Yerevan, 09.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թումանյանի անվան այգում անցկացվել է «Համով-հոտով Երևան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 7-րդ փառատոնը

Society

«Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Աջափնյակ վարչական շրջանի Թումանյանի անվան այգում անցկացվել է «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 7-րդ փառատոնը՝ «Համով-հոտով Երևան» խորագրով։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ միջոցառումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ հետ համատեղ: Փառատոնի անմիջական մասնակից դարձած երևանցիները, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու և ծանոթանալու հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանուն, դրանով իսկ նաև հայկական հնագույն մշակութային և խոհանոցային ժառանգությանը:

Ողջունելով մասնակիցներին և ազդարարելով փառատոնի մեկնարկը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն ընդգծել է միջոցառման կարևորությունն ինչպես ազգային տոնածիսական ավանդույթների պահպանման, վերականգնման և տարածման, այնպես էլ Երևանը որպես միջոցառումային զբոսաշրջության մայրաքաղաք ներկայացնելու տեսակյունից:

«Երևանի կյանքում սա բացառիկ ու յուրահատուկ տոն է: Երևանի քաղաքապետարանը կարևորում և խրախուսում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը: Վստահ եմ, որ փառատոնն իր հերթին կմեծացնի նաև զբոսաշրջիկների հետաքրքրությունը հայկական ավանդական խոհանոցի ու մշակույթի նկատմամբ»,-նշել է Մարիա Բարաղամյանը:
Փառատոնի մեկնարկին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տեր Մեսրոպ ավագ քահանա Մալյանը փոխանցել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը:

Առանձին տաղավարներում ներկայացվել են հայկական ազգային ու եկեղեցական 13 տոների ավանդական ուտեստներ, իսկ ազգային տարրերով հագուստներով կամավորները մանրամասն ծանոթացրել են յուրաքանչյուր տոնի ավանդույթներին, խորհրդանիշերին, ինչպես նաև պատրաստված ուտեստների խորհրդին։ Միջոցառմանը ներկայացված են եղել նաև արհեստագործական տաղավարներ, այդ թվում գորգագործության, կավագործության: Հատկանշանական է, որ տոնախմբության մասնակիցները հնարավորություն են ունեցել անձամբ գորգ հյուսելու և աշխատելու կավով:

Փառատոնին ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շրջել է տաղավարներում և կարևորել մասնակից կազմակերպությունների ազգային խոհանոցի ավանդույթների պահպանման և վերհանման գործում ունեցած ավանդն ու ներդրումը, որի օրինակը նաև փառատոնին ունեցած ակտիվ մասնակցությունն է:
Միջոցառման ամբողջ ընթացքն ուղեկցվել է համերգային ծրագրով, որի ժամանակ հնչել են ազգագրական երգեր, կատարվել ժողովրդական պարեր: Ոգեշնչված տիրող ազգային ոգով ներկաները այգու տարբեր հատվածներում շուրջպար են բռնել:

Փառատոնի մասնակից երևանցիներն ու քաղաքի հյուրերը, հայտնելով տպավորությունները, ընդգծել են, որ հայոց տոնածիսական կերակրատեսակները ոչ միայն համեղ են, այլև մրցունակ աշխարհի տարբեր խոհանոցների հետ: Հատկանշվել է նաև, որ նման միջոցառումները ճանաչողական կարևոր նշանակություն ունեն և առաջարկվել այսպիսի տոնախմբությունները դարձել պարբերական:
«Երևանյան ամառ» ծրագրի ներքո «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար մասնակից կազմակերպությունները, այդ թվում՝ արհեստագործական քոլեջները, թոնրատները, ռեստորաններն ու հասարակական կազմակերպությունները Երևանի քաղաքապետարանի կողմից արժանացել են շնորհակալագրերի:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live