Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցու բակում նշանավոր հայագետ է թաղված
ՀասարակությունՆախկին մանկավարժ, ազգագրագետ, Սարուխան գյուղի բնակիչԽաչիկ Ենգիբարյանը վերջին տարիներին զբաղվել է Գավառ քաղաքի սուրբ Կարապետ եկեղեցու բակում ավելի քան 120 տարի առաջ թաղված Սարգիս Սարգսյանցի ծավալած գործունեության ուսումնասիրմամբ: «Ես մտածելեմ, որ այն ժամանակներում եկեղեցու բակում ոչ հայտնի, պատահական մարդկանց չէին թաղում, իսկինձ միշտ հետաքրքրում էր այդ անձի ով լինելը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Խաչիկ Ենգիբարյանը:
Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցու բակի տապանաքարի արձանագրությունը հետեւյալն է. «Տապանը հաշտարար դատավորի` Երեւանյան գավառի Կոլլեժսկի Ասեսսոր Սարգիսի Սարգսյանցի՝ ծնվ. Նուխի, 1833 թ. 6-ապրիլի, վխճ. 1894 թ. 17-օգոստոսի»: Նույնը գրված է նաեւ ռուսերեն :
«Նախ, պարզաբանենք, որ արձանագրության մեջ կոլլեժսկի ասեսսոր՝ դատական ատենակալիպաշտոնը ութերորդ կարգի աստիճանավորի պաշտոն է ցարական Ռուսաստանում: Նմանաստիճանավոր եղել է Խաչատուր Աբովյանը, ինչպես նաեւ` երեւանցի տոհմական ազնվականՂահրաման Աղամալյանը: Տարբեր արխիվներից ու փÕ �ստաթղթերից տեղեկացել եմ, որ Սարգիս Սարգսյանցը Ռուսական Կայսրության կողմից 1868 թվականին Երեւան գավառի դատարաններումզբաղեցրել է ատենակալի պաշտոն, իսկ տարբեր ժամանակներում պաշտոնավարել է նաեւ արքունիգանձարանում, ռազմական դատարաններում, եղել կոլեգիական խորհրդական : Մերուսումնասիրությու նը հանգեցրեց նրան, որ Սարգիսը, բացի պետական պաշտոնյա լինելուց, եղել էնաեւ հայտնի մտավորական: Նա ուսումնասիրել է Ագուլիսի լեզուն: Սարգիս Սարգսյանցիուսումնասիրած լեզվաբանական հետազոտության առաջին մասը՝ «Ագուլեցոց բարբառը եւ Զոկերիլեզուն» աշխատությունը հրատարակվել է< b> Մոսկվայում: Զոկերի լեզվախմբի բարբառը մերիրականության մեջ այլ ուսումնասիրող չի ունեցել: Սարգսի մահից հետո Բաքվում «Արօր» տպարանը1904 թվականին հրատարակել է նրա բանաստեղծությունների գրքույկը 85 էջով, որը ներկայացվել էրտպագրության դեռեւս 1891 թվականից»,- հավելեց Խաչիկ Ենգիբարյանը:
Ըստ նրա՝ մի հարց մնում է չպարզաբանված, թե ինչու են Սարգսյանցից Նոր Բայազետում թաղել: Հետազոտողը ենթադրում է, թե դա կպված է այն բանի հետ, որ Սարգսյանցը կյանքի վերջին ժամանակահտվածում պաշտոնավերել է Նոր Բայազետում
Խոսրով Խլղաթյան