Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»


Արձակուրդից հետո մարդկանց ուղեղները բեռնաթափված կլինեն հայկական ռաբիսությունից. Վրեժ Կիրակոսյան

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

«X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանի տեսահոլովակը վերջապես նկարահանվել է, այս և մի շարք այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցեց երգչի հետ:

-Վրեժ, չորս տարի առաջ, երբ հաղթեցիք «X–Factor» նախագծում, մրցանակը պետք է լիներ «Sony music» ընկերության կողմից 2 սինգլների ձայնագրություն և մեկ տեսահոլովակ, բայց կարծես շատ երկար ձգձգվեց մրցանակների իրականացման ընթացքը: Ինչո՞ւ, մի՞թե աշխարհահռչակ հայտնի ընկերությունը անպատասխանատու գործելաոճ ցուցաբերեց:

-«Sony music» ընկերությունը բավականին լուրջ ընկերություն է և շատ կարևոր գործերով է զբաղվում, բացի այդ՝ այս ընկերությունը յուրաքանչյուր աշխատանքին վերաբերվում է մեծ պատասխանատվությամբ և մանրակրկտորեն: Ժամանակային առումով մի փոքր ձգձգվեց, քանի որ սկզբում որոշված էր, որ բոլոր աշխատանքները կկայանան Լոնդոնում, բայց հետո համապատասխան վայր ընտրվեց Մոսկվան, որտեղ էլ բոլոր աշխատանքները տարվեցին: Պետք է ասեմ, որ շատ բծախնդրորեն մեկ տարվա ընթացքում ընտրվեց երգը՝ Ռոսինիի «Տարանտելա» ստեղծագործությունը, հետո ստացա երգը կատարելու հեղինակային իրավունքը, այնուհետև ձայանագրվեցի, որի հիման վրա արդեն նաև խոստացված տեսահոլովակը նկարահանվեց: Այն արդեն ամբողջությամբ պատրաստ իմ ձեռքում է, և արդեն ես պետք է որոշեմ, թե երբ այն հանձնեմ հեռուստադիտողի դատին: Ես էլ, ըստ նախնական պլանների, որոշել եմ սեպտեմբերին այն ներկայացնել: Ի դեպ, պետք է նշեմ, որ երբ ես ներկայացնեմ տեսահոլովակը, իրենք միաժամանակ կտեղադրեն իրենց պաշտոնական կայքում, նաև այն կհեռարձակվի բոլոր այն հեռուստաընկերությունների կողմից, ովքեր համագործակցում են «Sony music» ընկերության հետ, ինչը ինձ համար իսկապես մեծ պատիվ կլինի:

-Վրեժ, այսքան երկար եք սպասել այս տեսահոլովակին, ինչո՞ւ եք որոշել էլի սպասել և միայն աշնանը ներկայացնել:

-Քանի որ մարդիկ կմեկնեն հանգստի, վերադառնալուց հետո նրանց ուղեղները բեռնաթափված կլինեն հայկական ռաբիսությունից և պատրաստ կլինեն դասական երաժշտություն լսելուն: Ի դեպ, տեսահոլովակում ժամանակակիցն ու դասականը միաձուլված են թե գործիքավորման, թե սցենարի մեջ, որտեղ ասես մրցում են այս երկու բևեռները, բայց կարծես թե հաղթում է դասականը:

-Վրեժ, քչերին է հնարավորություն ընձեռնվում աշխատել «Sony music» ընկերության նման խոշոր կազմակերպության հետ: Բացի սինգլներից և տեսահոլովակից, ի՞նչ տվեց Ձեզ այս համագործակցությունը:

-Երբ սկսում ես իրենց հետ աշխատել, սկսում ես հասկանալ ինչ է նշանակում «արտիստ» բառի իմաստը: Այն փոխհարաբերությունները, որոնք ձևավորվում են իրենց հետ աշխատանքում, շատ կարևոր է: Նրանք չեն դնում քեզ ինչ-որ կաղապարի մեջ և պարտադրանքներ ներկայացնում, նրանք հարգում են քո կարծիքը, յուրաքանչյուր հարցում քեզ հետ միասին են փորձում լուծումներ գտնել, ցանկացած հարցի հաստատումն ու պատճառաբանությունը իրենց համար շատ կարևոր է: Այս համագործակցությունը ինձ տվել է ստեղծագործական գործունեություն ծավալելու մեծ փորձ: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց ես իսկապես ինձ հպարտ եմ զգում, որ այսօր կարող եմ մտնել «Sony music» ընկերության պաշտոնական կայք-էջ և «V» տառի բաժնում տեսնեմ Վլադիմիր Սպիվակով անվան կողքին նաև Վրեժ Կիրակոսյան անունը:

-Հնարավոր է, որ մեկ քայլ առաջ անցնեք և մինչ Հայաստանի շոու բիզնես մտնելը հայտնվեք միանգամից համաշխարհային բեմերում:

-Ես չգիտեմ, ինչ առաջարկներ կլինեն հետագայում, դա լոտոյի նման մի բան է, ինչը ժամանակը ցույց կտա: Բայց չեմ ցանկանա, որ մարդիկ մտածեն, թե ես չեմ մտածում իմ երկրում կայանալու մասին, քանի որ ինձ համար առաջնայինը հենց այստեղ՝ իմ հայրենիքում կայանալն է, իմ՝ այստեղի հանդիսատեսի առաջ: Պետք է ասեմ, որ շատ առաջարկներ եմ ունեցել մեկնելու և արտերկրում ապրել ու ստեղծագործելու վերաբերյալ, բայց ես միշտ ասում եմ, որ ես այս երկրում եմ ապրելու, թող 100 հոգի ընդունեն իմ երաժշտությունը, բայց այդ 100-ի համար ես իմ երկրում աշխատեմ:

-Վրեժ, նոր տեսահոլովակի թողարկումից հետո հնարավո՞ր է նոր ակտիվությամբ աշխատող Վրեժ Կիրակոսյանի տեսնենք:

-Իհարկե: Այս ընթացքում ես անընդհատ փորձում եմ նոր բաներ գտնել ու աշխատել, բայց չգիտեմ ինչու, մի տեսակ չի ստացվում իմ ցանկությանը համապատասխան աշխատել, մշտապես դադարների եմ հանգում: Հիմա աշխատում եմ Գիսանե Պալյանի հետ, տարբեր երգահանների հետ:

-Ավելի՞ն եք պահանջում, քան մեր երկրում այս ոլորտն է տալիս:

-Չէ, պահանջի խնդիրը չէ, պարզապես ստեղծագործող մարդու համար ստեղծագործական պոռթկում է պետք, իսկ ինձ մոտ դա մի փոքր ուշանում է:

-Ի՞նչն է դրան խանգարում:

-Ես միշտ ասում եմ, որ ստեղծագործող, արվեստով զբաղվող մարդը այլ գործերով չպետք է զբաղվի, քանի որ այլ աշխատանքով զբաղվելու դեպքում օրգանիզմդ և ուղեղդ սկսում են մտածել ոչ միայն դրա ուղղությամբ:

-Բայց դուք էլ կարծես երաժշտությունից զատ այլ գործով էլ էիք զբաղվում. հեռուստադիտողը հասցրեց Ձեզ տեսնել «Տնփեսա» սիտքումում:

-Դա ինձ համար փորձաշրջան էր, բացի այդ, դա էլ էր արվեստի ոլորտ: Արվեստով զբաղվող մադու ուժերը, եթե իրեն ներում են զբաղվել արվեստի տարբեր ճյուղերով, խնդիր չկա, նա կարող է զբաղվել, բայց եթե նա լավ չի անում դա, ես դեմ եմ դրան: Սա ինձ համար փորձ էր, և եթե ցանկանայի, կշարունակեի այս ոլորտում: Այո, այսօր ամեն մեկը իրեն թույլ չի կարող տալ զբաղվել միայն իր գործով, ինչն էլ գալիս է մեր երկրի սոցիալական պայմաններից, մեր երկրի դժբախտությունը միայն դրա մեջ է:

-Գուցե կրկին էկրաններին որպես դերասան հայտնվեք:

-Չգիտեմ, բայց հազիվ թե: Այս ընթացքում հասկացա, որ դերասանությունը իմը չէ, ես շատ հրճված չեմ իմ խաղով:

-Վրեժ, արդեն նշանադրված եք, ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:

-Երևի թե ամռանը կամուսնանաք:

-Երգից բավականին հեռու է նա, դա դիտավորություն է, թե սրտի թելադրանք:

-Այո, ապագա կինս՝ Արմինեն,  բժշկուհի է:  Իհարկե, սրտի թելադրանք էր նրան ընտրելը:

-Նա ընդունո՞ւմ է Ձեր արվեստը, կիսո՞ւմ է Ձեր երաժշտական ուղղվածությունը:

-Եթե չկիսի, ի՞նչ պետք է անի: Եթե արդեն ինձ ընտրել է, ուրեմն պետք է ողջունի նաև իմ արվեստը:

Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան

Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»«Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ»Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ»Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ»Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ»Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Պարոնա՛յք ընդդիմադիրներ, դուք ասելու բան չունե՞ք․ Արշակ Կարապետյան Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան Իշխանությունն ամեն գնով փորձում է ահաբեկել հասարակությանը՝ պասիվացնելով ակտիվության ցանկացած դրսևորում. Տիգրան Աբրահամյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն Մանվելյան.ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին