Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արձակուրդից հետո մարդկանց ուղեղները բեռնաթափված կլինեն հայկական ռաբիսությունից. Վրեժ Կիրակոսյան

Lifestyle

Life.panorama.am-ը գրում է.

«X-Factor» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանի տեսահոլովակը վերջապես նկարահանվել է, այս և մի շարք այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցեց երգչի հետ:

-Վրեժ, չորս տարի առաջ, երբ հաղթեցիք «X–Factor» նախագծում, մրցանակը պետք է լիներ «Sony music» ընկերության կողմից 2 սինգլների ձայնագրություն և մեկ տեսահոլովակ, բայց կարծես շատ երկար ձգձգվեց մրցանակների իրականացման ընթացքը: Ինչո՞ւ, մի՞թե աշխարհահռչակ հայտնի ընկերությունը անպատասխանատու գործելաոճ ցուցաբերեց:

-«Sony music» ընկերությունը բավականին լուրջ ընկերություն է և շատ կարևոր գործերով է զբաղվում, բացի այդ՝ այս ընկերությունը յուրաքանչյուր աշխատանքին վերաբերվում է մեծ պատասխանատվությամբ և մանրակրկտորեն: Ժամանակային առումով մի փոքր ձգձգվեց, քանի որ սկզբում որոշված էր, որ բոլոր աշխատանքները կկայանան Լոնդոնում, բայց հետո համապատասխան վայր ընտրվեց Մոսկվան, որտեղ էլ բոլոր աշխատանքները տարվեցին: Պետք է ասեմ, որ շատ բծախնդրորեն մեկ տարվա ընթացքում ընտրվեց երգը՝ Ռոսինիի «Տարանտելա» ստեղծագործությունը, հետո ստացա երգը կատարելու հեղինակային իրավունքը, այնուհետև ձայանագրվեցի, որի հիման վրա արդեն նաև խոստացված տեսահոլովակը նկարահանվեց: Այն արդեն ամբողջությամբ պատրաստ իմ ձեռքում է, և արդեն ես պետք է որոշեմ, թե երբ այն հանձնեմ հեռուստադիտողի դատին: Ես էլ, ըստ նախնական պլանների, որոշել եմ սեպտեմբերին այն ներկայացնել: Ի դեպ, պետք է նշեմ, որ երբ ես ներկայացնեմ տեսահոլովակը, իրենք միաժամանակ կտեղադրեն իրենց պաշտոնական կայքում, նաև այն կհեռարձակվի բոլոր այն հեռուստաընկերությունների կողմից, ովքեր համագործակցում են «Sony music» ընկերության հետ, ինչը ինձ համար իսկապես մեծ պատիվ կլինի:

-Վրեժ, այսքան երկար եք սպասել այս տեսահոլովակին, ինչո՞ւ եք որոշել էլի սպասել և միայն աշնանը ներկայացնել:

-Քանի որ մարդիկ կմեկնեն հանգստի, վերադառնալուց հետո նրանց ուղեղները բեռնաթափված կլինեն հայկական ռաբիսությունից և պատրաստ կլինեն դասական երաժշտություն լսելուն: Ի դեպ, տեսահոլովակում ժամանակակիցն ու դասականը միաձուլված են թե գործիքավորման, թե սցենարի մեջ, որտեղ ասես մրցում են այս երկու բևեռները, բայց կարծես թե հաղթում է դասականը:

-Վրեժ, քչերին է հնարավորություն ընձեռնվում աշխատել «Sony music» ընկերության նման խոշոր կազմակերպության հետ: Բացի սինգլներից և տեսահոլովակից, ի՞նչ տվեց Ձեզ այս համագործակցությունը:

-Երբ սկսում ես իրենց հետ աշխատել, սկսում ես հասկանալ ինչ է նշանակում «արտիստ» բառի իմաստը: Այն փոխհարաբերությունները, որոնք ձևավորվում են իրենց հետ աշխատանքում, շատ կարևոր է: Նրանք չեն դնում քեզ ինչ-որ կաղապարի մեջ և պարտադրանքներ ներկայացնում, նրանք հարգում են քո կարծիքը, յուրաքանչյուր հարցում քեզ հետ միասին են փորձում լուծումներ գտնել, ցանկացած հարցի հաստատումն ու պատճառաբանությունը իրենց համար շատ կարևոր է: Այս համագործակցությունը ինձ տվել է ստեղծագործական գործունեություն ծավալելու մեծ փորձ: Թող ամպագոռգոռ չհնչի, բայց ես իսկապես ինձ հպարտ եմ զգում, որ այսօր կարող եմ մտնել «Sony music» ընկերության պաշտոնական կայք-էջ և «V» տառի բաժնում տեսնեմ Վլադիմիր Սպիվակով անվան կողքին նաև Վրեժ Կիրակոսյան անունը:

-Հնարավոր է, որ մեկ քայլ առաջ անցնեք և մինչ Հայաստանի շոու բիզնես մտնելը հայտնվեք միանգամից համաշխարհային բեմերում:

-Ես չգիտեմ, ինչ առաջարկներ կլինեն հետագայում, դա լոտոյի նման մի բան է, ինչը ժամանակը ցույց կտա: Բայց չեմ ցանկանա, որ մարդիկ մտածեն, թե ես չեմ մտածում իմ երկրում կայանալու մասին, քանի որ ինձ համար առաջնայինը հենց այստեղ՝ իմ հայրենիքում կայանալն է, իմ՝ այստեղի հանդիսատեսի առաջ: Պետք է ասեմ, որ շատ առաջարկներ եմ ունեցել մեկնելու և արտերկրում ապրել ու ստեղծագործելու վերաբերյալ, բայց ես միշտ ասում եմ, որ ես այս երկրում եմ ապրելու, թող 100 հոգի ընդունեն իմ երաժշտությունը, բայց այդ 100-ի համար ես իմ երկրում աշխատեմ:

-Վրեժ, նոր տեսահոլովակի թողարկումից հետո հնարավո՞ր է նոր ակտիվությամբ աշխատող Վրեժ Կիրակոսյանի տեսնենք:

-Իհարկե: Այս ընթացքում ես անընդհատ փորձում եմ նոր բաներ գտնել ու աշխատել, բայց չգիտեմ ինչու, մի տեսակ չի ստացվում իմ ցանկությանը համապատասխան աշխատել, մշտապես դադարների եմ հանգում: Հիմա աշխատում եմ Գիսանե Պալյանի հետ, տարբեր երգահանների հետ:

-Ավելի՞ն եք պահանջում, քան մեր երկրում այս ոլորտն է տալիս:

-Չէ, պահանջի խնդիրը չէ, պարզապես ստեղծագործող մարդու համար ստեղծագործական պոռթկում է պետք, իսկ ինձ մոտ դա մի փոքր ուշանում է:

-Ի՞նչն է դրան խանգարում:

-Ես միշտ ասում եմ, որ ստեղծագործող, արվեստով զբաղվող մարդը այլ գործերով չպետք է զբաղվի, քանի որ այլ աշխատանքով զբաղվելու դեպքում օրգանիզմդ և ուղեղդ սկսում են մտածել ոչ միայն դրա ուղղությամբ:

-Բայց դուք էլ կարծես երաժշտությունից զատ այլ գործով էլ էիք զբաղվում. հեռուստադիտողը հասցրեց Ձեզ տեսնել «Տնփեսա» սիտքումում:

-Դա ինձ համար փորձաշրջան էր, բացի այդ, դա էլ էր արվեստի ոլորտ: Արվեստով զբաղվող մադու ուժերը, եթե իրեն ներում են զբաղվել արվեստի տարբեր ճյուղերով, խնդիր չկա, նա կարող է զբաղվել, բայց եթե նա լավ չի անում դա, ես դեմ եմ դրան: Սա ինձ համար փորձ էր, և եթե ցանկանայի, կշարունակեի այս ոլորտում: Այո, այսօր ամեն մեկը իրեն թույլ չի կարող տալ զբաղվել միայն իր գործով, ինչն էլ գալիս է մեր երկրի սոցիալական պայմաններից, մեր երկրի դժբախտությունը միայն դրա մեջ է:

-Գուցե կրկին էկրաններին որպես դերասան հայտնվեք:

-Չգիտեմ, բայց հազիվ թե: Այս ընթացքում հասկացա, որ դերասանությունը իմը չէ, ես շատ հրճված չեմ իմ խաղով:

-Վրեժ, արդեն նշանադրված եք, ե՞րբ եք պատրաստվում ամուսնանալ:

-Երևի թե ամռանը կամուսնանաք:

-Երգից բավականին հեռու է նա, դա դիտավորություն է, թե սրտի թելադրանք:

-Այո, ապագա կինս՝ Արմինեն,  բժշկուհի է:  Իհարկե, սրտի թելադրանք էր նրան ընտրելը:

-Նա ընդունո՞ւմ է Ձեր արվեստը, կիսո՞ւմ է Ձեր երաժշտական ուղղվածությունը:

-Եթե չկիսի, ի՞նչ պետք է անի: Եթե արդեն ինձ ընտրել է, ուրեմն պետք է ողջունի նաև իմ արվեստը:

Հեղինակ ՝ Անուշիկ Մելքոնյան

Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBank