն է:

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն ԳևորգյանՄիապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesԻմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՊարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինԻնչո՞ւ Հայաստանը չճանաչեց Արցախը. գեներալը դեռևս 2 տարի առաջ խոսել է այն հարցի մասինՌուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա Մանուկյան