Վերջին հույսի ճակատամարտ
ՎերլուծականՍարդարապատի ճակատամարտ-Կարսի հանձնում. երկու հակադիր իրողություններ, որոնք ամբողջությամբ արտացոլում են Հայ ժողովրդի պատմության ընթացքի տրամաբանությունը: Հայերը կարծես թե թքած ունեն «մանր-մունր» հարցերի վրա և միայն ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի առկայության դեպքում են արթնանում ծխացող թմբիրից. Սարդարապատում ամրագրելով իրենց ապրելու իրավունքը՝ ապահովագրվում են և վերջում հանձնում Կարսը:
Նույնը կատարվում է նաև մեր օրերում. Արցախում հայերը կերտեցին իրենց «Սարդարապատը», իսկ հիմա կարծես օրինաչափորեն շարժվում են դեպի «Կարսի» վերստին հանձնմանը: Այո՛, Սարդարապատի ճակատամարտը Հայոց պատմության ամենահերոսական էջերից մեկն է, բայց ես առանձապես ոգևորված չեմ դրանով. Չի՛ կարելի ոչինչ չանել և միայն վերջնական ոչնչացման սպառնալիքի դեպքում ուշքի գալ և անցնել գործի: Բացի այդ, այդպիսի տրամաբանությամբ Սարդարապատ կարող է լինել միայն մեկ, երկու և ծայրահեղ դեպքում երեք անգամ, բայց դա չի կարող լինել շարունակական, քանի որ վերջում, որպես կանոն, Կարսը պետք է հանձնվի: Սարդարապատի տրամաբանությունը պետք է գործի միշտ, իհարկե ոչ միայն ճակատամարտի տեսքով: Դա իրենից ենթադրում է շատ ավելի լայն սպեկտր՝ տնտեսության կառուցումից մինչև ամենավերջին թոշակառուն: Միայն այդ դեպքում չի լինի ֆիզիկական ոչնչացման վտանգ, և դրանից ելնելով՝ չի լինի նաև կյանքի վերջին հույսի ճակատամարտի անհրաժեշտություն, իսկ դրան էլ չի հաջորդի Կարսի հանձնումը:
Կարպիս Փաշոյան
Orer.am, վերլուծաբան