Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»


Մեր տան ղեկը մեր տան տղամարդու ձեռքում է. Անի Քոչարյան

Lifestyle

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Անի Քոչարյանը, ով տարիներ առաջ էկրաններին հայտվեց «Հարևաններ» հեռուստասերիալի Գոհարի կերպարով, բայց հետո, ի հակադրություն Գոհարի խեղճ ու թույլ տեսակի, էկրաններից ցույց տվեց ուժեղ, համառ և խիստ կնոջ: Նրան նման կերպարներում տեսնելու և վստահելու ռեժիսորների ընտրության վերաբերյալ Անի Քոչարյանը նշեց. «Պետք է ասեմ, որ ես շատ մեծ սիրով եմ կերտել Գոհարի հերոսուհուն, որը այնքան տպավորվեց մարկանց մեջ, որ մինչ այսօր շատերը ինձ հենց այդ անունով են կոչում, բայց  հետագայում  ռեժիսորները ինձ տեսան Գոհարից խիստ տարբերվող դերերում՝ ավելի խիստ, ավելի իշխող և ուժեղ կնոջ կերպարներում, ինչը, ըստ իս, հիմնականում արտաքինիս հետևանքն է, բացի այդ, իրական կյանքում էլ ես ուժեղ կին եմ, գուցե դա էլ իր դերն է ունեցել այս հարցում»:

Այս պահին դերասանուհին թատրոնում պատրաստվում է պրեմիերային. «Դերասանի համար հեռուստատեսային դադարներ կարող են լինել, բայց թատրոնում դերասանը, այդ թվում ես, մշտապես ենք աշխատում: Այս պահին մենք պատրաստվում ենք նոր ներկայացման պրեմիերային, խոսքը գնում է Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման մասին, որի բեմադրող ռեժիսորն է Հակոբ Ղազանչյանը: Այստեղ ես մարմնավորում եմ մի շատ հետաքրքիր կանացի կերպարի, հուսամ հանդիսատեսը կհավանի»,- նշեց Անի Քոչարյանը:

Դերասանուհուն հաճախ կարելի է տեսնել տարբեր հեռուստաալիքներով տարբեր սերիալներում, բայց հայկական կինեմատոգրաֆիայի և հեռուստասերիալների վերաբերյալ նրա կարծիքը միանշանակ բարձր չէ. «Այն, որ այսօրվա հեռուստասերիալները որակային հետընթաց են ապրում, դա միայն ֆինանսի հետևանքն է: Անգամ ֆիլմի սցենարի որակն է կախված գումարից, քանի որ, երբ սցենարիստին լավ ես վճարում, կարող ես պահանջել նրանից լավ սցենար, թեպետ այդ ժամանակ նա ավելի շահագրգռված կլինի որակյալ սցենար գրելու: Եթե դերանսանին լավ վճարեն, գումար ծախսեն ամեն մանրուքի վրա, օրինակ հիվանդանոցի տեսարան նկարելիս գումար խնայելու համար բուժքրոջ չնկարեն դերասանի փոխարեն, բնակարան վարձելու ժամանակ ոչ թե մեկ օր վարձեն և առավոտից երեկո նկարեն 30-40 տեսարան, երբ ամենապրոֆեսիոնալ դերասանն էլ կարող է հոգնել, այլ այդքան տեսարանները բաշխեն մի քանի օրվա մեջ, նման պարագայում հաստատ ֆիլմերը ավելի որակյալ կլինեն»,- ընդգծեց դերասանուհին:

«Այսօր ամեն բան բարդում են դերասանների վրա, ասում են՝ ֆիլմը վատն էր, փակվեց, իսկ երբևէ մտածե՞լ եք, որ դերասանները առավոտվա ժամը 10:00-ից նկարահանման հրապարակում են մինչ գիշերվա անհասկանալի ժամերը և նորից հաջորդ առավոտ ժամը 10:00-ին գալիս են նկարահանվելու: Ֆիլմը փակվում է, որովհետև գումար չկա»,- նշեց Անի Քոչարյանը:

Դերասանուհին նկատեց նաև, որ ռուսաստանյան գործընկերների մոտ բարձր որակի հեռուստասերիալներ ստեղծելու գրավականը դարձյալ գումարն է. «Ես մեծ հաճույքով դիտում եմ ռուսական սերիալները, որոնք նախ` տևողությամբ կարճ են, երկրորդը ունեն կոնկրետ գրված սցենար, այնպես չէ, ինչպես մեզ մոտ, երբ սցենարը գրվում է ըստ նկարահանման ընթացքի, ռեժիսորի համար մեկը լավ է խաղում, սկսում է սցենարով կենտրոնանալ տվյալ մարդու վրա, մեզ մոտ դերասանաը, երբ խաղում է ֆիլմում, չգիտի արթնանալու է մարդասապան է դառնալու, թե բացասական կերպարից դրականի է վերածվելու: Իսկ ռուսաաստանում դերասանին նախօրոք տրվում է իր դերը, նա մինչ նկարահանվելը գիտի իր անելիքը, որի շնորհիվ իր լուծումներն է տալիս»:

Դերասանուհին իր ցավը հայտնեց դպրոցահասակ երեխաների կողմից ամեն օր հեռուստատեսությամբ խեղաթյուրված արվեստին ծանոթանալու վերաբերյալ. «Որքան էլ ծնողներին խնդրենք, որ հաճախ իրենց երեխաներին տանեն թատրոն, միևնույն է, հեռուստեսությունը ամենաուժեղ ներգործությունն է ունենում, դա մի բան է, որին ամեն օր բախվում ենք, միակ լուծումը տանը հեռուստացույց չունենալն է, ինչն էլ, անհանար է»,- նշեց նա:

Դերասանուհին առաջարկում է հեռուստաեթերները լցնել «չվնասող» ծրագրերով. «Թող հեռարձակեն համերգային ծրագրեր, թող դասական երաժշտություն լինի եթերում, եթե մարդն անգամ, ասի չեմ ես լսում դասական երաժշտություն, այլընտրանք չունենալու դեպքում, անկախ իրենից հեռուստացույցի միացած լինելու ժամանակ կլսի, կստանա հոգևոր սնունդ: Բացի այդ մենք շատ գեղեցիկ պոեզիաներ ունենք, թող դրանք եթեր գնան, առանց այդ էլ մեր երիտասարդությունը չի ընթերցում այսօր: Թող մեր հին հեռուսաթատրոնները կամ ֆիլմեը ցույց տան, ես վստահ եմ, որ դիտողներ շատ կլինեն. ես անձամբ դրանք ավելի հաճույքով եմ դիտում, քան այն, ինչ մենք ենք անում, իմ երեխայի համար էլ կգերդասեմ, որ նա հին հայկական ֆիլմերը դիտի, ոչ թե այն ամենը, որոնք այսօր մենք ենք ներկայացնում»,- սրտնեղած նշեց Անի Քոչարյանը:

Թատրոնի մասին խոսելիս դերասանուհին նկատեց, որ այսօր թատրոնի հանդիսատեսի շարքերում ավելացել են երիտասարդները. «Այսօր շատ են թատրոն հաճախող երիտասարդները: Չգիտեմ նրանք իսկապես կարիք ունեն թատրոնի, թե մոդայիկ լինելու համար են գալիս, բայց գլխավորը գալիս են: Այո, կա մի խավ, ում համար նորաձև է համերգ կամ թատրոն գնալը, բայց մեկ, երկու անգամ գալուց հետո, անկախ իրենցից նրանք հետո պահանջից ելնելով կհաճախեն»,- նշեց Անի Քոչարյանը:

Մերօրյա նորաձևություններից խոսելով դերասանուհին առաջ քաշեց նաև այն նորաձև միտումը, որ այսօր, ըստ նրա, հանդիպում է շատ դերասանների մոտ. «Այսօր դերասանը կարող է քիչ գումար վաստակել, բայց ասել, թե շատ է ստացել, դա անուն է բարձրացնում նրանց համար: Ես նման բան չեմ ընդունում, ես մշտապես գոհ եմ իմ վարձատրություններից, ինձ ցածր վարձատրվող դերասանուհի չեմ համարում, բայց իմ գումարի չափի մասին ոչ մեկին չեմ ասում, բացի ընտանիքիցս»,- նշեց դերասանուհին:

Այս առումով Անի Քոչարյանը պատմեց, որ վերջերս անգամ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկից է հրաժարվել, քանի որ ցածր գումար են առաջարկել. «Մի անգամ հեռուստասերիալում նկարահանվելու հրավեր ստացա, բայց երբ լսեցի առաջարկվող գումարը, ես հրաժարվեցի, այդ ժամանակ ինձ հրավիրող մարդն ասաց՝ «Այս նախագծի համար մենք հիմա քիչ բյուջե ունենք, ուստի կոնկրետ այս նախագծում զբաղվում են այն դերասնները, ովքեր կամ այդ գումարի կամ էկրաններին երևալու կարրիքն ունեն,»: Այդ արտահայտությունը, իհրակե, ինձ շատ վիրավորեց, քանի որ ես այդ երկու խնդիրնեն էլ չունեմ»,- պատմեց նա:

Անդրադառնալով իր ընտանիքին՝ Անի Քոչարյանը նշեց. «Իմ ընտանիքում ներդաշնակություն կա: Մեր տան երջանկության գրավականը կայանում է նրանում, որ բոլորը իրենց տեղում են. մեր տան ղեկը մեր տան տղամարդու ձեռքում է, ես առհասարկ, կարծում եմ, որ որքան էլ կինը լինի տան ղեկին, պետք է նա միշտ մտածի, որ այդ ղեկը, իր տղամարդու ձեռքում է, կինը պետք է հասկանա, որ ինքը կինն է: Որդուս դաստիարակության հրացում ես և ամուսինս ամեն մեկս ունենք մեր բաժինը, նրա մեջ արդեն ապագա դերասան է դաստիրակված, նա սարսափելի կապված է թատոնի  հետ, բայց, իհարկե, կյանքը ցույց կտա, թե ամեն բան ինչպես կդասավորվի»:

Ուժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները