Թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների համար սահմանվեցին նոր արտոնագրային վճարներ
ՀասարակությունՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Արտոնագրային վճարների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու որոշումը, որով արտոնագրային վճարների նոր դրույքաչափեր են սահմանվելու թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների համար: Կառավարության որոշումը համարվեց անհետաձգելի, և առաջարկվեց նախագիծը հրատապ ներկայացել ՀՀ ազգային ժողովի քննարկմանը:
Կառավարության նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց օրենքի հաստատման հրատապության պատճառները և Կառավարության որոշման մանրամասները:
«Նախորդ տարի «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ եղան, փոփոխվեց հարկման սխեման ու հանվեց փաստաթղթավորման պարտադիր պահանջը: Բայց թանկարժեք մետաղների և քարերի առևտրով զբաղվող տնտեսավարղների շրջանում շարունակվեց բողոքների ալիքը: Այդ պատճառով որոշվեց, որ առանձնահատուկ վերաբերմունք դրսևորվի ոլորտի տնտեսավորող սուբյեկտների նկատմամբ և հաստատագրված արտոնագրային վճար սահմանել՝ կախված սեղանիկի չափից և ապրանքի սպառման ծավալներից, որը չպետք է գերազանցի 115 մլն դրամը: Եթե շրջանառության ծավալները մեծանան, ա պա տնտեսավարողը կանցնի ընդհանուր հարկման դաշտ և կհարկվի ավելացված արժեքի հարկով»,- ասաց Տարասյանը:
Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրեց արտոնագրային վճարների սահմանված դրույքները յուրաքանչյուր բնակավայրի համար: «Արտոնագրային վճարների մասին» օրենքով ներկայացվում է հարկման սխեմա, որը Երևան քաղաքի համար սահմանում է 35 հազար դրամ` 0.7 գծամետր սեղանիկի համար: Եթե լրացուցիչ ավելացվի սեղանիկի չափը, ապա յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար Երևանում աշխատող սուբյեկտից կգանձվի 5 հազար դրամ: Մարզկենտրոններում արտոնագրային վճարը կազմում է 25 հազար դրամ, իսկ լրացուցիչ յուրաքանչյուր գծամետրի համար` 3500 դրամ: Հանրապետության այլ քաղաքներո ւմ վճարը կազմում է համապատասխանաբար 20 հազար դրամ և լրացուցիչ գծամետրի համար` 2500 դրամ, այլ վայրերում` 15 հազար դրամ և 2000 դրամ»,- ասաց Տարասյանը: Նա հայտնեց, որ սահմանամերձ շրջանների տնտեսավարողներից արտոնագրային վճար չի գանձվի: