Yerevan, 19.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեր տան ղեկը մեր տան տղամարդու ձեռքում է. Անի Քոչարյան

Lifestyle

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Անի Քոչարյանը, ով տարիներ առաջ էկրաններին հայտվեց «Հարևաններ» հեռուստասերիալի Գոհարի կերպարով, բայց հետո, ի հակադրություն Գոհարի խեղճ ու թույլ տեսակի, էկրաններից ցույց տվեց ուժեղ, համառ և խիստ կնոջ: Նրան նման կերպարներում տեսնելու և վստահելու ռեժիսորների ընտրության վերաբերյալ Անի Քոչարյանը նշեց. «Պետք է ասեմ, որ ես շատ մեծ սիրով եմ կերտել Գոհարի հերոսուհուն, որը այնքան տպավորվեց մարկանց մեջ, որ մինչ այսօր շատերը ինձ հենց այդ անունով են կոչում, բայց  հետագայում  ռեժիսորները ինձ տեսան Գոհարից խիստ տարբերվող դերերում՝ ավելի խիստ, ավելի իշխող և ուժեղ կնոջ կերպարներում, ինչը, ըստ իս, հիմնականում արտաքինիս հետևանքն է, բացի այդ, իրական կյանքում էլ ես ուժեղ կին եմ, գուցե դա էլ իր դերն է ունեցել այս հարցում»:

Այս պահին դերասանուհին թատրոնում պատրաստվում է պրեմիերային. «Դերասանի համար հեռուստատեսային դադարներ կարող են լինել, բայց թատրոնում դերասանը, այդ թվում ես, մշտապես ենք աշխատում: Այս պահին մենք պատրաստվում ենք նոր ներկայացման պրեմիերային, խոսքը գնում է Կարինե Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» ներկայացման մասին, որի բեմադրող ռեժիսորն է Հակոբ Ղազանչյանը: Այստեղ ես մարմնավորում եմ մի շատ հետաքրքիր կանացի կերպարի, հուսամ հանդիսատեսը կհավանի»,- նշեց Անի Քոչարյանը:

Դերասանուհուն հաճախ կարելի է տեսնել տարբեր հեռուստաալիքներով տարբեր սերիալներում, բայց հայկական կինեմատոգրաֆիայի և հեռուստասերիալների վերաբերյալ նրա կարծիքը միանշանակ բարձր չէ. «Այն, որ այսօրվա հեռուստասերիալները որակային հետընթաց են ապրում, դա միայն ֆինանսի հետևանքն է: Անգամ ֆիլմի սցենարի որակն է կախված գումարից, քանի որ, երբ սցենարիստին լավ ես վճարում, կարող ես պահանջել նրանից լավ սցենար, թեպետ այդ ժամանակ նա ավելի շահագրգռված կլինի որակյալ սցենար գրելու: Եթե դերանսանին լավ վճարեն, գումար ծախսեն ամեն մանրուքի վրա, օրինակ հիվանդանոցի տեսարան նկարելիս գումար խնայելու համար բուժքրոջ չնկարեն դերասանի փոխարեն, բնակարան վարձելու ժամանակ ոչ թե մեկ օր վարձեն և առավոտից երեկո նկարեն 30-40 տեսարան, երբ ամենապրոֆեսիոնալ դերասանն էլ կարող է հոգնել, այլ այդքան տեսարանները բաշխեն մի քանի օրվա մեջ, նման պարագայում հաստատ ֆիլմերը ավելի որակյալ կլինեն»,- ընդգծեց դերասանուհին:

«Այսօր ամեն բան բարդում են դերասանների վրա, ասում են՝ ֆիլմը վատն էր, փակվեց, իսկ երբևէ մտածե՞լ եք, որ դերասանները առավոտվա ժամը 10:00-ից նկարահանման հրապարակում են մինչ գիշերվա անհասկանալի ժամերը և նորից հաջորդ առավոտ ժամը 10:00-ին գալիս են նկարահանվելու: Ֆիլմը փակվում է, որովհետև գումար չկա»,- նշեց Անի Քոչարյանը:

Դերասանուհին նկատեց նաև, որ ռուսաստանյան գործընկերների մոտ բարձր որակի հեռուստասերիալներ ստեղծելու գրավականը դարձյալ գումարն է. «Ես մեծ հաճույքով դիտում եմ ռուսական սերիալները, որոնք նախ` տևողությամբ կարճ են, երկրորդը ունեն կոնկրետ գրված սցենար, այնպես չէ, ինչպես մեզ մոտ, երբ սցենարը գրվում է ըստ նկարահանման ընթացքի, ռեժիսորի համար մեկը լավ է խաղում, սկսում է սցենարով կենտրոնանալ տվյալ մարդու վրա, մեզ մոտ դերասանաը, երբ խաղում է ֆիլմում, չգիտի արթնանալու է մարդասապան է դառնալու, թե բացասական կերպարից դրականի է վերածվելու: Իսկ ռուսաաստանում դերասանին նախօրոք տրվում է իր դերը, նա մինչ նկարահանվելը գիտի իր անելիքը, որի շնորհիվ իր լուծումներն է տալիս»:

Դերասանուհին իր ցավը հայտնեց դպրոցահասակ երեխաների կողմից ամեն օր հեռուստատեսությամբ խեղաթյուրված արվեստին ծանոթանալու վերաբերյալ. «Որքան էլ ծնողներին խնդրենք, որ հաճախ իրենց երեխաներին տանեն թատրոն, միևնույն է, հեռուստեսությունը ամենաուժեղ ներգործությունն է ունենում, դա մի բան է, որին ամեն օր բախվում ենք, միակ լուծումը տանը հեռուստացույց չունենալն է, ինչն էլ, անհանար է»,- նշեց նա:

Դերասանուհին առաջարկում է հեռուստաեթերները լցնել «չվնասող» ծրագրերով. «Թող հեռարձակեն համերգային ծրագրեր, թող դասական երաժշտություն լինի եթերում, եթե մարդն անգամ, ասի չեմ ես լսում դասական երաժշտություն, այլընտրանք չունենալու դեպքում, անկախ իրենից հեռուստացույցի միացած լինելու ժամանակ կլսի, կստանա հոգևոր սնունդ: Բացի այդ մենք շատ գեղեցիկ պոեզիաներ ունենք, թող դրանք եթեր գնան, առանց այդ էլ մեր երիտասարդությունը չի ընթերցում այսօր: Թող մեր հին հեռուսաթատրոնները կամ ֆիլմեը ցույց տան, ես վստահ եմ, որ դիտողներ շատ կլինեն. ես անձամբ դրանք ավելի հաճույքով եմ դիտում, քան այն, ինչ մենք ենք անում, իմ երեխայի համար էլ կգերդասեմ, որ նա հին հայկական ֆիլմերը դիտի, ոչ թե այն ամենը, որոնք այսօր մենք ենք ներկայացնում»,- սրտնեղած նշեց Անի Քոչարյանը:

Թատրոնի մասին խոսելիս դերասանուհին նկատեց, որ այսօր թատրոնի հանդիսատեսի շարքերում ավելացել են երիտասարդները. «Այսօր շատ են թատրոն հաճախող երիտասարդները: Չգիտեմ նրանք իսկապես կարիք ունեն թատրոնի, թե մոդայիկ լինելու համար են գալիս, բայց գլխավորը գալիս են: Այո, կա մի խավ, ում համար նորաձև է համերգ կամ թատրոն գնալը, բայց մեկ, երկու անգամ գալուց հետո, անկախ իրենցից նրանք հետո պահանջից ելնելով կհաճախեն»,- նշեց Անի Քոչարյանը:

Մերօրյա նորաձևություններից խոսելով դերասանուհին առաջ քաշեց նաև այն նորաձև միտումը, որ այսօր, ըստ նրա, հանդիպում է շատ դերասանների մոտ. «Այսօր դերասանը կարող է քիչ գումար վաստակել, բայց ասել, թե շատ է ստացել, դա անուն է բարձրացնում նրանց համար: Ես նման բան չեմ ընդունում, ես մշտապես գոհ եմ իմ վարձատրություններից, ինձ ցածր վարձատրվող դերասանուհի չեմ համարում, բայց իմ գումարի չափի մասին ոչ մեկին չեմ ասում, բացի ընտանիքիցս»,- նշեց դերասանուհին:

Այս առումով Անի Քոչարյանը պատմեց, որ վերջերս անգամ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկից է հրաժարվել, քանի որ ցածր գումար են առաջարկել. «Մի անգամ հեռուստասերիալում նկարահանվելու հրավեր ստացա, բայց երբ լսեցի առաջարկվող գումարը, ես հրաժարվեցի, այդ ժամանակ ինձ հրավիրող մարդն ասաց՝ «Այս նախագծի համար մենք հիմա քիչ բյուջե ունենք, ուստի կոնկրետ այս նախագծում զբաղվում են այն դերասնները, ովքեր կամ այդ գումարի կամ էկրաններին երևալու կարրիքն ունեն,»: Այդ արտահայտությունը, իհրակե, ինձ շատ վիրավորեց, քանի որ ես այդ երկու խնդիրնեն էլ չունեմ»,- պատմեց նա:

Անդրադառնալով իր ընտանիքին՝ Անի Քոչարյանը նշեց. «Իմ ընտանիքում ներդաշնակություն կա: Մեր տան երջանկության գրավականը կայանում է նրանում, որ բոլորը իրենց տեղում են. մեր տան ղեկը մեր տան տղամարդու ձեռքում է, ես առհասարկ, կարծում եմ, որ որքան էլ կինը լինի տան ղեկին, պետք է նա միշտ մտածի, որ այդ ղեկը, իր տղամարդու ձեռքում է, կինը պետք է հասկանա, որ ինքը կինն է: Որդուս դաստիարակության հրացում ես և ամուսինս ամեն մեկս ունենք մեր բաժինը, նրա մեջ արդեն ապագա դերասան է դաստիրակված, նա սարսափելի կապված է թատոնի  հետ, բայց, իհարկե, կյանքը ցույց կտա, թե ամեն բան ինչպես կդասավորվի»:

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients