Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»


Թումանյանի անվան այգում անցկացվել է «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 7-րդ փառատոնը

«Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի Թումանյանի անվան այգում անցկացվել է «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 7-րդ փառատոնը՝ «Համով-հոտով Երևան» խորագրով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ հետ համատեղ: Փառատոնի անմիջական մասնակից դարձած երևանցիները, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու և ծանոթանալու հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանուն, դրանով իսկ նաև հայկական հնագույն մշակութային և խոհանոցային ժառանգությանը:

Ողջունելով մասնակիցներին և ազդարարելով փառատոնի մեկնարկը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն ընդգծել է միջոցառման կարևորությունն ինչպես ազգային տոնածիսական ավանդույթների պահպանման, վերականգնման և տարածման, այնպես էլ Երևանը որպես միջոցառումային զբոսաշրջության մայրաքաղաք ներկայացնելու տեսակյունից:

«Երևանի կյանքում սա բացառիկ ու յուրահատուկ տոն է: Երևանի քաղաքապետարանը կարևորում և խրախուսում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը: Վստահ եմ, որ փառատոնն իր հերթին կմեծացնի նաև զբոսաշրջիկների հետաքրքրությունը հայկական ավանդական խոհանոցի ու մշակույթի նկատմամբ»,-նշել է Մարիա Բարաղամյանը:
Փառատոնի մեկնարկին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Մեսրոպ ավագ քահանա Մալյանը փոխանցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:

Առանձին տաղավարներում ներկայացվել են հայկական ազգային ու եկեղեցական 13 տոների ավանդական ուտեստներ, իսկ ազգային տարրերով հագուստներով կամավորները մանրամասն ծանոթացրել են յուրաքանչյուր տոնի ավանդույթներին, խորհրդանիշերին, ինչպես նաև պատրաստված ուտեստների խորհրդին։ Միջոցառմանը ներկայացված են եղել նաև արհեստագործական տաղավարներ, այդ թվում գորգագործության, կավագործության: Հատկանշանական է, որ տոնախմբության մասնակիցները հնարավորություն են ունեցել անձամբ գորգ հյուսելու և աշխատելու կավով:

Փառատոնին ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շրջել է տաղավարներում և կարևորել մասնակից կազմակերպությունների ազգային խոհանոցի ավանդույթների պահպանման և վերհանման գործում ունեցած ավանդն ու ներդրումը, որի օրինակը նաև փառատոնին ունեցած ակտիվ մասնակցությունն է:
Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ժամանակ հնչել են ազգագրական երգեր, կատարվել ժողովրդական պարեր: Ոգեշնչված տիրող ազգային ոգով ներկաները այգու տարբեր հատվածներում շուրջպար են բռնել:

Փառատոնի մասնակից երևանցիներն ու քաղաքի հյուրերը, հայտնելով տպավորությունները, ընդգծել են, որ հայոց տոնածիսական կերակրատեսակները ոչ միայն համեղ են, այլև մրցունակ աշխարհի տարբեր խոհանոցների հետ: Հատկանշվել է նաև, որ նման միջոցառումները ճանաչողական կարևոր նշանակություն ունեն և առաջարկվել այսպիսի տոնախմբությունները դարձել պարբերական:
«Երևանյան ամառ» ծրագրի ներքո «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար մասնակից կազմակերպությունները, այդ թվում՝ արհեստագործական քոլեջները, թոնրատները, ռեստորաններն ու հասարակական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի կողմից արժանացել են շնորհակալագրերի:

Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՌուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանՀանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էԸնդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանՆելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՀուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան